Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում անցկացրել են իրենց հերթական հանդիպումը: Դա Աստանայի գործընթացի առաջնորդների հինգերորդ գագաթաժողովն էր:

Ինչ վերաբերում է Իդլիբին, ՌԴ նախագահի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւի խոսքերով, այն կարող է տեղայնացվել: Խնդիրն այն է, որ այսպես կոչված չափավոր ընդդիմությունը, որի հետ սկզբունքորեն հնարավոր է իշխանությունների երկխոսությունը, վերահսկում է երկրի տարածքի ընդամենը 2-5 տոկոսը (նախկինումՙ 40-45%): Իսկ Անկարան ակնհայտորեն գլուխ չի հանում առաջադրված խնդիրներից, չի լուծել տարանջատման խնդիրը, իսկ այժմ այդ հարցը կարող է առհասարակ վերացվել: Քանզի հակառակ դեպքում, Լավրենտեւի խոսքերով, «կստեղծենք ինչ-որ անվտանգության գոտի, որտեղ տերուտնօրինություն կանեն արմատականները»: Այսինքն, գագաթաժողովի պահին, ինչպես նշում է CNN Turk հեռուստաալիքը, Թուրքիայի համար Իդլիբը «ցավոտ այսօրն է», իսկ Սիրիայի Սահմանադրական հանձնախումբը «ցավոտ վաղն է»:

Թուրքիան ամերիկացիների հետ Սիրիայի հյուսիսում ստեղծել է բուֆերային գոտի եւ այնտեղ իրականացնում է համատեղ պարեկություն: Ավելին, նա չի բացառում Եփրատից արեւելք ռազմական գործողության հնարավորությունը սիրիացի քրդերի դեմ պայքարի պատրվակով: Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում իրադրությունը մեկնաբանելիս թուրք պրոֆեսոր Հասաք Քեյլյուն ասել է, որ «ԱՄՆ-ը Անկարային ներքաշում է Սիրիան փլուզելու իր սցենարի մեջ»: Նրա խոսքերով, թուրք-ամերիկյան անվտանգության գոտին ապագայում կարող է վերածվել «կայազորային պետության»: Թուրքիան եթե նույնիսկ ամերիկացիների հետ մեկտեղ իր վերահսկողության տակ առնի Եփրատից արեւելք գոտին, այն չի կարողանա պահել կառավարման տակ: Բայց Անկարայի համար վտանգը կլինի այն, որ Վաշինգտոնում ստեղծվող բաժանված Սիրիայի մոդելը կփոխանցվի Թուրքիային, իսկ ապագա քրդական պետության սահմանը կանցնի Եփրատով: Ի դեպ, նույն կարծիքին են բազմաթիվ ուրիշ թուրք փորձագետներ, որոնք գտնում են, որ հենց Թուրքիան է հայտնվել առավել ճգնաժամային վիճակում:

Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ նաեւ Իրանի դեպքում: Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նախագահ Ռոհանին հայտարարեց հետեւյալը. «Սիրիայի ուղղությամբ ձեռք են բերվել մեծ հաղթանակներ եւ հաջողություններ, բայց մենք արձանագրում ենք, որ պահպանվում են բարդություններ, որոնց հաղթահարման գործում Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափը կարեւոր դեր է խաղում»:

Երբ հայտարարվեց, որ Սիրիայի Սահմանադրական հանձնախումբը փաստորեն արդեն ձեւավորված է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ակտիվ մասնակցությամբ, ակնհայտ դարձավ, որ Անկարան հակված է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ի դեպ, դա հանդիպման ավարտից հետո արձանագրվեց համատեղ հայտարարության մեջ: Մի խոսքով, Չանկայա պալատում կայացած հանդիպումը բարդ էր, բայց հաջողված: Բացահայտվեցին եւ ամրագրվեցին Սիրիայի խնդրի կարգավորման հարցում կողմերի ընդհանուր դիրքորոշումները: Մշակվում են համատեղ գործողությունների ծրագրեր այն տարածաշրջանում, որտեղ սկսում են ձեւավորվել ընդհանուր անվտանգության ուրվագծերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆՆ ԱՄԲԱՍՏԱՆՎՈՒՄ Է ՍԱՈՒԴՅԱՆ ՆԱՎԹԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՌՄԲԱՀԱՐՄԱՆ ՄԵՋ

Հաջորդ գրառումը

ԿՐԿԻՆ ՀՈԽՈՐՏՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿՐԿԻՆ ՀՈԽՈՐՏՈՒՄ ԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական