Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԼՈՒՍԱՎՈՐՎԻ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

23/08/2019
- 23 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սյունիքի մարզի Լոր գյուղում ասում ենՙ Լորը Համո Սահյանով է լուսավոր: Իսկ ավելի լուրջՙ ակնկալում են գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայրերի քարտեզում տեսնել: Իրենց լավատեսությունն էլ հիմնավորում են փաստերով. բանաստեղծի ծննդավայրն ունի մշակութային հարուստ պատմություն, գյուղի արտաքին լուսավորության խնդիրն էլ սկսել է լուծում ստանալ: Այդ հարցում նրանց աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած գործընկերներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):

Սյուների տեղադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի մի հատվածը եւ տեղակայել 32 լուսարձակ: Աշխատանքային քարտեզում ընգրկված է նաեւ անվանի բանաստեղծի տուն-թանգարանի տարածքը:

Գյուղի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանն ընթացող աշխատանքների կարեւորությունը գնահատում է մի քանիՙ համագյուղացիների անվտանգության, էկոտուրիզմի խրախուսման, ապաՙ պարզապես նորմալ պայմաններ ունենալու տեսանկյունից: Խորհրդային հասարակարգի փլուզմից հետո, գյուղում փողոցները չեն լուսավորվել: Անասնապահությամբ զբաղվող գյուղացին իր տան բակում անասնագոմ չունի: Կոլտնտեսությունից մնացած գոմեր հասնելու համարՙ կիլոմետրերով ճանապարհ է անցնում: Մութ փողոցներն այդ ժամանակ դառնում են վտանգավորՙ գայլերի հարձակման պատճառով:

«Լորի արտաքին լուսավորությունը բնակավայրի կարեւորագույն խնդիրներից է: Գյուղում եղել են գայլերի հարձակման դեպքերՙ գիշերային ժամերի: Խնդրի լուծումը կարեւոր է թե՛ մարդկանց անվտանգության, թե՛ էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից: Այստեղ է գտնվում Համո Սահյանի տուն-թանգարանը: Վստահ եմ, որ լուսավությունը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը:

Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար, շատ բնակավայրերում աշխատանքները համակարգվում են տարիների կտրվածքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել եւ ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՙ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՆԻՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

«ԲՈՂՈՔԱԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ԲՈՂՈՔԱԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական