Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՆԿՈՆԳ. «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԵՎ «ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ»

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑ, Վերլուծաբան

Արդեն երկար ժամանակ հեռուստացույցների էկրաններին կարելի է տեսնել, թե ինչպես է Հոնկոնգի փողոցներով քայլում մարդկանց հոծ ամբոխը, ինչ-որ բան է բղավում ու բաժանում թերթոններՙ դրանով իսկ կատարելով այն հրահանգները, որոնք մշակվել են անգլոամերիկյան հատուկ ծառայություններում եւ վերազգային ոչ կառավարական կազմակերպություններում: Ակնհայտ է, որ այդ քաղաքում տեղի է ունենում «գունավոր հեղափոխության» հերթական փորձը. նախորդըՙ այսպես կոչված «Հովանոցների հեղափոխությունը», տեղի ունեցավ 2014թ.: Իսկ ներկա անկարգությունների առիթը տեղի իշխանությունների նախաձեռնությունն էր վտանգավոր հանցագործներին մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մասին:

Թվում էր, թե հանցավորության դեմ պայքարը օգտակար գործ է, առավել եւս որ այդ որոշումը հետագայում չեղարկվեց: Սակայն «գունավոր հեղափոխությունները» ուղղորդողների համար հարմար է յուրաքանչյուր պատրվակ, քանի որ մնացյալն արդեն ծրագրված է: Այս մասին է վկայում թեկուզեւ այն, որ դեռեւս գարնանը «Սթրատֆոր» կազմակերպությունը ազդարարել էր Չինաստանում սպասվող «գունավոր իրադարձությունների» մասին: Հատկանշական է, որ ամերիկյան «RAND» կորպորացիան իր հերթին կանխատեսել էր «գունավոր հեղափոխություն» Ռուսաստանում, որին հետեւեցին Մոսկվայի ընտրությունների հետ կապված խժդժություններ կազմակերպելու փորձերը: Ակնհայտ է, որ նման հրապարակումները նույնպես կոնկրետ երկրների հասարակությունների վրա հոգեբանական ճնշման տարրեր են, քանի որ այդ կերպ ընդգծվում է «հեղափոխական» զարգացումների «անխուսափելիությունը»: Սակայն Պեկինում նման զարգացումներին պատրաստ են. դեռեւս 2004թ. ՉԺՀ ղեկավարության որոշումով ստեղծվեց «գունավոր հեղափոխությունների» վերաբերյալ հատուկ հանձնաժողով: Այնպես որ, համապատասխան կազմակերպչական հետեւությունները արված են եւ արկածախնդրությունը Հոնկոնգում դատապարտված է:

Հայկական ԶԼՄ-ում հոնկոնգյան իրադարձությունների մեկնաբանությունները սուղ են եւ դա բնական է, քանի որ «մեր հեղափոխությունը» մեզ ավելի քան բավարար է: Իսկ վերադառնալով հոնկոնգյան անկարգություններին նշենք, որ այսօր շարունակվում է այն դիմակայությունը, որն սկսվել է դեռեւս 19-րդ դարում, երբ Բրիտանիան Չինաստանի դեմ սկսեց վարել այսպես կոչված «ափիոնային պատերազմներ», որոնք եւ հանդիսացան արդի «հիբրիդային գործողությունների» (որոնց համեմատ «ափիոնային պատերազմները» բավական անմեղ են թվում) նախադեպը: Ներկայի նման գործողություններին մենք դեռ կանդրադառնանք, սակայն Հոնկոնգի առիթով տեղին է համառոտ պատմական ակնարկ կատարել:

ՀԱՐՑԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ. դեռեւս 19-րդ դարի ափիոնային պատերազմների ժամանակներում բրիտանացիները զավթեցին Կոուլունյան թերակղզին, որի կղզիներից մեկում էլ գտնվում է Հոնկոնգ քաղաքը (թարգմանաբարՙ «Անուշաբույր նավահանգիստ»): 1997թ., Մեծ Բրիտանիայի եւ ՉԺՀ-ի միջեւ երկարատեւ բանակցություններից հետո, Հոնկոնգը վերադարձվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանըՙ Հատուկ վարչական շրջանի կարգավիճակով: Այդ բանակցությունները վարում էր ՉԺՀ առաջնորդ, բարեփոխումների եւ բաց քաղաքականության ճարտարապետ Դեն Սյաոպինը, որն էլ Հոնկոնգին տվեց «մեկ երկիրՙ երկու համակարգ» անվանումը:

Հայտնի է, որ մեծ մտածող Դենը ղեկավարվում էր չինական փիլիսոփայության սկզբունքներով, համաձայն որոնց «ռազմավարությունը ապագայի զավթումն է»: Այս համատեքստում նշենք, որ անգլիացիները Հոնկոնգն ընկալում էին որպես իրենց հենակետը Հարավարեւելյան Ասիայում եւ կարծում էին, թե նման իրադրությունը կպահպանվի շատ երկար, եթե ոչ ընդմիշտ: Այնինչ, Հոնկոնգը Չինաստանին վերադարձնելուց հետո անցած տարիներին, շնորհիվ նույն Դեն Սյաոպինի ռազմավարության, ՉԺՀ-ն վիթխարի թռիչք կատարեց իր զարգացման մեջ. բավական է նշել, որ եթե այդ նույն 1997թ. երկրի ՀՆԱ-ն կազմում էր $965,3 մլրդ, ապա 2018թ. այդ ցուցանիշն ավելացել է ավելի քան 12 անգամ եւ կազմել $12,3 տրլն: Այլ խոսքովՙ «ապագան զավթվեց» եւ Հոնկոնգը դարձավ ՉԺՀ տարածաշրջանային հենակետն այլ երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի նկատմամբ, ինչը խիստ ցավագին ընկալվեց անգլոսաքսոնական հանրության կողմից: Ավելին, Չինաստանի հզորացումը զգալիորեն տեղափոխեց աշխարհաքաղաքական ազդեցության կենտրոնը Արեւմուտքից դեպի Արեւելք, ինչն էլ հանգեցրեց միաբեւեռ դարաշրջանի ավարտին եւ նոր աշխարհակարգի ձեւավորմանը:

«Հիբրիդային պատերազմներ եւ բազմաբեւեռ աշխարհ». հայտնի է, որ միաբեւեռ աշխարհում ԱՄՆ-ի մենատիրական քաղաքականությունը գլոբալ մակարդակով ծանր հետեւանքների հանգեցրեց: Օրինակ, «Արաբական գարնան» արդյունքում քայքայվեցին ամբողջ պետություններ, որոնց պետք է փոխարինեին ահաբեկչական կազմակերպություններ, այդ թվումՙ «Իսլամական պետությունը»: Արդյունքումՙ զոհվեց ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ ավելի քան տասը միլիոնըՙ տեղահանվեցին: «Հեղափոխություններով», զանգվածային սպանություններով եւ «ծարահեղ ազատականության» կարգախոսերով համեմված նման պատերազմներն ստացան «հիբրիդային» անվանումը, որոնք ենթադրում են հակառակորդի դեմ ռազմական եւ ոչ ռազմական (տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվա-հոգեբանական եւ այլն) մեթոդների համալիր կիրառում: Այսօր ՉԺՀ-ի դեմ վարվում է հենց այդպիսի պատերազմ, որն ընթանում է հետեւյալ ուղղություններով.

Ռազմաքաղաքական – ԱՄՆ-ը պլանավորում է Հարավարեւելյան Ասիայում տեղակայել միջին հեռահարության հրթիռներ, շարունակում է զինել Թայվանը եւ տեղակայել այնտեղ ռազմական F-16V ինքնաթիռներ;

Տնտեսական – ընթանում են հայտնի «առեւտրային պատերազմները», հետապնդվում եւ պատժամիջոցներ են կիրառվում չինական ընկերությունների դեմ, պարբերաբար մաքսատուրքեր են մտցվում ներկրվող չինական ապրանքների դեմ;

Ահաբեկչական – քաղաքական եւ ռազմական հարթությունում խրախուսվում եւ օգնություն է ցուցաբերվում ույգուրական անջատողականությանն ու ծայրահեղականությանը;

Տեղեկատվական-հոգեբանական – այս ուղղությամբ տարվող հատուկ գործողությունների օրինակներից է «գունավոր շոուն» Հոնկոնգում, ինչպես նաեւ լայնածավալ հակաչինական քարոզչությունը լրատվամիջոցներում.

Նկատենք, որ տեղեկատվա-հոգեբանական գործողություններն «Հիբրիդային պատերազմների» գլխավոր հարվածային ուժն են հանդիսանում: «Նոր սերնդի» նման գործողությունների գաղափարախոսությունը եւ տեխնոլոգիաները մշակվել են ԱՄՆ ուղեղային կենտրոններում: Համաձայն այդ տեխնոլոգիաների, մասնավորապես, ենթադրվում է հակառակորդի հասարակությունում ստեղծել բարոյազուրկ մթնոլորտ եւ ձեւավորել բացասական վերաբերմունք ազգային մշակութի ու քաղաքակրթական կողմնորոշումների հանդեպ: Ակնհայտ է, որ հասարակության քաղաքակրթական եւ մշակութային կոդի խեղաթյուրումը լիովին վերաբերում է Հոնկոնգի զարգացումներին, որտեղ փաստորեն փորձում են խաթարել միեւնույն էթնոսի ամբողջականությունը (այս համատեքստում հիշենք նաեւ Թայվանը): Նման «հիբրիդային» գործողությունների հետեւանք է նաեւ նույն սլավոնական քաղաքակրթությանը պատկանող Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ այսօր ընթացող պատերազմը:

Միեւնույն ժամանակ արդի «հիբրիդային իրողություններում» շատերն են սկսել գիտակցել, որ առանց համախմբվելու դժվար կլինի դիմակայել ԱՄՆ եւ նրա գլխավորած ՆԱՏՕ-ի ծավալապաշտական ծրագրերին (որոնց ռազմական ծախսերը կազմում են ավելի քան $1 տրլն, այսինքնՙ համաշխարհային ծախսերի կեսից ավելին): Արդյունքումՙ ծնվեցին ինտեգրացիոն նախագծեր, որոնց իրականացումը կարող է որակապես փոխել գլոբալ իրավիճակը:

Մեծ Եվրասիայի ինտեգրումը. այսօր տեղեկատվական դաշտում հաճախ է հնչում «Մեծ Եվրասիա» եզրը: Հիշենք, որ մեր այս 53,6 մլն կմ2 մակերես ունեցող մայրցամաքի 99 երկրներում ապրում է ավելի քան 5 մլրդ մարդ: ԽՍՀՄ փլուզումից հետո (որի ազդեցությունը ժամանակին տարածվում էր Բեռլինից մինչեւ Պեկին), այդ հսկայական տարածքում ինտեգրված միություն է հանդիսանում միայն ԵՄ-ը: Սակայն ներկայում գործում են հեռանկարային ինտեգրացիոն նախագծեր, որոնցից հատուկ ուշադրության են արժանի չինական «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» եւ «Շանհայի համագործակցության կազմակերպություն», ինչպես նաեւ ռուսաստանյան «Եվրասիական տնտեսական միություն» նախաձեռնությունները, որոնք փոխլրացնում եւ ուժեղացնում են միմյանց: Փորձագետների կարծիքով արդյունքում կարող են ձեւավորվել կառուցողական հարաբերություններ Պեկին-Մոսկվա-Բրյուսել առանցքով, ինչն իր հերթին կնպաստի երկխոսությանը Վաշինգտոնի հետ եւ այդպիսով կնվազեցնի արդի «հիբրիդային» եւ գլոբալ քաոտիկ իրավիճակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԵԶ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կյանքից հեռացել է Արմեն Հովհաննիսյանը

12/05/2025

Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ Նա «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավարն էր։

ԿարդալDetails

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 12.05.2025

12/05/2025

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

12/05/2025

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական