Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է, ՈՒՐԻ՜Շ

26/07/2019
- 26 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանյան տնտեսական յուրօրինակ արիան

Ընդունված իրողություն է, որ բիզնեսը երբեք չի քնում, այն զգոն է օրվա 24 եւ ավելի ժամերին: Բիզնեսը նաեւ ազգություն ու կրոն չի ճանաչում, ռասսայական պատկանելություն էլ չունի: Մի բան, որը հատուկ է աշխարհի չորս կողմերի գործարարներին, ովքեր բիզնես են վարում, դա հարկերից հնարավորինս խուսափելն է, ցածր հարկման հանդեպ որոշակի ակնածանքը, չմոռանանքՙ դրանցից խուսանավելու ցանկությունը: Գաղտնիք չէ, որ երկիր մոլորակի որոշ պետություններում կան իրավաբան ու ֆինանսիստ բարձրակարգ մասնագետներ, ովքեր օգտվելով գործող հարկային օրենքների որոշ բացերից, կարողանում են իրենց գործատուներին հարկերը կամ դրանց որոշ պահանջները շրջանցելու խորհուրդներ տալ: Այսուհանդերձ, այս ամենը նկատի ունենալովՙ գործարար աշխարհում այն կարծիքն է գերակշռում, որ մեր օրերում պրծում չկա երկու բանիցՙ մահից եւ դրան հավասարեցված հարկերից:

Անշուշտ այս վիճակի մասին գիտեն նաեւ ՀՀ վարչապետի այցելած վերջին երկրներից մեկում, Վիետնամում: Այստեղի գործարարները, վստահ եմ, ինչպես ամենուր իրենց գործընկերները, բացահայտ թե որոշակի զգուշավորությամբ դժգոհում են իրենց երկրի հարկային օրենքներից, դրանք իրենց ջանքերին խոչընդոտ են որակում, առավել խիստ գնահատականներ էլ են հնչեցնում: Եվ սա այն պարագայում, երբ երկրի բյուջեն, որը հարկերի տեսքով գոյանում է Վիետնամում ստեղծվող տարեկան համախառն ներքին արդյունքից, հանրահայտ ՀՆԱ-ից, վերջինիս հազիվ 8 տոկոսն է կազմում, 2000-ականների սկզբի 4-4,5 տոկոսի դիմաց: Հայաստանի հանրապետությունում այն 25-ամյա ժամանակահատվածում 20 տոկոս է կազմում, մինուս-պլյուս 1-2 տոկոսի տատանումով: Եվ հարցըՙ ինչքանով էր տեղին ՀՀ վարչապետի վիետնամյան այցի ընթացքում հնչեցրած հերթական հորդորըՙ ձեր ներդրումներով եկեք հարստացեք եւ հարստացրեքը, կրկնում ենք նորից: Վիետնամցի գործարարները լավագույնս գիտեն ՀՀ-ում ՀՆԱ-հարկեր 20 տոկոս հարաբերակցության մասին, այնպես որ նրանց մասնակցությունը հայ-վիետնամական տնտեսական համաժողովին միայն քաղաքավարական ակտ կարելի է որակել: Նույնն էր Ռուսաստանի Դաշնություն այցելության ընթացքում: Նախ Մոսկվայում, ապա Սոչիում, վերջինը Սանկտ-Պետերբուրգում կայացած գործարար շրջանների հետ հանդիպումների շրջանակներում առանձնացողն այն էր, որ դրանց մասնակիցները կա՛մ ՀՀ քաղաքացիներ էին, կա՛մ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ: Գործարար միջավայրում ինչ-ինչ արդյունքների հասած մեր հայրենակիցները, որոնց թվում մեր անձնական ծանոթ-բարեկամներն ու հարազատ-ընկերներն են, երկրի հարկային համակարգն ամենախիստ խոսքերով են որակում, այն անգամ հարկային տեռոր են գնահատոմ: Եվ սա այն պարագայում, երբ ՌԴ-ում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը վերջին տարիներին 6-7 տոկոսի սահմաններում է: Վստահ եմ նրանցից եզակիները կթողնեն գրեթե հարկային դրախտի հավասարվող այդ միջավայրն ու մեզանում սահմանված բեռի տակ կմտնեն: Անշուշտ հիմնականում նրանք, ովքեր բիզնես ծավալելու դիմաց որոշակի հարկային ակնկալիքներ են սպասում:

Այս ամենը տեսանելի է պարզ դիտարկումների արդյունքում, առանց ֆինանսա-տնտեսական խոր ու մասնագիտական գիտելիքների իմացության: Բիզնեսն իրեն հարմար միջավայրի մշտական փնտրտուքի մեջ է: Մեզանում հաճախ հիշատակվող այն խոստումները, թե ՀՀ-ով կարելի է 180 մլն բնակչությամբ եվրասիական շուկա մտնել, որեւէ տպավորիչ ազդեցություն չեն գործում, քանզի ինքներս ցամաքային կապ չունենք այդ շուկայի երկրների հետ, որն ինչ-որ խոչընդոտ արդեն հանդիսանում է: Իվերջո տարածաշրջանում ու դրա սահմաններից ոչ շատ հեռուներում կան առավել նպաստավոր հարկային գրավչությամբ պետություններ: Ծանոթացեք 100 մլն բնակչությամբ Եգիպտոսի տնտեսական որոշ թվերին, որոնք վերցրել ենք ԱՄՆ-ում տպագրվող «Համաշխարհային փաստեր» տեղեկատուից: ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունն այստեղ ընդամենը 5 տոկոս է, երկրի բյուջեից 1 բնակչի հաշվով տարեկան ծախսըՙ 600 դոլար, երբ ՀՀ-ում այս ցուցանիշը թեեւ նույնպես շատ ցածր է, մոտ 1000 դոլար: Բայց չգիտես ինչկերպ Եգիպտոսի բնակչությունն աճում է աննախադեպ տեմպերով, 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն տասնամյակի ընթացքում 5,5 հազար դոլարից հասել է 13 հազարի, երբ մերը կայուն 4 հազար դոլար է:

Հայաստանյան տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, այսօրինակ գործընթացներից, դրանց մասնագիտական վերլուծություններից չի խոսում, ուշադրությունը կենտրոնացնելով այս կամ այն տնտեսական որեւէ ցուցանիշի վրա, որը երբեմն նվազագույնս չի առնչվում ՀՀ քաղաքացուն մտահոգող նրա առօրյա կենցաղային խնդիրների հետ: Երկրում այդպես էլ չի նկատվում փոքր ու միջին գործարար միջավայրի նկատելի աշխուժացում, որի պայմաններում հարյուր հազարավորներն ամենօրյա եւ կայուն եկամուտներ կունենան, կառավարության կողմը չեն նայի, անհարկի արտոնությունների համակարգի ակնկալիքի չեն տրվի, անցանկալի ամենաթողության նախանշաններով էլ չեն առաջնորդվի: Համեստ ու եկամտաբեր աշխատանք, ահա այն ամենը, ինչ սպասում է ՀՀ քաղաքացին իր վստահությունը ստացած կառավարիչներից, որն առայժմ փոխարինվում է հարստացեք եւ հարստացրեք ականջին հաճելի կոչով: Այն յուրօրինակ արիա է հիշեցնում, ինչպիսի օպերա ՀՀ-ում դեռ չի նշմարվում:

Այսպես էլ ապրում ենք:

22.07.2019 թ., Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԿԱՏԱՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՏԱՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական