Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՍԿԵ ՄԻՋԻՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

02/08/2019
- 02 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու քվազիքաղաքական իրադարձություններին, ներքին գործընթացներին, հրապարակային հայտարարություններին ու փոխադարձ մեղադրանքներին կողքից հետեւողներին կարող է թվալ, որ երկիրը գտնվում է նախընտրական պայքարի շրջանում: Անգամ այս օրերին, երբ թվում էր, որ տիրապետողը պետք է լիներ արձակուրդային տրամադրությունը, անողոք պայքար է ընթանում երկու ախոյանների միջեւ, մեկըՙ իշխանության գագաթից, մյուսըՙ կալանավայրի խցից, անարդարորեն:

Իրականում, գեթ առայժմ, ոչ մի ընտրություն էլ չկա: Բայց ընթացքի մեջ է լարված պայքար, որի ներկա փուլը կարելի է կոչել, փոխ առնելով Երկրորդ նախագահի բառապաշարից, կոնսուլիտացում ընդդիմադիր եւ իշխանական ուժերի շուրջը, ի նախապատրաստումն մեծ ճակատամարտի, որն անխուսափելի է թվումՙ որքան էլ որ դա անհեթեթ թվա մեր երկրի դիմագրաված արտաքին ու ներքին մարտահրավերների ֆոնինՙ անվտանգային եւ տնտեսական մտահոգությունների խորապատկերում:

Երկրորդ նախագահը, որի քաղաքական ակտիվները հետզհետե մեծանում ենՙ նրա նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի համոզիչ փաստարկության բացակայության պայմաններում, փորձում է ներկայանալ որպես լիդերՙ ընդդիմությանը իր շուրջ համախմբելու առաջադրանքով, ավելի շուտՙ ինքնառաջադրանքով:

Տարօրինակն այն է, որ այդ առաքելության մեջ Երկրորդ նախագահին փաստորեն օժանդակում է իշխանությունըՙ իրեն կողմնակից չեղողներին հրելով դեպի իր հակառակորդը, ի գործ դնելով ավելորդ ջանքերՙ նրանց վանելու իրենից, «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով: Դժվար է ասելՙ Երկրորդ նախագահը երբեւիցե առիթ կունենա՞ այդ օժանդակության համար երախտագիտություն հայտնելու հանրապետության Վարչապետին, բայց առայժմ, դատելով նրա վերջինՙ «Գոլոս Արմենի» լրատվամիջոցին տված հարցազրույցից ու նրա գրասենյակի օրերս տարածած հայտարարությունից, նա հետեւողականորեն ձգտում է ընդդիմադիր եւ իշխանությանը ոչ համակիր «օղակներին» (իր բառն է) խոթել «կոնսեսուս մինուս մեկ» (դարձյալ իր արտահայտությունն է) ձեւաչափի մեջ, իր գրասենյակի բնութագրմամբՙ «բնականորեն»:

Մյուս կողմից, անշուշտ գիտակցելով, որ իր վայելած լայն ժողովրդականությունը անսպառ չէ, եւ հակառակ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու ժամանակավոր խթանիչներին (գնաճի զսպումը շատ ավելի կարեւոր է ու տեւականորեն առավել ազդեցիկ), ինչպես նաեւ արտաքին իրական ներդրումների բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնելու է գործազրկության աճի, Վարչապետը, իր հերթին, շարունակում է իր անդուլ ջանքերը իշխանությունը եւ ողջ իշխանությունը իր շուրջ կոնսոլիտացնելու ուղղությամբ: Դրա վերջին դրվագը հանդիսանում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները, ամբողջացնելու համար դատական իշխանության «նվաճումը»: Լիարժեք պատկերացնելու համար Սահմանադրական դատարանի կարեւորությունը Վարչապետի հետագա ու հեռագնա ծրագրերում, կարելի է վերստին կարդալ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածը:

Իրերի այս կացության մեջ, լրատվական-քարոզչական գերլարված հակամարտության մթնոլորտում, որքան էլ որ դժվար եւ անշնորհակալ լինի, երկրում գտնվող առողջ ուժերը, դրանց թվումՙ Ռամկավար Ազատական կուսակցությունը, անհրաժեշտաբար ստիպված են որոնել-որդեգրել այսպես կոչված քաղաքական «ոսկե միջինը», մեկ կողմից քննադատելով իշխանության սխալներն ու բացթողումները, մյուս կողմից թույլ չտալով հակամարտության խորացումը, հնարավորինս կանխելով կործանիչ առճակատումը: Մանավանդ այն պայմաններում, երբ ի պաշտոնե ընդդիմություն լինելու կոչված 30 տոկոսանոց զույգ խմբակցություններըՙ «Բարգավաճ» եւ «Լուսավոր» հայաստանները, առայժմ չեն շտապում ստանձնել մեծամասնությանը հակակշռելու իրենց առաքելությունը, կոնյուկտուրային կամ այլՙ ինչ-ինչ նկատառումներից ելնելով:

Քաղաքական սխալ դասավորումների հետեւանքով առաջացած վերադասավորումների պահանջը ստիպում է բոլոր առողջ ուժերին կազմել արտախորհրդարանական խելացի ընդդիմությունՙ փոխլրացնելով միմյանց եւ ընտրելով, հավաքաբար թե անհատապես, այսպես կոչված «կետային ընդդիմության» մարտավարությունը. սխալների քննադատության մեջ անողոք, դրական գործերի պարագայումՙ քաջալերող եւ աջակցող: Ճիշտ է, մեր ազգային խառնվածքին ու քաղաքական ավանդույթներին այնքան էլ հարիր չէ նման կեցվածքը, այսինքն ժողովրդականություն չվայելելու վտանգը միշտ է առկա նման կեցվածքի դեպքում, բայց բոլոր պարագաներում հակակշռողի ու հավասարակշռողի դերն է լինելու մնայունն ու օգտակարը մեր պետության ու ժողովրդի համար:

Այլ ելք չկա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՒԲԱՐ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական