Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆԻ «ՀԱՐՑԸ» ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Սեպտեմբերի երկուսին Երեւանի պետական համալսարանի առաջին կուրսեցիները ֆակուլտետի երկարամյա դասախոս Աշոտ Տեր-Մինասյանի հետ այցելեցին Ազգային պանթեոնՙ անցկացնելու իրենց առաջին դասը, մի արարողություն, որն արդեն երկար տարիների պատմություն ունի եւ ավանդույթի ուժ է ստացել:Զբոսայգին եւ պանթեոնը ժամանակին գտնվել են երբեմնի «Մլեր» գերեզմանատան եւ կից մատուռի «տիրապետության տակ»: Ինչպես Կոզեռնի գերեզամանատունն ու մի շարք այլ գերեզմանատներ, սրբավայրեր, «Մլերն» ու կից մատուռը եւս զոհ գնացին սովետական աթեիզմին: Այսօր այդ ամենից կանգուն է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպի մի փոքր հատվածը, արտաքնապես ոչինչ չասող մի ծեր պատ:1930-ակն թթ. Երեւանի քաղխորհրդի որոշմամբ գերեզմանատունը «փակվում է»: Տեղում հիմնադրվում է զբոսայգի, որի մի մասը Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ջանքերովՙ վերածվում է մշակույթի գործիչների գերեզմանատան:Այսինքնՙ ջրի կաթիլի պես պարզ է, որ Պանթեոնը նախատեսված է եղել բացառապես արվեստի գործիչների աճյուններն այնտեղ ամփոփելու համար, եւ հարկ չկար որեւէ ժամանակաշրջանում որեւէ մեկի բացատրել, որ տեղում չի կարելի հուղարկավորել մարդկանց, որոնք կապ չունեն մշակույթի հետ: Առանց գերադասության ու ստորադասության: Չի՛ կարելի: Բայց…Բայց այս տարվա առաջին կուրսեցին էլ ականատես եղավ այն ամենին, ինչին տասնյակ տարիներով ականատես են եղել բազմաթիվ առաջին կուրսեցիներ, այդ թվումՙ տողերիս հեղինակը:Հայ մշակույթի գործիչների կողքին հուղարկավորված են քաղաքական գործիչներ, մի բան, որը հակասում է ե՛ւ Պանթեոնի ստեղծման սկզբնական գաղափարին, ե՛ւ «մշակութային էթիկային»: Ստեղծված իրավիճակն այնքան բարդ ու տհաճ է, որ նույնիսկ չկարողացա պատասխանել նորեկ ուսանողներից մեկի հարցինՙ «Ինչո՞ւ է Կոմիտասի արձանի կողքին քաղաքական գործիչ թաղված», ես, անկեղծ, չկարողացա պատասխանել ինձանից տարիքով բավականին փոքր մեկի պարզ, ուղիղ հարցին, բայց հիշեցի դեռ 2018թ. դեկտեմբերի 24-ին «Ազգ» շաբաթաթերթում լույս տեսածՙ Կարո Աթայանի ուշագրավ հոդվածըՙ «Անդրանիկ Մարգարյանի հրապարակըՙ Կոմիտասի անվան պանթեոնում» վերտառությամբ, որտեղ հեղինակը ճշգրիտ նկարագրողի հմտությամբՙ գրում է. «Դեռեւս հեռվից, համեմատաբար ցածր ու միջին բարձրության բոլոր տապանաքարերի ու կիսանդրիների կենտրոնում, համարյա մոնումենտի նման մի հսկա հուշարձան է երեւում…»:Մեջբերելով Կարո Աթայանի խոսքը, ակամայից տվեցի անուններից մեկը, որի տեղը Կոմիտասի անվան պանթեոնը չէ, եւ հանուն արդարության պարտավոր եմ տալ նաեւ մյուսների անուններըՙ Խորհրդային Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար, հետագայում ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյան, Հայաստանի մինստրների խորհրդի նախագահ Գրիգոր Արզումանյան, ծանրամարտիկ, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Յուրի Վարդանյան եւ էլի մի քանի խիստ համեստ տապանաքարեր, որոնց տակ պառկած են ինժեներներ ու բնագիտական գիտությունների ներկայացուցիչներ: Հավերժ հիշատակ բոլորին, լույսՙ նրանց հոգիներին, բայց նրանք պետք է ունենան իրենց համապատասխան /մասնագիտական/ պանթեոնն ու այնտեղ հանգչեն:Իհարկե, սա ծանր ու անախորժ թեմա է, որովհետեւ խոսում ենք հանգուցյալների մասին, եւ հնարավոր է, որ այս ամենը վիրավորի պանթեոնում գտնվող քաղաքական գործիչներից որեւէ մեկի հարազատների զգացումները: Ուստի՛ ներողություն եմ խնդրում բոլորիցՙ հավելելով, որ ոչ մի միտում չունեմ որեւէ մեկին վիրավորելու, մանավանդ, որ խոսքը ոչ թե անձերի, այլՙ երեւույթների մասին է:Առանց որակումներ տալու Պանթեոնում հուղարկավորված քաղաքական գործիչներին, գտնում եմ, որ նրանց տեղը ոչ թե այդտեղ է, այլՙ մեկ այլ, այսպես ասած, «քաղաքական» պանթենում, որտեղ կհանգչեն հայ քաղաքական կյանքի առանցքային դեմքերը: Ես ոչ միայն դեմ չեմ լինի, որ այդ ենթադրյալ պանթեոնը շատ ճոխ լինի, այլեւՙ պատրաստ եմ կամավորության հիմունքերով մասնակցել դրա կառուցման աշխատանքներին, որովհետեւ այստեղ թեմատիկ տարանջատման խնդիր կաՙ ամեն մարդ, անկախ իր մեծությունից պետք է իր տեղն ունենա, ես պաշտպանում եմ այն միտքը, որ Կարեն Դեմիրճյանը մեծ պետական գործիչ է եղել, բայց միաժամանակ պաշտպանում եմ նաեւ այն միտքը, որ Կոմիտասի անվան պանթեոնը «հարմար» չէ նրան: Պատկերացրեք, որ վաղը վերոակնարկյալ քաղաքական գործիչների պանթենում ամփոփվեն գրողների, մշակութաբանների, նկարիչների ու կոմպոզիտորների մարմիններ, տարօրինակ չի՞ լինիՙ ի՞նչ հիմքով, ի՞նչ բացատրությամբ:Նույնն է, որ հայ գրողների հանրագիտարան ստեղծենք ու այնտեղ ներառենք նաեւ գրականության հետ որեւէ աղերս չունեցող քաղաքական գործչիՙ պատճառաբանելով, որ նա լավ քաղաքական գործիչ է եղել, հայրենասեր մարդ: Եթե մարդն իրոք հայրենասեր է եղել, ոչ ոք չի կարող ժխտել դա, բայց նրա կենսագրությունը պետք է պարբերացվի ոչ թե գրական, այլՙ քաղաքական հանրագիտարաններում ու հարակից էջերում:Այս ամենին զուգահեռ պետք է նկատի ունենալ, որ այսօր Ազգային պանթեոնում չեն գտնվում հայ մշակույթի մի շարք նվիրյալներ կամ գոնե նրանց անունը հիշատակող, տեղում հավերժացնող տապանաքարեր. ամո՛թ է: Ինչո՞ւ է, օրինակ, Առնո Բաբաջանյանի շիրիմը գտնվում քաղաքային պանթեոնում:Վերջին հաշվովՙ կարելի է ուշադրության կենտրոնում ունենալ նաեւ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը, որն այնքան էլ «դուր չի գալիս» վրացական իշխանություններին, եւ անցյալ տասնամյակների ընթացքում մասնակի ավերվել են հենց վերջիններիս կողմից: Այնտեղ ամփոփված հայ մշակույթի գործիչների անունները եւս պետք է հիշատակվեն Ազգային պանթեոնում, որքան էլ դա ոմանց տարօրինակ թվա:Իհարկե, դարերի ընթացքում հայ մշակույթի պատմությունն այնքան անուններ է հիշատակում, որ դժվար է բոլորին մի տեղ «հավաքել», բայց այդ մշակութային հազարամյակները մեզ տվել են այնպիսի եզակի դեմքեր, որոնցՙ Ազգային պանթեոնում չգտնվելը ո՛չ միայն անընդունելի է, այլեւՙ տարօրինակ ու անհասկանալի:Հեռու չգնանք: Գերմանիայի Հանաու քաղաքում է գտնվում Գրիմ Եղբայրների արձանախումբը. շատ կցանկանայի իմանալ` որտե՞ղ են գտնվում Մանուկ Աբեղյանի, Գարեգին Սրվանձտյանցի, Սարգիս Հարությունյանի ու մյուսների արձանները:Կոմիտասի անվան պանթեոնի «հարցը» պետք է լուծել, լուծել հնարավորինս արագ, լուծել հօգուտ ճշմարտության ու բանականության:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական