Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՎԱՆԻ ԼԵԶՎԱԲԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՈՒՄԸ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 17-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ճեմասրահում տեղի ունեցավ անվանի լեզվաբան, բ.գ.դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր, բառարանագիր Հովհաննես Բարսեղյանի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, Բարսեղյանի հարազատներն ու բարեկամները, ուսանողներ:

Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկան ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը , Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը , նույն ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը , Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռուբեն Սաքապետոյանը եւ այլք:

«Հովհաննես Բարսեղյանն այս ֆակուլտետի սյուներից մեկն է, նա մեծ անվանդ ունի այս ֆակուլտետի կայացման գործում», շեշտեց Արծրուն Ավագյանը:

Հովհաննես Խաչատուրի Բարսեղյանը (1920, հոկտեմբերի 25, գ. Մաստարա- – օգոստոսի 2, 2014, Երեւան) ավարտել է Մաստարայի յոթնամյա եւ Թալինի միջնակարգ դպրոցները: 1938 թ. ընդունվել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ: 1941 թ. 4-րդ կուրսից զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին: Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943 թ. զորացրվել է, շարունակել ուսումնառությունը եւ 1944 թ. ավարտել համալսարանը: 1945-1948 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1952 թ. պաշտպանել է թեկնածուական, 1981 թ.ՙ դոկտորական ատենախոսություն: 1955 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1984 թ.ՙ պրոֆեսորի կոչում: 1946-1948 թթ. Հովհաննես Բարսեղյանը եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի, այնուհետեւՙ մինչեւ 1958 թվականը, Երեւանի հեռակա պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս: 1958 թ. նա կրկին տեղափոխվել է ԵՊՀ եւ 1969 թ. ընտրվել հայոց լեզվի ամբիոնի վարիչ: 1977-1985 թթ. եղել է բանասիրության ֆակուլտետի դեկան, 1985-1990 թթ.ՙ հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր-վարիչ:

Բարսեղյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության, այդ թվումՙ «Արդի հայերենի բայի եւ խոնարհման տեսություն» (Երեւան, 1953), «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը եւ նրա հին ու նոր քննադատությունները» (Երեւան, 1967), «Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները» (Երեւան, 1975), «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» (Երեւան, 1980): Սկսած 1964 թ. նրա խմբագրությամբ, լրացումներով ու մեկնություններով պարբերաբար լույս է տեսնում «Տերմինաբանական ուղեցույցը» (վերջինըՙ Երեւան, 2006):

Ականավոր գիտնականը եւ դասախոսը պրոֆեսորներ պատմաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր, Թադեւոս Խաչատուրի Հակոբյանի եւ պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի հետ համահեղինակ է «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատության (Երեւան, 1986-2001), որը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է: Գործընկերների վախճանվելուց հետո պրոֆեսոր Բարսեղյանն է խմբագրել ու հրատարակության պատրաստել հիշյալ բառարանի վերջին երկու ստվարածավալ հատորները: 2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, նաեւՙ Թեքեյան մշակութային միության մրցանակի:

Հովհ. Բարսեղյանի համահեղինակությամբ են կազմվել հանրակրթական դպրոցի 4-րդ (Երեւան, 1970) եւ 5-7-րդ (Երեւան, 1965) դասարանների «Հայոց լեզու» դասագրքերը:

Բարսեղյանը 1969-1972 թթ. եղել է ԵՊՀ կուսկոմիտեի առաջին քարտուղար: 1955 թվականից նա կատարել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի, իսկ 1992 թվականից ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի գիտքարտուղարի պարտականությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԹՌՉՈՒՆՅԱՆ ՏԱՆ» ՍԱՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

«ԱՆԻՎ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՌՈՒՍ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԱՆԻՎ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՌՈՒՍ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական