Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ԽԱՂ Է ՍԿՍՈՒՄ ՌՈՀԱՆԻԻ ՀԵՏ

30/08/2019
- 30 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անչափ յուրօրինակ քայլ է կատարել: Նա հայտարարել է, որ գոյություն ունի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առաջիկա շաբաթներին հանդիպում ունենալու հիանալի հնարավորություն, որպեսզի քննարկվի Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման հարցը:

«Հանդիպումը կարող է տեղի ունենալ պայմանով, որ Իրանը նոր բարդությունների առիթ չտա արտերկում իր հարձակումներով», նշել է Թրամփը : Այս կապակցությամբ DW-ն հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոհանիի հետ: Վերջինս ասել է, որ պատրաստ է հանդիպում ունենալ ամեն մի քաղաքական ղեկավարի հետ, եթե հանդիպումը բխի իր երկրիկ շահերից:

Ֆրանսիայի Բիարից քաղաքում Մեծ յոթնյակի հանդիպման օրերին «անսպասելիորեն» այնտեղ է ժամանել Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Նախօրեին Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը պարզաբանել էր, որ Զարիֆը Բիարից կժամանի իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լե Դրիանի հրավերով, սակայն մտադիր չէ հանդիպում ունենալ ամերիկյան պատվիրակության հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չի եղել Զարիֆի ներկայությանը, քանի որ դա նախապես համաձայնեցված է եղել նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Սակայն ԱՄՆ նախագահը հրաժարվել է հանդիպում ունենալ Զարիֆի հետՙ հայտարարելով, որ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել: Սա առաջին:

Երկրորդ, Վաշինգտոնը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրմանն ուղղված բանակցությունների անցկացմանը: Բայց գլխավորն այն է, որ ամերիկացիների «ստուգողական» դիվանագիտության արդյունքները այն համոզմունքն են ստեղծում, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը որոշակի արդյունքներ է տալիս:

Եվ երրորդ, ԱՄՆ-ը մտադիր է աստիճանաբար խաղից դուրս բերել Զարիֆին, որը լարված հարաբերությունների մեջ է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, ինչպես նաեւ հընթացս հրաժարվել Մակրոնի միջնորդական ծառայություններից, որը իրանական գործողության հաջողության դեպքում կկարողանար ամրապնդել սեփական դիրքերըՙ դառնալով Եվրոպայի նոր առաջնորդ:

Հիմա մնում է փնտրել այն հարցի պատասխանը, թե իրանական դիվանագիտության անդրկուլիսյան շրջադարձերը կարելի՞ է արդյոք հաջողված համարել եւ դրանք չե՞ն թուլացնում Իրանի դիրքերը, որի մանեւրելու հնարավորություները սահմանափակվել են: Թրամփը կարող է խաղ սկսել Ռոհանիի հետ: Նրա խոսքերով, հանդիպումը հնարավոր է, եթե լինեն համապատասխան հանգամանքներ: Բայց ինչպիսի՞ հանգամանքներ: Մի կողմից, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հանգեցնում է իրանական հասարակության սոցիալ-քաղաքական համախմբմանը, իսկ մյուս կողմիցՙ այնտեղ սրվում է ներքաղաքական պայքարը: Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին օրերս հայտարարեց, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը սխալմունք է եղել, եւ որ ինքը համամիտ է իրանցիների կարծիքին:

Ավելի վաղ, The Wall Street Journal թերթը ենթադրություն էր արել, որ Թրամփը, իրանական միջուկային ծրագիրը իբրեւ պատրվակ օգտագործելով կարող է հանդես գալ առաջարկությունների փաթեթով, որոնք Թեհրանին որոշակի աշխարհաքաղաքական արտոնություններ կտրամադրեին Մոսկվայի եւ Անկարայի հետ կապերի թուլացման դիմաց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԿՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական