Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԱՄԱ՜Ք, ՑԱՄԱ՜Ք

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախկին սովետական երկրի, Ռուսաստանի եւ առհասարակ համաշխարհային գիտությունը լուրջ կորուստ կրեց: Սեպտեմբերի 8-ին 95 տարեկան հասակում մահացավ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Թիմուր Էնեեւը: Գիտնականը ծնվել էր Գրոզնիում եւ 1950-ականներին հաշվարկել էր, որ մարդը կարող է վերադառնալ Երկիրՙ տիեզերքում հայտնվելուց հետո: Հենց Էնեեւն է, փաստորեն, որ Գագարինին Երկիր է վերադարձրել, քանի որ 1961-ին, երբ Յուրի Գագարինն ասացՙ «Գնացինք», հետ եկավ կոնկրետ Էնեեւի գյուտի շնորհիվ:

Բայց ես վստահ եմ, որ անվանի գիտնականը նշանակալից դեր է խաղացել ոչ միայն Գագարինի կամ այլ տիեզերագնացների կյանքում: Մշակույթի բազմաթիվ գործիչներՙ գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ,… վստահ են, որ իրենք ճախրում են տիեզերքում եւ նրանց պարբերաբար Երկիր վերադարձնել է պետք, ինչը, ինչպես արդեն գիտենք, տեղի է ունենում Էնեեւի հայտնագործության շնորհիվ: Ավելին, տարբեր երկրներում, կոնկրետ Հայաստանում, կան մի շարք բարձր, միջին, ցածր պաշտոնյաներ, որոնց կարծիքով իրենք մոլորակից դուրս են, իրենք եւ իրենց իշխանությունը: Օրինակ Երեւանի Ավան վարչական շրջանի թաղապետի տեղակալը հավանաբար կարծում է, որ իր մի ոտքը Արեգակի վրա է, մյուսըՙ Լուսնի, եւ հենց իր ոտնաշարժերից է ցերեկըՙ գիշեր դառնում, գիշերըՙ ցերեկ: Ամեն դեպքում, մարդը այլմոլորակային տեքստեր է նվիրումՙ վարչապետին, որոնց բովանդակությունն ամենեւին էլ պատիվ չի բերում ՀՀ քաղաքացիներին, մանավանդ եթե իհարկե այդ քաղաքացիները հպարտ են ու արժանապատվություն ունեն:

Բայց, հասկանալի է, փոխթաղապետը միակը չէ: Իշխանության վերին օղակներում էլ կան տիեզերագնացներ: Ամուլսարըՙ Լուսնից նայելուց բացի, նրանք պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը Հուսեին Բոլտից եւ 5-ամյա կոմայից դուրս եկած (Երկիր վերադարձած) Պետեր Շմեյխելի մեքենայից ավելի արագընթաց տեմպերով առաջ է շարժվում, մարդիկ նույնիսկ արտասվելիսՙ արդեն ժպտում են, եւ այնքան բարեկեցիկ ենք սկսել ապրել, որ Հայաստանին շուտով կհրավիրեն Մեծ յոթնյակ, որտեղ մեր ազնվաբարո իշխանությունը աշխարհի հզորներին հայ ժողովրդական հեքիաթներ կպատմի, որտեղ հրաշքները հնարավոր ենՙ հատկապես օտարերկրյա ներդրումների տեսքով: Այս մարդիկ կտրվել են երկրից. նորմալ է, որեւէ իշխանություն վաղ թե ուշ սկսում է տառապել այս հիվանդությամբ: Լինում է, որ այն վաղաժամ է հասնում, լինում է, որ ավելի ուշ, բայց վարակվելն անխուսափելի է: Հատկանշական է, որ որեւէ իշխանություն չի գիտակցում, որ երկրից կտրվելու վիրուսն այլեւս ներթափանցել է իր մեջ եւ մարդիկ ստիպված են լինում բռնի կամ թավշյա ուժով հասկացնել նրան, որ հիվանդացել է: Նման դեպքերում հաճախ արյունահոսություն է լինում, ինչը, հասկանալի է, ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ:

Եւ ուրեմնՙ առաջարկում եմ Հայաստանի Գիտությունների ակադեմիային, Հայաստանի Հանրապետության կառավարությունում աշխատող գիտնականներին կամ գիտության ներկայացուցիչների հետ կապերի պատասխանատուներին, խորապես ուսումնասիրել Թիմուր Էնեեւի գյուտը եւ նպաստել իշխանության վերադարձինՙ Երկիր, որտեղ առաջ են գնում, նույնիսկ երբ անցյալը Երեւանի փողոցների նման աղբի մեջ կորած է:

Դրանից հետո Հայաստանն ամբողջ աշխարհին հայտնի կլինի ոչ միայն որպես երկիր, որտեղ աննախադեպՙ անարյուն հեղափոխություն է եղել, այլեւ միակ պետությունը, որի իշխանությունը կարողանում է ե՛ւ տիեզերք հասնել, ե՛ւ վերադառնալ երկիր, որն ավելի կարեւոր է, երբ ոչ թե տիեզերագնաց ես, այլ… իշխանություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՕՐԵՆՔԻ ՈՒ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ. ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՕՐԵՆՔԻ ՈՒ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ. ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական