Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵԾԱՏԱՌ ԳՐԵԼ

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլոբալացում ասվածը մեզ գուցեեւ այնքան ահագնորեն չսպառնա, եթե ինքներս դրա տարբեր դրսեւորումներին ամեն անգամ կրծքաբաց, ինքնամոռաց ընդառաջ չվազենք: Չմոռանանք ու չստորադասենք մերը, որը շատ հաճախ ավելի արժեքավոր ու ճիշտ է: Խոսքը վերաբերում է նաւ լեզվական իրողություններին: Այստեղ մենք գնալով ավելի շատ ենք առանց որեւէ անհրաժեշտության ուրիշներին կրկնում, ընդօրինակումՙ արհամարհելով ու խախտելով մեր լեզվի ամեն կանոն ու տրամաբանություն:

Առավել ցավալի է, երբ որոշ դեպքերում դրանից զերծ չեն մնում գիտության եւ անգամ հայագիտության ոլորտի մարդիկ:

Օրեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, եւ կարծում ենքՙ ոչ միայն այնտեղ, հրապարակվել է սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք գիտաժողովի մի հայտարարություն: Ահա վերնագիրը. «Գիտաժողով «Սալմաստի պ ատմություն եւ մշակույթ»: Անշուշտ, շատ կարեւոր թեմատիկա: Ըստ ամենայնի կատարված է շնորհակալ մեծ աշխատանք, ներկայացված են գավառի պատմամշակութային ժառանգության տարբեր ոլորտներին առնչվող մեկուկես տասնյակի չափ արժեքավոր զեկուցումներ, որոնցով հանդես են գալու Հայաստանի եւ արտերկրի առաջատար գիտական, կրթական ու մշակութային կենտրոնների ճանաչված հայագետ գիտնականներ: Բայց ինչո՞ւ, ի՞նչ լեզվական տրամաբանությամբ են գիտաժողովի այդ խորագրի կամ վերնագրի բոլոր բառերը գրված մեծատառով: Որովհետեւ անգլիացիք ու ամերիկացիք այդպե՞ս են գրում:

Երեւի ամեն հայ դպրոցական էլ գիտե մեր լեզվի այն պարզ կանոնը, որ վերնագրի միայն առաջին բառն է գրվում մեծատառ, իսկ դրա մյուս բառերիցՙ միայն հատուկ անունները: Պատմություն բառը հո հատուկ անուն չէ, ոչ էլ մշակույթ բառը: Առանձին ոճական կիրառությունները չհաշված: Այստեղ ցավալիորեն տուրք է տրվել աշխարհում տարածված լեզվի կամ լեզուների նմանակմամբ բոլոր վերնագրերն այդպես գրելու մեր որոշ շրջանակների հետանկախական մերժելի մտայնությանը, որը, կրկնենք, չի բխում որեւէ գործնական կամ այլ անհրաժեշտությունից ու մեզ ոչ ոք չի պարտադրել:

Բայց խնդիրը միայն վերնագրով չի ավարտվում, շարունակենք մեջբերել խնդրո առարկա հայտարարության գոնե սկզբի մի հատվածը: «Սեպտեմբեր 6, 2019/Երեւանի պետական համալսարան, ակադեմիական խորհուրդների դահլիճ»: Այստեղ էլ բոլոր բառերը գրել են մեծատառ (չուզեցինք սխալը նույնությամբ կրկնել): Ապաՙ «Բացման խոսք». խոսք-ը եւսՙ մեծատառ: «Հարգ. դոկտոր Արայիկ Հարությունյան/ Հայաստանի Հանրապետության կրթության, (ավելացնենքՙ գիտության), մշակույթի եւ սպորտի նախարար». շնորհակալություն, գոնե դոկտոր բառը գրել են փոքրատառ, իսկ մնացած բոլորը… հասկացաք, մեծատառ: Դարձյալՙ ինչո՞ւ…

Այս մեծատառավարակի ծագման, լեզվի նմանականության օրենքով ծավալման պատճառների, դրսեւորումների ու հետեւանքների վերլուծությունը առանձին հրապարակման նյութ է: Այստեղ պարզապես մեր մտահոգությունն ու տարակուսանքն ենք հայտնում առ այն, որ մեր այսօրվա ընդհանուր խայտառակ լեզվավիճակի պայմաններում հայոց լեզուն տարատեսակ ոտնձգություններից պաշտպանելու ունակ եւ կոչված որոշ կարեւոր հաստատություններ իրենք կարող են անզգուշորեն նպաստել դրանց տարածմանը:

Սա, մեղմ ասած, նման միակ դեպքը չէ:

Խմբ. կողմից.- Նույն մեծատառավարակով տառապում են մեր եկեղեցականները, հատկապես Սփյուռքում: Մարդու հոգին դուրս է գալիս, երբ փորձում է եկեղեցականներից ստացված կամ նրանց մասին գրված նյութերը սրբագրել, հրատարակության տալ: Կաթողիկոս, պատրիարք, արքեպիսկոպոս, եպիսկոպոս, վարդապետ, ծայրագույն վարդապետ, առաջնորդ, թեմ, քահանա, ավագ քահանա, սարկավագ ու դրանց կցված անթիվ-անհամար տիտղոսներով խճողված գրությունները իսկական տանջանք են յուրաքանչյուր խմբագրի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՆԵԼՈՒԿ

Հաջորդ գրառումը

ՋԱՎԱԽՔԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵՎ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀՈԳ ՏԱՆԵԼ ՆՐԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՋԱՎԱԽՔԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵՎ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀՈԳ ՏԱՆԵԼ ՆՐԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական