Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԿՓՈԽԻ ՔԱԹԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

23/08/2019
- 23 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Անկարան եւ Դոհան ավարտում են Քաթարում թուրքական երկրորդ ռազմակայանի շինարարությունը: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, այն կլինի Էմիրությունում արդեն գործող թուրքական ռազմակայանի մոտակայքում, Դոհայից հարավ, որտեղ 2015 թվականից ի վեր գտնվում է թուրքական առաջին ստորաբաժանումը: Փորձագետների գնահատումների համաձայն, ներկայումս դրա թվակազմը հասնում է 3 հազար զինծառայողի: Այս տարվա աշնանըՙ երկրորդ ռազմակայանի բացումից հետո, թուրք զինծառայողների թիվը կարող է ավելանալՙ հասնելով մինչեւ 5 հազարի:

Տվյալ իրադարձության որակյալ գնահատումը կախված է հաշվարկման համակարգից: Պարսից ծոցում ներկայիս ճգնաժամը լայն իմաստով կապված է Իրանի եւ ԱՄՆ-ի դիմակայության հետ, այսպես կոչված լցանավային պատերազմի հետ, որը մերթընդմերթ սպառնում է վերաճել թեժ բախումների: Ամերիկացիները հանդես են եկել միջազգային կոալիցիոն ուժեր ստեղծելու նախաձեռնությամբ, ուժեր, որոնք պետք է հերթապահություն իրականացնեն Իրանի եւ Եմենի ափերի մոտակայքում: Նախաձեռնությունը չի արժանացել ԱՄՆ-ի դաշնակիցների հավանությանը: Բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ավելին, Պարսից ծոցում տեղի է ունենում արդի աշխարհի կարեւոր միտումների բեւեռացում: Դրանցից մեկը Պարսից ծոցի դուրսբերումն է տնտեսապես շահութաբեր տարածաշրջանների ցանկից, ոչ միայն հյուսիս-հարավ նախագծի, այլեւ չինական մետաքսի ճանապարհի ծրագրի ձախողումը: Այդ ծրագիրը միտված է Հնդկական օվկիանոսի հյուսիսում ինտեգրացիոն գործընթացների փոխակերպմանը, չխոսելով արդեն այդ եւ այլ նախագծերի ներդրումային գրավչության մասին:

Այնպես որ ամերիկա-իրանական ռազմաքաղաքական դիմակայությունը բազմանշանակ է: Այդ պատճառով, Քաթարում թուրքական երկրորդ ռազմակայանի հայտնվելը ընկալվում է որպես Անկարայի ձգտումՙ Վաշինգտոնի, Փարիզի եւ Լոնդոնի հետ մեկտեղ ամրապնդելու սեփական դիրքերը տարածաշրջանում եւ մասնակցելու այդտեղ անվտանգության կա՛մ ընդհանուր, կա՛մ էլ տեղային համակարգի ստեղծմանը: Ըստ որում, Թուրքիայի, Իրանի եւ դաշնակից Քաթարի համար կարեւոր նշանակություն է ստանում կապերի ամրապնդումը Ռուսաստանի հետ, ինչը ներկայումս փորձության է ենթարկվում Սիրիայում, մինչդեռ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կարծես թե մտադիր չեն Պարսից ծոցի տարածաշրջանում ամրապնդել իրենց կապերը Թուրքիայի հետ:

Նեղ իմաստով, կարելի է խոսել Մերձավոր Արեւելքի պետությունների շահերի եւ աշխարհաքաղաքական հավակնությունների հորիզոնական շերտավորման մասին, ինչը հանգեցնում է անցյալում պատմականորեն չտեսնված դաշինքների ձեւավորմանը, ինչպիսին է Անկարա-Թեհրան դաշինքը, ինչը խիստ բացասաբար է ընկալվում թե՛ Սաուդյան Արաբիայի, եւ թե՛ արաբական որոշ այլ երկրների կողմից:

Իրանի հետ մեկտեղ Քաթարին աջակցելովՙ Թուրքիան հայտնվում է սուննիների եւ շիաների հակամարտության հենց կենտրոնումՙ բռնելով շիաների կողմը: Դրա արդյունքում Մերձավոր Արեւելքում ուժերի հարաբերակցությունը փոխվել է այն աստիճան, որ մինչեւ վերջերս անհնար էր պատկերացնել: Բայց ահա թե ինչին պետք է ուշադրություն դարձնել: Խոսելով Քաթարում թուրքական ռազմակայանի մասին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան զբաղվում է ամբողջ Պարսից ծոցի շրջանի, այլ ոչ թե որեւէ առանձին երկրի անվտանգության ապահովմամբ: Նա ասել է, որ տարածաշրջանի պետություններին սպառնացող վտանգները իրենք ընկալում են որպես իրենց սպառնացող վտանգներ: Այսինքն, Թուրքիան սկսել է տարածաշրջանում ակնհայտ հետաքրքրություն դրսեւորել այն երկրների նկատմամբ, որոնք ժամանակին Օսմանյան կայսրության կազմում էին: Սա արվում է չնայած այն բանին, որ Քաթարում են գտնվում ԱՄՆ-ի մերձավորարեւելյան հզորագույն ռազմակայանը եւ զորակազմի կենտրոնական հրամանատարության շտաբը, որը, Վաշինգտոնի ղեկավարությամբ, պատասխանատու է գործողությունների կատարման համար:

Այս կապակցությամբ, թուրքական Yeni afak հրատարակությունը այն վարկածն է արտահայտում, որի համաձայն ամերիկացիները շուտով կարող են լքել տարածաշրջանը, եւ Թուրքիան սկսելու է իր ծրագրի իրականացումը: Պատահական չէ, որ Իրանում հրատարակվող Institute for Middle East Strategic Studies-ը գտնում է, որ Անկարա-Դոհա փոխհարաբերություններում շատ բաներ բացատրվում են նրանով, որ արդեն 19-րդ դարում Օսմանյան կայսրությունը Քաթարին օգնել է ձեռք բերել Սաուդյան Արաբիայից տարբերող ինքնօրինակություն:

Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Դոհան սաուդցիներին երբեւէ չի ընդունել ոչ միայն որպես ավագ արաբ եղբայր, այլեւ իբրեւ սուննիների առաջնորդ: Գոյություն ունի վարկած, ըստ որի ԱՄՆ-ը կուլիսների հետեւում օգտագործում է այդ խաղաքարտըՙ տարածաշրջանի անվտանգության խնդիրները բարդելով իր դաշնակիցների ուսերին, որպեսզի խաղից դուրս բերի արտատարածաշրջանային տերություններին: Եվ որ թուրքական ծրագիրը նման սցենարներից մեկն է: Դա չի կարելի բացառել: Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ նմանօրինակ իրավիճակը անարդյունավետ է տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման համար:

Բայց տարածաշրջանում առաջատարի դերին ռեալ կերպով հավակնող Թուրքիան եւ Իրանը ընդհանուր խաղ են խաղում Քաթարի ուղղությամբ: Դա կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին Սիրիայի հարցում, որտեղ թե՛ Քաթարը, եւ թե՛ իր կարծեցյալ դաշնակիցները ունեն իրենց շահերը: Համենայն դեպս, Դոհան լուրջ աջակցություն է ստացել ի դեմս Թուրքիայի այն իրավիճակում, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը թվում են երկիմաստ եւ թույլ: Իսկ ընդհանուր առմամբ, Մերձավոր Արեւելքում չափից ավելի շատ են պատմականորեն ձեւավորված հակասությունները: Այն բոլոր երկրները, որոնք ձգտում են ինքնուրույն քաղաքականություն վարել, ստիպված են հաշվի առնել դրանք: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ «ՍՓԻՒՌՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ»ԻՆ ՄԷՋ

Հաջորդ գրառումը

ՊԱՐԵՆԻ, ՎԱՌԵԼԻՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ՊԱԿԱՍ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐԵՆԻ, ՎԱՌԵԼԻՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ՊԱԿԱՍ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական