Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Բանկային համակարգը Հայաստանի կայացած ոլորտներից է, բայց կառավարության հաստատած փոփոխությունները «Քրեական դատավարության օրենսգրքում» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքումՙ լուրջ հարվածի տակ են դնում այն: Կառավարության նիստում քննարկման ժամանակ այս փոփոխությունների ընդունմանը փորձեց դիմադրել միայն բանկային համակարգից գործադիր իշխանության եկած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

Քաղաքական նպատակՙ «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ

Վերոնշյալ օրենքների փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում ցանկացած անձի բանկային հաշիվները կարող են բացահայտվելՙ անկախ նրանից այդ մարդը մեղադրվում է որեւէ հանցագործության մեջ, թե՞ ոչ: Ներկայիս օրենքով, դատարանը կարող է որոշել բացահայտել հանցագործության մեջ կասկածվող որեւէ մեկի բանկային հաշիվները, բայց ոչ թե նրա կամ նրանց հաշիվները, ովքեր որեւէ գործարք են կատարել կամ առանց օրենք խախտելու առնչություն են ունեցել տվյալ անձի հետ: Այսուհետեւ բավական է, որ գործարք կատարած լինես մի մարդու հետ, որը հետագայում կասկածվել է հանցագործության մեջ, ապա քո բանկային հաշվի մասին եւս քննությանը հայտնի է դառնում եւ դու, այսպես թե այնպես, ներգրավվում ես քրեական գործի մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա պայմանավորում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Ահա թե ինչ է նա ասում. «Առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բազմաթիվ մտավախություններ… բայց մեր քաղաքական եզրակացությունը հետեւյալն էՙ մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, որովհետեւ կիսապայքարն ընդունելի չէ»: Սա նշանակում է, որ «ժողովրդի վարչապետին», մեղմ ասած, չեն հետաքրքրում մտահոգություններն ու մտավախությունները: Մինչդեռ, այս փոփոխությունների վերաբերյալ մտահոգություններ են արտահայտել բազմաթիվ փորձագետներՙ ընդհուպ նախկին վարչապետ եւ նախկին ԿԲ նախագահ: Բնական էՙ հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս մտահագություններն արհամարհում Նիկոլ Փաշինյանը:

Սրանով վարչապետը հերթական քայլն է կատարում իր մենիշխանության ամրապնդման ուղղությամբ: Այս փոփոխություններով նա հնարավորություն է ստանում ճնշումներ կիրառել իր նկատմամբ ընդդիմադիր տրամադրված կամ իր գործունեությունը քննադատող յուրաքանչյուր մարդու նկատմամբ: Եթե հիմա, երբ չկա օրենսդրական հիմք նման գործողությունների համար, Նիկոլ Փաշինյանը բանկային գաղտնիք է հրապարակում հանրահավաքի ժամանակ, ապա պարզ է, թե այս փոփոխությունները ինչ գործիք կլինեն նրա ձեռքին անցանկալի անձանց դեմ կիրառելու համար:

Մտահոգությունները չփարատող ԿԲ պարզաբանումը

Փաստաթղթղի վերաբերյալ Կենտրոնական բանկը տարածեց հայտարարություն, որով փորձեց փարատել բանկային գաղտնիքին առնչվող մտահոգությունները: Ըստ այդ հայտարարության, «ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով ընդամենը սահմանվում է, որ բացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստորեւ նշվող բոլոր պայմանների միաժամանակյա բավարարմամբ.

Բացառապես դատարանի պատճառաբանված եւ հիմնավորված որոշմամբ,

Սահմանափակ հանցագործություններով հարուցված քրեական գործերով, որոնք սպառիչ թվարկված են նախագծում,

Երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ողջամտորեն այլ եղանակով ձեռք բերելը հնարավոր չէ,

Գլխավոր դատախազի կամ վերջինիս տեղակալի կողմից հաստատված միջնորդությամբ,

Միջնորդությունը պետք է պարունակի ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար»:

Սակայն պարզ է, որ քաղաքական ճնշման հնարավորությունը այս հայտարարությամբ չի փարատվում: Միաժամանակ, հաստատվում է փաստը, որ կարող են բացահայտվել «հանցագործության հետ առնչություն ունեցող այլ հաշիվներ»: Այն, որ Նիկոլ Փաշինյանի համար դժվար չէ իրեն անհաճո որեւէ անձի վերագրել հանցագործության հետ առնչություն ունեցող, կասկած չկաՙ անցած մեկուկես տարվա ընթացքում տասնյակներով նման դեպքեր եղան :

Բացի քաղաքականից, Կենտրոնական բանկի այս հայտարարությունը չի ցրում նաեւ տնտեսական իրավիճակի վրա հնարավոր բացասական ազդեցություններն ու բանկային համակարգին սպառնացող իրական վտանգները:

Ներդրողներին վանելու եւ գումարների արտահոսքի լուրջ սպառնալիք

Նույն ԿԲ տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումները մոտ երեք անգամ նվազել են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությունները ավելի կվանեն հնարավոր ներդրողներին մեր երկրում ներդրում անելուց: Եթե բանկային հաշվիդ տեղեկությունները կարող են բացահայտվել որեւէ պահի եւ առանց որեւէ հանցագործության մեջ ներգրավված լինելու, ապա ո՞վ կցանկանա այս երկրում ներդրում կատարել: Առանց այն էլ վերջին մեկուկես տարվա ընթացքում խոշոր ներդրողների նկատմամբ մեղադրանքները, անհարկի ստուգումներն ու անգամ ձերբակալություններն էապես վնասել են Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրին:

Ինչ մնում է բուն բանկային համակարգին սպառնացող վտանգներին, ապա առաջինն այն է, որ հայկական բանկերում գումար պահելն այլեւս ապահով եւ վստահելի չի լինի: Ավելի հարուստ խավը կնախընտրի իր գումարը պահել արտասահամանյան բանկերում, իսկ սակավ ապահովված խավըՙ տանը: Կավելանա կանխիկ շրջանառությունը, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ կնվազի անկանխիկ շրջանառությունըՙ նվազեցնելով բանկերի շահույթն ու ֆինանսական կարողությունները: Դա շղթայաբար կազդի բանկային բոլոր ծառայությունների վրաՙ դրանք կթանկանան, իսկ բնակչության եւ բիզնեսի համար ֆինանսական հասանելիությունը ավելի կդժվարանա: Նկատի ունենալով բանկային համակարգի խիստ զգայուն լինելը նման դեպքերում, բացառված չեն ցնցումները ֆինանսական շուկայում, որը կազդի յուրաքանչյուր բնակչի վրա: Միաժամանակ, կշարունակվի գումարների վերջին մեկ տարում ավելացած գումարի արտահոսքը Հայաստանից :

Այս ամենով հանդերձ, վարչապետը հայտարարում է, որ «չկա մի տեսակետ, որը չենք լսել, չենք կարդացել, բայց այս խնդիրը պետք է լուծվի եւ պետք է լուծվի հիմա՛»: Մեկնաբանություններն այստեղ այլեւս ավելորդ են…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԹԵ… ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ…

Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆԻ «ՀԱՐՑԸ» ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆԻ «ՀԱՐՑԸ» ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական