Արդեն երկու շաբաթից ավել Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարական նախաձեռնությունը շարունակվում է տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը:
Եթե տասը-տասնհինգ տարի առաջ մարդկանց ասեիր, որ մի օր նման բան է լինելու, տարակույս չկա, որ նրանք քեզ հիմարի տեղ կդնեին, բայց արի ու տես, որ այսօր կանգած ենք այդ խնդրի առաջ, եւ շատ մոտ ենք կանգնած: Բայց չնայած դրանՙ հասարակության մեծ մասը դեռ անտարբեր էՙ բոլոր առումներով, ինչպես ասում են, ո՚չ տաք է, ո՚չՙ սառը:
Իրականում ի՞նչ է այդ Ստամբուլյան կոչված կոնվենցիան` մահացու թակարդի մեջ դրված համեղ պանիր: Կնոջ իրավունքների պաշտպանության անվան տակ առաջ են քաշվում այնպիսի թեզեր, որոնք միտված ենՙ ուղղակի վերացնելու ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը: Ինչ-որ մարդիկ փորձում են աշխարհին համոզել, որ հայ տղամարդկանց միակ ցանկությունն իրենց կանանց ու երեխաներին ծեծելը, ոտնատակ անելն է: Ամենուր խոսակցություններ են պտտվում բռնաբարությունների մասին, բայց ոչ ոք այդպես էլ չտեսավ դրանցից գոնե մեկին: Ցավում եմ, որ հասել ենք այս նուրբ թեմային, բայց քիչ չեն այն աղջիկները, որոնք պատանեկան տարիների խրախճանքները հետագայում արդարացնելու համարՙ իրենց ճակատին են փակցնում բռնաբարվածի պիտակը: Իհարկե, ինչպես բոլոր ազգերի, այնպես էլ մեզ մոտ բացառություն չէ կնոջ հանդեպ բռնությունը, բայց դա ոչ թե նեղ ազգային, այլՙ գլոբալ համամարդկային երեւույթ է, եւ պետք է նկատի ունենալ, որ կին ծեծելն ու բռնաբարելը մեր ազգային բարքերի մեջ չի մտնում:
Օրինակՙ հիշյալ կոնվենցիան վավերացրած պետություններից մեկումՙ Գերմանիայում, բռնաբարությունների թիվը գնալով ավելանում է, 2016թ այդ պետության ներսում գրանցվել է մոտ 8000 բռնաբարության դեպք, որից 500-ից ավելինՙ խմբակային: Նույն վիճակն է նաեւ ԱՄՆ-ում ու եւրոպական մյուս երկրներում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կոնվենցիայի վարվերացումից առաջ եւ հետո, առանձնակի ոչինչ չի փոխվել, ծեծողը ծեծում է, սիրողըՙ սիրում: Գոնե համացանցն այսօր հասանելի է բոլորին, եւ յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե օվկիանոսից այն կողմ գտնվող Ամերիկայում ինչ է կատարվում: Չի բացառվում, որ այդ երկրի փողոցներում հանդիպեք գետնին ընկած, տղամարդու կողմից ոտնատակ լինող կնոջ:
Այդ երկրներում բարոյականն իր բոլոր դրսեւորումներով զիջել է դիրքերը: Դրա վկաներն են հենց արտասհամանից այս օրերին Երեւան ժամանած հայերը, որոնք, արդեն վայելած լինելով «դեմոկրատիայի պտուղները», բոլորին հորդորում են կանխել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:
Ամենազավեշտալին այն է, որ վերոհիշյալ պետությունների ղեկավարները մեզ հորդորում են հարգել կանանց, մի ազգիՙ որի մոտ ամեն տարի հազարավոր ծեծկռտուքներ ու վեճեր, հարյուրավոր դանակահարություններ ու տասնյակ սպանություններ են գրանցվում հանուն կանանց պատվի: Այդ հոդորը ծաղր է մեր ազգին: Հայ տղամարդն իր կնոջ կամ քրոջ վրա երկար հայացք նետող մարդու հետ վեճի է բռնվում, բայց արի ու տես, ընկերոջը կատակով մայր հայհոյող ամերիկացին ու գերմանացին նրան կոռեկտության կոչ են անում:
Լավ, ի վերջո, կոնվենցիայի վավերացմամբ ո՞ւր ենք հասնելու մենք, ո՞րն է Զարուհի Բաթոյանի ու մյուս սեռաքաղց քաղաքական գործիչների նպատակը: Չե՞նք վախենում վաղը, գոնե հոգեպես, կորցնել մեր երեխաներին: Ինչո՞ւ:
Այդ կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետում բերված որոշ ձեւակերպումները (գենդերային պատկանելություն, սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն) հիմք են տալիս պնդելու, որ արական եւ իգական սեռերից բացի կարող է լինել նաեւ այլՙ սոցիալական սեռ:
12-րդ հոդվածի 1-ին կետով կոնվենցիան վավերացրած պետություններին պատադրվում է արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները եւ մյուս բոլոր երեւույթները, որոնք հիմնված են օրինակՙ կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա:
14-րդ հոդվածն էլ պարտադրում է կրթական բոլոր մակարդակներում իրականացնել «պրոպագանդա»ՙ պաշտոնական ուսումնական ծրագրերում ընդգրկելով «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր:
Այսքանը բավական է, չէ՞, հասկանալու համար, որ այդ կենվենցիայի ընդունումը մեզանից պահանջում է մեր հասարակության մեջ իրավաբանական հարթակ տրամադրել երրորդ սեռ կոչվածին, հանուն դրա հրաժարվել մեր ավանդույթներից ու սովորություններից եւ մանկապարտեզներում, դպրոցներում ու համալսարաններում մեր երեխաներին սովորեցնել, որ տղան տղայի հետ կարող է ամուսնանալ, աղջիկնՙ աղջկա: Անկախ նրանից, թե Արդարադատության ու սոցապահովության նախարարներն իրենց բղջախոհ գաղափարներն ինչպես կմատուցեն ժողովրդին, նույն ժողովուրդը պետք է հասկանա, որ սա պատերազմ է, եւ կոնվենցիայի վավերացումը մեզանից խլելու է մոր բոլոր ազգային դիրքերը:
Այս կոնվենցիան գլխացավանք է դառնալու մեր ազգի ու պետության համար, մենք դրա կարիքը չունենք, որովհետեւ արդեն շատ վաղուց, մեր քրեական օրենսգիրքը հստակ պատիժ է սահմանել կնոջ հանդեպ բռնության երեւույթի հանդեպ: Բացի այդ, Հայաստանում կանայք զբաղվում ենՙ ինչով ցանկանում են, հագնվում ենՙ ինչպես ցանկանում են, աշխատում ենՙ որտեղ ցանկանում են: Էլ ի՞նչ է հարկավոր:
Ինձ որեւէ մեկը չի կարող համոզել, որ այս կոնվենցիան ցեղասպանություն չէ մեր ազգի համար, իսկ այն մեր ազգին պարտադրողներըՙ մեր ազգի առաջին թշնամիներն չեն: Եւ թքած, թե այդ մտածելակերպի համար ազգային ինքնություն չունեցող մի խրո՜խտ ստահակ ինձ քարանձավաբնակ ու հետադիմական է կոչելու, որի համար իրեն եւ նմաններին քաջալերելու են 29 միլիոն դոլարով:
Հ.Գ.Եվրոպայի այս «բարության դրսեւորումը» շատ թանկ է նստելու մեզ վրա, մոտավորապես այնքան, որքանՙ ամերիկացի խաղաղապահների «ծառայությունը» Սիրիայի վրա:
Եւ ամոթ թե՛ «Շանթ» ՀԸ-ին, թե՛ Հանրային ՀԸ-ինՙ Ստամբուլյան կոնվենցիայի քարոզով զբաղվելու համար…
Ամեն վարունգ չէ, որ տեսնելիս պիտի աղը վերցնենք ու վազենք: