Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ

Ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը 1988 թ.-ից զբաղվում է հայագիտությամբ: 2015-ից սկսել է ուսումնասիրել Առաջին աշխարահամարտի տարիներին ռուսական բանակի հայազգի զինվորականների պատմությունները:

Օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ նրա հեղինակած «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» եռալեզու (հայերեն, անգլերեն, գերմաներեն) ժամանակավոր ցուցադրության բացումը եւ համանուն պատկերագրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը , Յասմին Դում-Թրագուտը եւ Ավստրիայի դեսպանության ներկայացուցիչ Ալֆրեդ Բրատրանեկը (նստավայրըՙ Վիեննա):

Իր խոսքում Հարություն Մարությանն ընդգծեց, որ այս անգամ ընտրել են պատերազմի ահավորության այլ ցուցիչՙ ռազմագերիները: Ըստ նրաՙ ամբողջ ցուցադրությունը օսմանյան եւ ավստրո-հունգարական քաղաքակրթությունների տարբերության վկայությունն է, ցույց է տալիս այն քաղաքակրթությունը, որը ոչնչացրեց հայ ժողովրդին. Օսմանյան կայսրությունը սպանեց իր հայ հպատակներին, մինչդեռ Ավստրո-Հունգարիայի ճամբարներում հայ ռազմագերիներն ապրում էին մարդավայել կյանքով. այստեղ մոտեցումն այլ էր: Հարություն Մարությանի խոսքովՙ կարեւորը մեզ եւ Յասմինի համար գերիների սոցիալական կյանքն է: Բանախոսը համառոտ ներկայացրեց Յասմին Դում-Թրագուտի կատարած աշխատանքը:

Վերջինս, սկսելով ելույթը, շնորհակալություն հայտնեց իր հայ եւ ավստրիացի բարեկամներին, ՀՀ-ում օտար պետությունների ներկայացուցիչներինՙ միջոցառմանը ներկա լինելու համար, անդրադարձավ ուսումնասիրությունները կատարելու շարժառիթներին եւ ընթացքին: Ելույթի վերջում իր շնորհակալությունը հայտնեց նաեւ նրանց, ովքեր աջակցել են իրեն Հայաստանում հետազոտություններ կատարալիս, ինչպես նաեւ Հարություն Մարությանին եւ ցուցադրության մյուս կազմակերպիչներին, այն մարդկանց եւ հաստատություններին, ովքեր ֆինանսապես աջակցել են իր հետազոտությունների կատարմանը (Ավստրիայի արտաքին գործերի նախարարություն, «Ցուկունֆտսֆոնդ» ավստրիական գիտական կազմակերպություն, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկություն), ռազմագերիների ընտանիքներին:

Ցուցադրությունը բաղկացած էր երկու հիմնական խորագրիցՙ «Ավստրո-Հունգարիայի հայ ռազմագերիների հետքերով» եւ «Հայրենիքից հեռու. անվերադարձ», ինչպես նաեւ 10 օժանդակ խորագրերիցՙ «Առաջին աշխարամարտ. պատճառներ եւ հետեւանքներ», «Միլիոնավոր մարդիկՙ թշնամու ձեռքերում», «Ռազմագերիների ճամբարներն Ավստրո-Հունգարիայում. զորանոցային քաղաքներ», «Աշխատանք եւ զբաղվածություն», «Հիվանդություն եւ մահ», «Ազատություն եւ վերադարձ հայրենիք», «Ռուդոլֆ Փյոխը եւ մարդաբանական հետազոտությունները», «Մարդաբանական ուսումնասիրությունների իրականացումը», «Հնչյունագրություն», «Ռուդոլֆ Փյոխը եւ հայերը»:

Ցուցադրությունը հագեցված էր արխիվային եզակի լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով եւ ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ էր արվում վեր հանել զինվորների ոչ սովորական կյանքի ուղին: Ցուցադրության կարեւոր մաս էին կազմում հայ ռազմագերիների հարյուրամյա վաղեմություն ունեցող երգն ու արտասանությունը: Այցելուները հնարավորություն ունեցան ականջակալներով ունկնդրելու ներկայացվող ձայնագրությունները:

Ցուցադրության մեջ բացառիկ էին հատկապես ռազմագերիների ձեռքով պատրաստված իրերըՙ գերության ընթացքում, ժամանակաշրջանը պատկերող քարտեզները, բացիկները, ռուսական բանակի տարբեր զորատեսակների անագե զինվորիկները, ռազմագերիների ինքնության քարտերը, սահմանափակ տարածքում տեղաշարժվելու արտոնագրերը, ճամբարի դրամական միավորները, ճամբարային թերթերը եւ այլն:

Սույն ցուցադրության մեջ եւ համանուն պատկերագրքում օգտագործված նյութերի զգալի մասը ձեռք է բերվել Ավստրիայի, Հայաստանի եւ Ռուսաստանի արխիվներից:

Հետազոտական թիմին հաջողվել է Հայաստանի գյուղերում գտնել նախկին ռազմագերիների բարեկամների հետքերը, նրանց անմիջական ժառանգներին: Վերջիններիս հիշողությունները, նրանց տրամադրած ընտանեկան լուսանկարները, տարբեր արխիվային փաստաթղթերը թույլ են տվել ամբողջացնել ու շարադրել հայ ռազմագերիների կյանքի պատմությունը: Ռազմագերիների ժառանգներից շատերը գիտեին իրենց բարեկամներիՙ գերության մեջ եղած լինելու մասին, ոմանց համար էլ դա նորություն էր:

Ցուցադրության բացմանը ներկա էին հայ ռազմագերիների ժառանգներ, հյուրերՙ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ավստրիայից (պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ եւ այլ հրավիրյալներ):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՄԱՙ Ի՞ՆՉ

Հաջորդ գրառումը

ՑԱՄԱ՜Ք, ՑԱՄԱ՜Ք

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՄԱ՜Ք, ՑԱՄԱ՜Ք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական