Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԿԼՔԻ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: Նպատակը եղել է նույնը. բնակարան կառուցելովՙ փոխել մարդկանց կյանքն ու մտածելակերպը: Գործակցող կողմերը վստահ են, որ ցանկացած աջակցություն կարող է նպաստել Գյումրի քաղաքի շենացմանը: Եվ որ «աղետի գոտի» բառակապակցությունը կդադարի լինել այս քաղաքը բնութագրող արտահայտություն:Սողոյան-Թադեւոսյանները, շատերի նմանՙ իրենց տունը կորցրել են 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ: Դրան հաջորդել են մետաղական տնակում ապրելու երկար ու ձիգ տարիները: 2012 թ.-ին ընտանիքին հաջողվել է գնել կիսակառույց շինություն, սակայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել այսպես էլ չեն կարողացել: Ամուսնությունից հետո, մինչեւ օրս վագոն-տնակում ապրող Քրիստինան, տարբեր փորձությունների միջով է անցել: Նրա երազանքների տունը մնացել է կիսակառույց շինությունՙ ամուսնու առողջական լուրջ խնդրի պատճառով: Երիտասարդ կինը ստանձնել է իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունըՙ արտերկրում բուժվող ամուսնուն թիկունք լինելու համար: Քրիստինայի նախաձեռնությանն սկսել են աջակցել բնակարանաշինության գործում տարիների հաջողված փորձ ունեցող կազմակերպություններըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:«Տնակում ձմեռը շատ ցուրտ է: Ամենադժվարը առավոտներն են… Փորձում ենք մի փոքր տաքացնել, սակայնՙ անօգուտ: Իսկ ամռանն անտանելի տոթ է: Մեր երազանքն է ՙ որքան հնարավոր է շուտ ազատվել մետաղական տնակից: Շնորհակալ եմ կամավորներինՙ օգնության ձեռք մեկնելու եւ շինարարական աշխատանքները եւս մեկ քայլով ավարտին մոտեցնելու համար»,- ասել է Քրիստինան :«Դարձյալ Գյումրիում ենքՙ իր փոքրիկ «անկախությունը» ստեղծող այս ընտանիքին աջակցելու համար: Հետաքրքրական ու խորհրդանշական է, որ ընդամենը 10 օր հետո, մենք նշելու ենք մեր երկրի Անկախության տոնը: Առաջին հայացքից, դա որեւէ կապ չունի թեմայի հետ: Գուցե այդպես է, բայց շատ լավ առիթ է իրականացվող շինարարության ընթացքում սրտանց ուրախանալու համար: Հատկապես Գյումրիում, բնակարան չունեցող ամեն ընտանիք դեռեւս հիշում է երկրաշարժն ու ավերիչ հետեւանքները: Ժամանակն է մեկընդմիշտ մոռանալ անցած կյանքի դժվարին ճանապարհը, չխուսափել խնդիրներից, գնալ դրանց ընդառաջ, փորձել լուծել եւ յուրաքանչյուր տոնի հետՙ ամրանալ ու առաջ շարժվել: Մեծ հաջողությունը ստեղծվում է փոքրիկ քայլերից: Մենք այստեղ ենքՙ մեր գործով այդ ամենը փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :«Կորցնել սեփական տունն իրապես ցավալի է: Չնայած այս ընտանիքը հայտնվել է առողջական եւ ֆինանսական խնդիրների առջեւ ՙ չի հուսահատվել եւ շարունակել է հավատալ, որ իրենց երեխաները կմեծանան բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը: Շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը մեծ օգնություն էր ընտանիքի համար: Գյումրիում այս տարի բնակարանաշինության ծրագրով կլուծվի հինգ ընտանիքի բնակարանային խնդիր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :Մինչեւ տարեվերջ կավարտվի երկար սպասված տան շինարարությունը: Կամավորների օգնությամբ իրականացվել են հատակի բետոնացման աշխատանքները:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՓՈՐՁԸ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական