Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱՆՕԹ-ԱՆԾԱՆՕԹ ԻՏԼԻՊԸ

30/08/2019
- 30 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Ատենը անգամ մը սուրիական շրջան մը, քաղաք մը, գիւղաքաղաք մը, նոյնիսկ գիւղ մը կը յայտնուի լուսարձակի տակ, երբ պատերազմական դէպքերը կիզակէտ կը դարձնեն զայն: Իտլիպ նահանգը, որուն կեդրոնն է նոյնանուն Իտլիպ քաղաքը, այդպիսին էր. այսօր կրկին դարձած է թէժ կէտ:

Արեւմուտքի մէջ, որ հազիւ թէ Սուրիոյ անուան, կամ դիրքին ծանօթ էր նախապատերազմեան շրջանին, այսօր Իտլիպը լուրերու եւ քաղաքական մեկնաբանութեանց գլխաւոր նիւթը դարձած է, երբ սուրիական զօրքը սկսաւ ռմբակոծել զայն, քանի որ զինեալ ահաբեկիչներու վերջին հաւաքավայր- կեդրոնը դարձած էր ան երկար տարիներէ ի վեր, եւ յատկապէս, երբ, հարաւային Սուրիան պարպեցին զինեալ ընդդիմադիր-ահաբեկիչներէն, զանոնք ուղարկելով Իտլիպ:

Իտլիպ քաղաքը Հալէպէն դէպի հարաւ-արեւմուտք 65 քիլոմեթր հեռաւորութեան վրայ կը գտնուի, իսկ նոյնանուն նահանգը կ՛ընդգրկէ Մաարաթ Նումանը ( Ապուլ Ալաա Ալ Մաարրիի ծննդավայրը), Ճըսըր Շղուրը*, որուն մօտ է Եագուպիէ հայկական գիւղը (նշանաւոր իր Սուրբ Աննա ուխտավայրով), որ իր կարգին սահմանակից է Թուրքիոյ, այսինքն Իտլիպի նահանգը կպած է Թուրքիոյ:

Իտլիպի նահանգը նշանաւոր է իր ձիթաստաններով. տարիներ առաջ Միջին Արեւելքի ձեթ արտադրող ամենամեծ գործարանը (Սուրիական, Սպանական, Սէուտական եռեակ ընկերութիւններու համատեղ ձեռնարկութեամբ**) բացուեցաւ Իտլիպի մէջ, որուն բարձրորակ արտադրութիւնը, բացի տեղական սպառումէ, արտահանուեցաւ նաեւ Արեւմուտք: Պատերազմը պատճառ դարձաւ որ այդ գործարանը փակուի:

Ուրեմն հասկնալի կը դառնայ այս շրջանին կարեւորութիւնը Թուրքիոյ համար, եւ անշուշտՙ Սուրիոյ, մասնաւորաբար Հալէպի, որ այս կացութեան պատճառով Համա, Հոմս, Դամասկոս եւ միւս կողմէ ալ Լաթաքիա տանող ճամբաները, որոնք կ՛անցնին Իտլիպ քաղաքէն եւ Ճըսըր Շղուրէն, անանցանելի ըլլալով, սովորականէն շատ աւելի երկար կը տեւեն կողմնակի ճամբաներ օգտագործելով:

Թուրքիա-Ռուսիա համաձայնական ծրագիրները մտահոգիչ կարգ մը իրավիճակներ ստեղծեցին, երբ Թուրքիան հիւսիսային Սուրիոյ սահմանի քրտական շրջանները առաւ իր տիրապետութեան տակ, նախՙ որպէսզի իրեն համար ապահով գօտի ստեղծէ, ապաՙ որպէսզի իր սահմաններէն ներս գտնուող աւելի քան երեք միլիոն սուրիացի փախստականները վերադարձնէ այդ շրջանները, սակայն հիմա որ անոնք սուրիական զինեալ ոյժերու կողմէ յարձակումի կ՛ենթարկուին, Թուրքիան մտահոգ է եւ կ՛ենթադրուի որ մեծաթիւ ուժեր կուտակէ ի պաշտպանութիւն Իտլիպի, մասնաւորաբար, որ նահանգի բանալի քաղաքըՙ Խան Շէյխունը վերջերս ազատագրուեցաւ սուրիական ուժերուն կողմէ, որոնք հիմա կը շարժին ազատագրելու համար նաեւ Ճսըր Շղուրը: …Ռուս-թրքական փոխհամաձայնութիւններուն հակառակ, երբ ռուսական օժանդակութեամբ սուրիական բանակը յառաջխաղացքներ կ՛արձանագրէ, Թուրքիան ի՞նչ հակազդեցութիւն կրնայ ունենալ: Եթէ մտիկ ընենք Էրտողանի յոխորտանքներունՙ շատ բան, սակայն հաւատալով, որ այդ յայտարարութիւնները ներքին սպառման համար են, մասնաւորաբար երբ Էրտողանի կը փորձէ վերականգնել նուազած իր ժողովրդականութիւնը, շատ ալ մտահոգուելու պատճառ չկայ, առաւել եւս որ իր երազած ապահովական գօտին ընթացքի մէջ է,- ըստ իրեն եւ ըստ երեւոյթին:

Սուրիան համբերութեամբ, սակայն ի գին մեծաքանակ զոհերու եւ մեծ զոհողութիւններու, կամաց-կամաց կը փորձէ մաքրել երկիրը ամէն տեսակի ահաբեկիչներէ ու թշնամի ուժերէ եւ վերատիրանալ իր ամբողջական սահմաններուն:

Ե՞րբ պիտի գայ այդ օրը:

*Ճըսըր Շղուրը (Շղուրի կամուրջ) Որոնդէս (Ասի) գետին վրայ գտնուող ավան մըն է: Հետաքրքրական է, որ Զէյթունի մէջ ալ եղած է նոյնանուն նշանաւոր կամուրջ մը «Շուղրի Կամուրջ»… Ի՞նչ կապ կայ երկուքին միջեւ, չենք գիտեր, սակայն կ՛ըսուի որ Ճըսըր Շղուրի առաջին բնակիչները եղած են Զէյթունէն գաղթածներ:

**Ձէթի գործարանին սուրիական բաժնին տէրերը հայ ձեռնարկատէրեր էին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԸ ՀԵՎՈՒՄ Է, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆՙ ԾԻԿՐԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՆՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՊԱԳԱՅԻ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՆՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՊԱԳԱՅԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական