Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

30/08/2019
- 30 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հանգիստ ուժի կուսակցությունում հաճելի ու գործնական անհանգիստ վիճակ է: Ռամկավար ազատական կուսակցությունը նախապատրաստվում է հերթական ընդհանուր պատգամավորական ժողովին: Նախորդ համագումարից տեւական ժամանակ է անցել, երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Շրջադարձային տեղաշարժեր են եղել թե՛ իշխանական եւ թե՛ հասարակական բոլոր մակարդակներում: Նախ` տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում փոխվեց իշխանական վերնախավը, ձեւափոխվելու միտում է դրսեւորում նաեւ հասարակության հոգեկերտվածքը:

Տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի քաղաքական իշխանության ղեկն ստանձնեցին մինչ այդ հասարակությանը քիչ ծանոթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու նրա արբանյակների ներկայացուցիչները: Փոխվեց նաեւ երկրի թիվ մեկ պաշտոնյան` Սերժ Սարգսյանի փոխարեն մեգաիրավունքներով վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Ամբողջ հասարակությունը էյֆորիայի մեջ էր հայտնվել: Մի մասը այնքան էլ լավ չպատկերացնելով, թե որն է իր շահը, գարնան հորթի նման անզուսպ հրճվում էր, իսկ մյուս մասն էլ «գող`սիրտը դող» կեցվացքով ամբողջովին իրավիճակի զոհի կերպարի մեջ մտած` փորձում է հնարավորինս մաքրել հետքերը, որոնք այնքան էլ մաքուր չեն բնականաբար:

Ընտրվեց Երեւանի նոր քաղաքապետ եւ մի շարք համայնքների նոր ղեկավարներ: Վերջապես իրավիճակն այնքան սրվեց, որ փորձ արվեց հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների, որոնց միջեւ լարվածությունն օր օրի մեծանում է ու դառնում անզիջում: Ամեն օր ժողովուրդն ականջալուր է լինում նոր բացահայտումների ու յուրացումների մասին, որից արդեն հոգնել է ու հիմնականում կորցրել հետաքրքրությունը դրանց նկատմամբ:

Իսկ թե այս ամենին ինչպիսի դիրքորոշում էր որդեգրել եւ այդ ամբողջ ընթացքում ինչ գործունեություն էր ծավալել ՌԱԿ-ը, կփորձի ամփոփել եւ գնահատել առաջիկա համագումարը: Միաժամանակ կուսակցության ծրագրային հիմնադրույթների հենքով այն պիտի հստակեցնի ու մատնանշի նաեւ հետագա անելիքներն ու գործելաձեւերը ստեղծված նոր իրավիճակում: Մի շարք ընթացիկ այլ հարցերին զուգընթաց հենց սա էլ լինելու է մեր կարծիքով շրջադարձային այս համագումարի հիմնական առաքելությունը:

Համոզված ենք, որ ապագա իրավիճակներում մի շարք վճռորոշ հարցերի ճշմարիտ պատասխանները գտնելու համար անչափ կարեւոր դպրոց կարող է դառնալ կուսակցության անցած ճանապարհը: Այն երեք հիմնական` Արմենական, Հայ սահմանադրական ռամկավար եւ Ռամկավար ազատական, հանգրվաններից է բաղկացած եւ 134 երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Ազգային-ազատագրական ու ֆիդայական պայքարի բովով անցած, Վանի երկու հերոսական ինքնապաշտպանությունները ղեկավարած, ցեղասպանության սարսափներն ապրած ու Հայաստանի առաջին հանրապետության կյանքում զգալի դերակատարություն ունեցած կուսակցությունը 1920-ական թթ. ստիպված հարմարվեց նաեւ նոր ձեւավորված սփյուռքյան պայմաններին: Այնուհետեւ գրեթե անհաղթահարելի դժվարություններ դիմագրավելով, 1921 թ. հոկտեմբերի 1-ին ստեղծված ՌԱԿ-ը կարողացավ փայլուն կատարել հայապահպանության իր առաքելությունը Սփյուռքում, դիմագրավել ուծացման վտանգին, պայքարել ազգային, հասարակական մեր կառույցներն ու եկեղեցին ժողովրդավարական սկզբունքներով ղեկավարելու համար, մեր տարագիր ժողովրդի մոտ արմատավորել քննություն բռնող այն տեսակետը, որ հայրենիքը բոլոր տեսակի գաղափարախոսություններից ու վարչաձեւերից վեր կանգնած իրողություն է: Իսկ երբ 1988 թվականին արցախյան շարժման շնորհիվ հետզհետե Հայաստանում քաղաքական մթնոլորտը, ըմբռնումներն ու հարաբերությունները սկսեցին փոխվել, երբ ստեղծվեցին հայոց ազգային խորհրդարանն ու ազգային իշխանության մարմինները, առաջիններից մեկը մեր ավանդական կուսակցությունների հետ Մայր հայրենիք վերադարձավ նաեւ 1923 թվականին բոլշեւիկյան բիրտ ճնշումների արդյունքում այստեղ ինքնալուծարված Ռամկավար ազատական կուսակցությունը:

Ամբողջովին գիտակցված, հանգիստ ու կամավոր եւ ոչ թե ամպագորգոռ հայտարարություններով եղավ այդ վերադարձը, քանի որ ՌԱԿ-ը շատ լավ էր գիտակցում իր արժեքն ու պատմական առաքելությունը եւ գալիս էր նոր պայմաններին ու նոր պահանջներին համապատասխան խոսք ասելու եւ նոր ու նորովի գործունեություն ծավալելու: Վերադարձը նաեւ խաղաղ ու հանդարտ եղավ, քանզի ՌԱԿ-ը ոչ ոքի տեղն ու դիրքը գրավելու հավակնությունը չուներ, որովհետեւ գործելու ասպարեզն ընդարձակ էր, սրտացավ գործ անողների կարիքը` մեծ: Անչափ կարեւոր են հատկապես ՌԱԿ-ի վերջին տարիներին Հայրենիքում եւ Սփյուռքում ունեցած գործունեությունը:

Հայաստանի եւ հայ ժողովրդի համար շրջադարձային եւ այս վճռորոշ պահին, յուրաքանչյուր անհատ կամ կուսակցություն կարող է կամ իր ներկայով լուսավորել անցյալը, որը կարող էր եւ ստվերոտ լինել, եւ կամ իր ներկայով ստվերել իր անցյալը, որը ՌԱԿ-ի դեպքում հավաստիորեն միայն լուսավոր է եղել: Հայաստանում այս օրերին քաղաքականացած ենք բոլորս, հետեւաբար օրինաչափ է, որ մենք մեր քաղաքական գործունեությունը ծավալենք կուսակցության ծրագրային հիմնադրույթներին հավատարիմ մնալով միայն: Օրինաչափ է նաեւ այն, որ ամբողջ ժողովուրդը չի կարող կուսակցական դառնալ, ուստի, անկախ գործող կուսակցությունների քանակից ու կազմակերպական կարողություններից, հասարակության մի ստվար մասը մնա անկուսակցական, սակայն նրա խոսքը խիստ կարեւոր ու վճռորոշ լինի: Հետեւապես կուսակցությունս չի կարող անտարբեր մնալ ազգային խնդիրների նկատմամբ կամ թերագնահատել հասարակության մեծ մասի կարծիքը: Քանի որ հարկավոր է աչքաթող չանել այն ակնհայտ ճշմարտությունը, որ անընդհատականն ու հավերժականը ժողովուրդն է:

Ներկա համագումարին նախորդող տարիներն աչքի ընկան քաղաքական բուռն վերելքով: Հասարակական-քաղաքական ուժերի ու ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ոտքի ելավ մերժելու նախորդ իշխանություններին: Հասարակությունն ավելի շատ դեմ էր, քան կողմ: Իսկ իշխանափոխությունից հետո, երբ բոլորը հայտնվեցին կատարված իրողության առջեւ, շատերը մի պահ շփոթվեցին: Հետո ինչ է լինելու հարցը կախվեց օդում եւ հարցականներով ողողեց մեր կյանքը: Հասարակության երկփեղկումը հանգեցրեց նաեւ մի շարք արատավոր երեւույթների. տնտեսության մեջ արտադրողականության աճի փոխարեն ավելի զգալի են գնաճն ու անորոշությունը: Սասանվել է վաղվա օրվա նկատմամբ վստահությունը: Խոստացված ներգաղթի փոխարեն թեեւ համեմատաբար փոքր չափերով, սակայն նկատելի է որոշ արտագաղթ: Թեեւ հասարակության ուշադրությունը շեղելու համար ամեն օր մատուցվում են մանվելական, շմայսական, սահմանադրական, ամուլսարյան, գագիկխաչատրյանական թմրահատիկներ, բայց հիասթափության չափաքանակն օրեցօր ավելանում է ու ավելանում:

Մինչեւ հեղափոխությունը եւ հետհեղափոխական ամբողջ ընթացքում կուսակցությունը փորձել է լինել հասարակության կողքին: Ազատական սկզբունքներին հավատարիմ ՌԱԿ-ում իշխել է բազմակարծության ու փոխըմբռնման մթնոլորտը: Իսկ կարեւորագույն հարցերի դեպքում կուսակցությունը հանդես է եկել հատուկ հայտարարություններով, տվել պարզաբանումներ, հոդվածներ հրապարակել «Ազգ» թերթում եւ այլ ԶԼՄ-ներում: Դրանցում հատկապես ընդգծվել է, որ ՌԱԿ-ը միանշանակ մերժում է նախորդների վերադարձը: Իսկ գործող իշխանությունների նկատմամբ որդեգրել է կառուցողական քննադատության սկզբունքը:

Հստակ է մեկ բան. ՌԱԿ-ը միշտ հավատարիմ է մնացել «ժողովրդից, ժողովրդով, ժողովրդի համար» սկզբունքին եւ այսուհետ եւս կպահպանի այդ մոտեցումը: Իսկ այս համագումարը պետք է մերժի ճղճիմ խնդիրներով ու մանրախնդիր հարցերով կուսակցությանն զբաղեցնելու բոլոր փորձերը, կարողանա թոթափել անցյալի ստվերոտ դրսեւորումները եւ նորացված ու նորովի մեթոդներով ուղենշի կուսակցության վաղվա օրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԳՅՈԹԵ» ՄՐՑԱՆԱԿ ԴՈՂԱՆ ԱՔՀԱՆԼԻԻՆ

Հաջորդ գրառումը

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական