Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐՁՐԱՇԵՆ. ՎԵՐՋԻՆ ՃԻԳԸ

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լուսանկարչական ցուցահանդեսըՙ հայաստանյան մի գյուղի փրկության կոչ

Անվանի լուսանկարիչ Գերման Ավագյանը Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղն ու նրա մարդկանց լուսանկարում է արդեն 17 տարիՙ սկսած 2002 թվականից: Այն ժամանակ մի անգամ պատահական առիթ ունենալով ծանոթանալու բնակավայրին ու նրա խնդիրներին, ֆոտոլրագրողը պարբերաբար վերադարձել է եւ աշխատել լուսանկարի լեզվով ուշադրություն հրավիրել ու նպաստել դրանց լուծմանը:

Սեպտեմբերի 4-ին Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացված մեկշաբաթյա հատուկ ցուցահանդեսը այսօր արդեն իսպառ վերանալու շեմին կանգնած գյուղի փրկության կոչ էՙ ուղղված իշխանություններին:

Նախկին Անիի շրջանի տարածքում գտնվող Բարձրաշենի խնդիրները (այդ անունով գյուղ կա նաւ Արարատի մարզում) սկսվել են դեռ խորհրդային շրջանում: Մարալիկ քաղաքի եւ Իսահակյան գյուղի միջեւ: Այս վերջինից 3,5-4 կմ հեռավորությամբ գտնվող Բարձրաշենը 1981 թվականին չգիտես ինչու լուծարվել է եւ կցվել Իսահակյան բնակավայրին, բնակիչները վերաբնակեցվել են: Բայց 90-ականների դժվարին տարիներին մոտ չորս տասնյակ ընտանիք վերադարձել է, տեր կանգնել պապենական օջախներին, ծուխ ծխեցրել, տնտեսություն վարել: Հետագայում այդ թիվը նույնիսկ ավելացել է, բայց պայմանների բացակայությունը հետզհետե իրենն արել է: Այսօր հազիվ մեկ տասնյակ ընտանիք է դեռ դիմանում այնտեղ, բայց չգիտես մինչեւ երբ: Մանկապարտեզ, դպրոց չկա, իսկ ամենադժվարըՙ ջուր չկա: Այս վերջինը, լուսանկարչի հավաստմամբ, մի 5-6 կիլոմետր խողովակաշարի խնդիր է:

Գյուղը հին պատմություն ունի, պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցին (VII դար) եւ Պողոս-Պետրոս մենաստանը (X-XIII դդ.)ՙ կից գերեզմանոցով:

Նկարների այս ցուցահանդեսում ներկայացված, Բարձրաշենի դեռ տրոփուն կյանքը պատկերող 60 գործերի մեծ մասը Գերման Ավագյանինն են, ձեռնարկին միացել ու նույն թեմայով իրենց գործերն են տրամադրել նրա բարեկամներ Ուինսլոու Մարտինը ԱՄՆ-ից եւ Վլադիմիր Դուբրովսկին ՙ Ռուսաստանից:

Հրավերին արձագանքել էր եւ ցուցահանդեսի բացմանը ներկա եղավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը , որը ողջունելով լուսանկարչի նախաձեռնությունն ու ջանքերը, խոստացավ մասնագետնրի հետ գնալ եւ խնդիրը տեղում առավել մանրամասն ուսումնասիրել:

Նկար 1. Գերման Ավագյանի ցուցահանդեսը 2016 թ.-ին` Ասլամազյան քույրերի պատկերասրահում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ԵՂԲԱՅՐ ՎՐԱՑԻ

Հաջորդ գրառումը

ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական