Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԵԶ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ներկա վիճակը լավագույնս կարող ենք բնութագրել մի շատ հայտնի ժողովրդական առածով. «Շունը տիրոջը չի ճանաչում» : Եւ իրոք, մեր երկրում այսօր ոչ միայն շունը տիրոջը, այլեւ տերը սեփական շանը չի ճանաչում: Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ինչպես ոմանք ենթադրում էին առաջին օրերին, կյանքն այդպես էլ չփոխվեց, ավելինՙ նախկին վատի համաեմատ ցուցանիշներն ավելի վատացան: Թոշակների ու աշխատավարձերի ինչ-որ տեղաշարժեր եղան, բայց գնաճը նախանձախնդրորեն հետապնդեց այդ տեղաշարժերին ու, առաջ անցնելով, ոչ էական հայտարարեց դրանք: Ինչեւէ, սոցիալական պայմանները մի օր լավ են, մի օր վատ, բայց, այ, երբ մարդու հոգին է, էլ չեմ ասում հասարակության, սկսում «թանկ ու էժան» լինել, արդեն սարսափելի է, որովհետեւ, եթե մի օր քաղցած լինենք, հաջորդ օրը սնվելովՙ կմոռանանք այդ քաղցը, բայց մի անգամ մեր հոգիները ծախելուց հետոՙ հավերժ դառնալու ենք հոգեվաճառ, մի բան, որը մարմնավաճառությունից էլ վատ բան է:

Առաջաբանս բավականին երկար ստացվեց, անցնեմ բուն թեմային: Վերհիշյալ իշխանափոխության առաջամարտիկներից ոմանք, որոնք հետագայում դարձան պետության առաջին դեմքերը, սկսեցին նորելուկ իշխանիկների պես պահել իրենց, ծաղրել հայկականությունըՙ ազգային ավանդույթներ, ծեսեր, տոներ, դարերով մեզ հասած նիստուկաց եւն: Ասենք, Ազգային ժողովի պատգամավորն առանց ամաչելու հայտարարում է, որ ինքը մեր պետական օրհներգը լսելու ժամանակ ոտքի չի կանգնում, մեկը ազգային տոներին հետեւող մարդուն քարանձավաբնակ է կոչում, մեկ ուրիշը բացահայտորեն ծաղրում է Հայ Առաքելական եկեղեցուն, մյուսը հայհոյում է կաթողիկոսին, կրթության պատասխանատու նախարարը դպրոցում հանդիպած քահանային հարցնում է ՙ «դու ինչ ես անում էստեղ», ոմանք բացահայտ այլասերման կոչեր ու քարոզներ են իրականացնում, մի հոծ նախիր էլ փորձում է պատերազմական վիճակի մեջ գտնվող մեր երկիրը տանել ապառազմականացման…

Ինչեւէ, սպասեցինք հարյուր օր, հետո վեց ամիս, հետո մեկ տարի, բայց սայլը տեղից չշարժվեց, ավելինՙ տպավորություն է, որ ինչ-որ մեկը Հայաստանի սայլի անիվները գողացել է. հույս ունեմ, որ ՊՎԾ նախկին անկաշառ պետ Դավիթ Սանասարյանն արդեն հայտնաբերել է գողոնն ու մեղավորներին «փռել ասֆալտին»: Մի խոսքովՙ նոր իշխանության անդամներից ոմանք շարունակում են իրենց արկածները, որոնցից ամենավերջինն ու ամենաամոթալին օրեր առաջ բացահայտվածն էր:

Պարզվում է, որ ժամանակին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մերժել է գումար հատկացնել «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»ՙ պատճառաբանելով, որ «հիսուն հոգի եղել են հաշմանդամ եւ հիսունն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել» :

Պատկերացնում եք, չէ՞, որքան բարձր աստիճանի վրա կարող է լինել մարդու անզգամությունը: Եթե այդ ամենն ասած լիներ որեւէ անհատ քաղաքացի, ասենք, «մեր հարեւան անգրագետ Պողոսը» , կմտածեինք, որ անգրագետ է, անուս, բայց, չէ, այդ բառերի հեղինակը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, բանակից խուսափած Արսենը, որ ինչ-որ չափով կենդանի է նաեւ այդ հաշմանդամ տղաների հաշմանդամության հաշվին: Այսքանից հետո, վստահ եմ, բոլորի մոտ կոնկրետ ցանկություն կառաջանա «մեր հարեւան անգրագետ Պողոսին» ենթադրվող որակումները դաջել Արսեն Թորոսյանի ճակատին:

Իհարկե, կարելի է ենթադրել, որ ԵՊԲՀ ռեկտորը ստում էՙ փորձելով հասարակության շրջանում ատելություն սերմանել առողջապահության նախարարի հանդեպ, բայց, չենք մոռանում, չէ՞, որ նոր իշխանության անդամները դատի տալու մեծ սիրահարներ են, իսկական մաեստրոներ, եւ, եթե Արմեն Մուրադյանը մի բառ անգամ սխալ արտաբերած լիներ, չկասկածեք, որ Արսեն Թորոսյանը կա՛մ կհերքեր, կա՛մ, որ առավել հավանական ու իրեն սազական էՙ դատի կտար:

Մարդիկ խնդրեցինՙ «թողեք աշխատենք», մենք էլ թողել ենք, բայց թողեցինք, որ աշխատե՞ն, թե՞ մեր հերոսներին անպատվեն, մեր եկեղեցին անպատվեն, մեր ազգային արժանապատվությունը վիրավորեն, չնայածՙ նման մարդկանցից այլ բան սպասելի էլ չէր, պարզ է, որ նրանք ատում են հայոց բանակն էլ, այդ բանակի հետ կապ ունեցողներին էլ:

Թորոսյանի հայտարարությունից հետո զարմանալի էր նաեւ վարչապետի լռությունը: Մի մարդ, որը նույնիսկ խինկալի ուտելիս է ուղիղ եթեր մտնում, չի արձագանքում տեղի ունեցած միջադեպին եւ ԵՊԲՀ ռեկտորի հայտարարությանը, որի համար Արսեն Թորոսյանին, նվազագույնը, պետք էր պաշտոնանկ անել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՈՆԿՈՆԳ. «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԵՎ «ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՆԿՈՆԳ. «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԵՎ «ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական