Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՍՏԻՆ ԳԵՂԱՄԱ ԾՈՎԻ ՄԱՍԻՆ

26/07/2019
- 26 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Սեւանա լիճը շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում: Մեծ մասը փորձում է հնարավորինս պատկերավոր ներկայցնել «Սեւանի հրեշավոր վիճակը», մի փոքր մասն էլՙ ձգտում է հնարավորինս բարվոք ու արագ իրականացվող լուծումներ գտնել թե՛ Սեւանա լճի հիմնախնդրի լուծման, թե՛ ավազանի բնակչության կեսամակարդակը բարձրացնելու համար: Իհարկե, սոցցանցերում գրառումներ անելով ու լիճը լուսանկարելով եւ սրտաճմլիկ տեքստերի համակցությամբ հրապարակելով ոչինչ անել չի լինի: Թերթի նախորդ երկու համարներում հրապարակած հոդվածներում արդեն խոսվել է լճի հիմնախնդրի պատճառներից շատերի մասին, քիչ չեն եղել նաեւ դիտարկումներըՙ լուծման ուղիների մասին:

Լճի աղտոտվածությունը, թերեւս, ամենածանր ու դժվար լուծելի խնդիրներից մեկն է, դա միաժամանակ ազդում է նաեւ լճի ավազանում տուրիզմի զարգացմանը: Դեռ խորհրդային տարիներին լիճը մաքուր պահելու, այնտեղ թափվող ջրերն աղտոտվածությունից զտելու նպատակով որոշում էր կայացվել կոլեկտորային համակարգ անցկացնել, որը, ցավոք, չհասցրեց իրականանալՙ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով: Ի տարբերություն վերջինիս, որը բացի լիճը ցամաքեցնելուՙ անցյալ դարի կեսի հիմար որոշումից, Սեւանա լճին շատ լուրջ ու խնամքով էր վերաբերվում, մինչդեռ Հայաստանի երրորդ հանրապետության իշխանության տարիներին արվեց ամեն հնարավորըՙ լիճը թալանելու, դատարկելու, աղտոտելու ու անպիտանության շեմին հասցնելու համար: Օրինակ նույն կոլեկտորային համակարգը, որն ուղղակի շարունակություն էր պահանջում, 2000-ականների սկզբին օտարվեց, ապամոտաժվեց ու վաճառվեց. մոտ 6000 տոննա խողովակ ու միացման այլ համակարգեր գնացին «անհայտ ուղղությամբ»: Ցավոք սրտի, այսօր քչերն են խոսում այդ կեղտոտ գործարքի մասին, որը համազոր է պետական դավաճանությանը:

Ինչեւէ, անցյալն անցյալ է, հիմա, երբ երեք տասնամյակ միայն ողբացել ենք, ժամանակն է ուշքի բերելու Սեւանը, լիճը, որն 90-ականներին ու 2000-ականների սկզբին սնեց ու բառի ուղիղ իմաստով սովամահությունից փրկեց Հայաստանի ամբողջ բնակչությանը, հետագայումՙ զգալի մասին:

Առաջին քայլերից մեկը պետք է լինի հետաքննությունՙ կոլեկտորների անհետացման հետքերովՙ ո՞վ, ո՞ւմ հետ, ե՞րբ, որին զուգահեռ պետք է ձեռնարկվի կոլեկտորի անցկացման նոր գործընթացը: Որքան էլ այն իրենից մեծ ծախսեր ենթադրի, անպայման պետք է իրականացվի, որովհետեւ մաքուր Սեւան ունենալն այսօր մեզ համար արդեն ռազմավարական խնդիր է:

Դրանից հետո, պետք է անպայման լուծել արդեն բազմիցս արծարծված ջրառի հարցը, որը տարիներ շարունակ ուղղակի հիվանդության շեմին է հասցրել լիճը: Ցավալի է, բայց մինչ Բնապահպանության նախարարն Ազգային ժողովում լսումներ է իրականացնում, նույն պահին Սեւանի ջուրը ողողում է Արարտյան դաշտը: Ներողություն, բայց դա ջուրծեծոցի է. ժամանակի սպանդ: Անշուշտ, Արարատյան դաշտի ոռոգման հարցը եւս կարեւոր է մեզ համար, բայց, ինչպես արդեն նշել ենք, դրա համար բազմաթիվ այլ աղբյուրներ կան, օրինակՙ Կապսի ջրամաբարը, որին նախորդ հոդվածներում անդրադարձ չի կատարվել:

Կապսի ջրամբարը

Շիրակի մարզի Կապս գյուղից 2 կմ հեռավորություն ունեցող, Ախուրյան գետի աջ ափին գտնվող Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքներն սկսվել են դեռ խորհրդային տարիներինՙ 1985թ.: 1988թ. երկրաշարժից հետո աշխատանքները գնալով նվազել են ու վերջնական դադարեցվել 1993թ.: Ջրամբարի պատվարի բարձրությունը նախատեսված էր 73 մետր, բայց այդ ժամանակ կառուցված էր ընդամենը 20 մետր: Ըստ նախագծիՙ ջրամբարի ավազանը պետք է ունենար 430 հեկտար տարածք, բայց այս պահին այն ընդամենը 280 հեկտար է: Նույն նախագծի համաձայն ծավալը պետք է լիներ 90 միլիոն խմ, բայց հիմա 60 միլիոն խմ է:

Ցավոք, այս կարեւոր ծրագիրն այսօր էլ ապրում է միայն թղթերի ու թղթապանակների մեջ:

2013թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի եւ Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) ֆինանսական համաձայնագրին, որով պետք է պատվարը հնարավորինս բարձրացվեր եւ լուծեր Ախուրիկ, Երազգավորս, Ղարիբջանյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր եւ Գետք համայնքերի ոռոգման խնդիրը: Ցավոք, դա էլ մնաց թղթի վրա: Պատկերացրեք, եթե ջրամբարն ըստ նախագծի կառուցվի եւ գործարկվի, ինչ հսկայական տարածք կարելի է ոռոգել նրանով, նույնը կարելի է ասել թե՛ Եղվարդի, թե՛ Մաստարայի ջրամբարների հետ կապված, որոնք այսօր էլ չեն օգտավործվում ողջ տարողունակությամբ: Նույնը կարելի է ասել նաեւ արդեն աղբանոցի վերածված Երեւանյան լճի մասին:

Ընդհանրապես, բոլոր ջրամբարները պետք է առնվեն պետական խիստ ուշադրության ներքո, վերակառուցվեն, վերականգնվեն ու բացառեն Սեւանից ջրառը. ուրիշ ճանապարհ չկա: Այլ տարբերակ լինել չի կարող, այսինքնՙ կարող է, բայց մենք կկորցնենք Սեւանը:

Սեւանը տուրիզմի կենտրոն

Մաքուր Սեւանը աշխարհի զբոսաշրջիկներին գրավելու կարեւոր կռվաններից մեկն է, եթե այն մաքուր պահենք, չճահճացնենք ու մատուցենք ողջ գրավչությամբ: Բացի այն, որը լիճը որպես լիճ գրավիչ է, կարելի է նաեւ այն այլ տեսանկյունից մատուցել հետաքրքրասերներին:

Օրինակՙ մինչ օրս ու՞մ մտքով է անցել Սեւանի հատակը դարձնել տուրիզմի կենտրոն: Արդեն երկար տարիներ մի շարք ծովափնյա երկրներում գործում է տուրիզմի այդ մշակույթը: Իհարկե, ի տարբերություն օվկիանոսների, Սեւանում ձկնատեսակներն այդքան բազմազան ու գույնզգույն չեն, բայց այստեղ այլ գրավիչ բան կա:

Վաղուց փաստերով ապացուցված է, որ լճի հատակում հնագույն բնակավայրեր կանՙ գյուղեր, ամրոցներ: Օրինակՙ 2015թ. «Այսա» ծովային հետազոտական խումբըՙ Ռաֆայել Մկրտչյանի գլխավորությամբ լճում հնագույն բնակավայր էր հայտնաբերել, ինչպես անեւ անցյալ դարի 30-40-ական թթ. սուզված նավեր: Ռ. Մկրտչյանը պնդում է, որ իր հայտնաբերած բնակավայրը մոտ 12 հազար տարվա պատմություն ունի:

Բացի այդ, Սեւանա կղզու մոտակայքում հնագույն ամրոցների ավերակներ կանՙ պահպանված քանդակներով, սա, վստահ եմ, կգրավի գոնե աշխարհի տարբեր կողմերում ապրող հնագետներին ու առհասարակ տուրիստներին: Իհարկե, այդ ծրագրի իրականացումն իրենից լուրջ ծախսեր է ենթադրում, բայց այլընտրանք չկա: Այն իր հետ դրսից մեծ գումարներ կբերի, որից առաջին հերթին կշահի Հայաստանի Հանրապետությունը, չհաշված այն, որ լճի ավազանի սահմանամերձ հատվածի բնակիչները, որոնց կյանքն այնքան էլ գունավոր չի եղել այս երեսուն տարիների ընթացքում, մի փոքր կբարելավեն իրենց սոցիալական վիճակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԱՐՏԱՇԱՏ

Հաջորդ գրառումը

ՆՈՐԻ ՈՒ ՆՈՐԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՁԳՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐԻ ՈՒ ՆՈՐԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՁԳՏՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական...

ԿարդալDetails

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական