Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԱՐՏԱՇԱՏ

26/07/2019
- 26 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայաստանի 4-րդ մայրաքաղաքը Երեւանից հեռու չէ. ընդամենը 30-35 կմ: Քաղաքային բնակավայրի բնակիչները, բնականաբար, հող չեն մշակում, կով ու ոչխար չեն պահում: Թեւ արվարձաններում մեկ-մեկ անասուն պահում են, հողագործությամբ զբաղվում: Արտաշատում էլ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, Երեւանում տաքսի ու երթուղային քշում, առեւտրով զբաղվում: Քաղաքը 21 հազարից ավելի բնակչություն ունի. աշխատատեղերը քիչ են, ապրել է պետք:

Արտաշատում փակ դռներ շատ կան. տասնամյակներ առաջ արտաշատցիները թողել են իրենց ծննդավայրն ու աշխարհեաշխարհ դեգերել: Հայաստանի տարբեր մարզերից աշխատելու նպատակով մայրաքաղաք եկող մեր հայրենակիցները հաճախ ժամանակավոր բնակարան են փնտրում նաեւ Արտաշատումՙ տրամաբանելով, որ այստեղ վարձը Երեւանի չափ թանկ չի լինի: Էժան վարձ, Երեւանից ընդամենը 30 կմ հեռավորություն. հարմար տարբերակ է: Այս ու այն կողմ հարցնում են, տեղեկանում, որ Արտաշատի շենքերում չբնակեցված շատ բնակարաններ կան, որոնց տերերը վաղուց հեռացել են Հայաստանից, բայց ոչ ոք իր բնակարանը վարձով չի տալիս:

Նրանց համար ավելի լավ է իրենց տան դուռ-պատուհանը տարիներով փակ մնա, պատերը մգլոտեն ու խարխլվեն, քան թե մեկ ուրիշին վարձով տան: Պատճառն այն է, որ բոլորի սրտում վախ կա, թե կենվորն այլեւս դուրս չի գա իրենց տնից: Նախադեպերը քիչ չեն. մարդիկ մտնում են ուրիշի տուն եւ այլեւս դուրս չեն գալիսՙ հաճախ հանդգնելով անգամ ամսավարձը չտալ: Արտաշատում շրջելովՙ այդպիսի փակ դուռ ու պատուհանով տներ շատ կտեսնեք:

Այո՛, Արտաշատի առանձնահատկությունն էՙ անտունները շատ են, դատարկ տներըՙ նույնպես, բայց միմյանց անհաղորդ են, միմյանց ցավը չդարմանող:

Քաղաքի կենտրոնից մի քիչ հեռու գոմաղբի հոտն օդում կանգնած է. արեւն ավելի է սաստկացնում հոտը: Այստեղի բնակիչները գյուղական առօրյա ունենՙ տնամերձ հողակտոր, գոմ, կով ու ոչխար. Արտաշատում աշխատատեղերը թափված չեն, պետք է մի բան անել, ապրուստի միջոց հայթայթել: Հուլիսյան շոգին երիտասարդ մի կին կռացած կանաչու մարգերն է քաղհանում: Դեմքն արեւից շառագունել է, քրտինքի խոշոր կաթիլները ճակատով, ծոծրակով հոսում են ու անձրեւի շիթերի պես թափվում ռեհանի մանուշակագույն տերեւների վրա: Ինչ-որ մեկը ձայն տվեցՙ մա՜մ, մի հատ կգա՞ս:

Կինը փեշով ցամաքեցրեց քրտինքի առվակներն ու շտապեց տուն: Հին բազմոց-բազկաթոռներով, լաքը թռած պահարանով կահավորված ճաշասենյակ, նեղլիկ ննջարան ու խոհանոց: Բազմոցին հենված-նստած է ավագ դուստրըՙ Անին: Կանչողը նա էր: Մանկական կաթվածը խեղել է աղջկա մարմինը, բայց ո՛չ միտքն ու հոգին: Գրիչը մի կերպ բռնելով, տետրը ծնկներին դրածՙ Անին հերթական բանաստեղծությունն է գրել, մորը կանչում է, որ ինքը կարդա, նա լսի: Անիի կողքին ուլունքների ու թելերի տոպրակն է: Դողդոջ մատներով ուլունքները որսում է, թելով անց կացնում. օրվա ոչ մի վայրկյանը վատնել չի ուզում: Մայրն աղջկա նստած դիրքը փոխեց, տետրն ու ուլունքների տոպրակը հարմարեցրեց, հողոտ ձեռքերով ճակատը շոյեց ու գնաց. «Անի ջան, լավ ես գրել, ապրես, բալե՛ս: Ես գնամ, գործս մնաց»:

Բազմանդամ ընտանիքը տարիներ շարունակ վագոն-տնակում է ապրել. հիմա կարծես թե վագոնին կից մի փոքրիկ տնակ կարող են կառուցել: Միանգամից չի ստացվի, բայց, ոչինչ, ժամանակի ընթացքում ամուր տանիք կունենան: Միայն թե Անին առավոտից երեկո մի բանի մասին է մտածում: Նրա ասածները մեխվել են մոր գլխում, հանգիստ չեն տալիս: Երբ համակարգիչը դեռ աշխատում էր, Անին տեսել է, թե ինչպես իր հիվանդությամբ տառապող մարդիկ կարողանում են տեղաշարժվել. ինչ-որ սարք կա, որ ամրացնում են հաշմանդամի գոտկատեղին, ու նա դանդաղ, բայց տեղաշարժվում է: Եթե կարողանար քայլել, եթե կարողանար ինքնուրույն դուրս գալ տանից…առաջին հերթին ուսումը կշարունակեր. ուզում է համակարգչային օպերատոր դառնալ: Եթե այդ սիրասուն սարքը նրան օգներ, ապա դրսում դրված անվասայլակը, որի վրա ընտանիքի անդամների օգնությամբ նստում է ու մեկ-մեկ բակ դուրս գալիս, էլ իրեն պետք չէր գա:

Անին վերջերս է վիրահատվել, որ իրար վրա խաչվող ոտքերը մի քիչ ուղղվեն: Հերթական վիրահատությունը կամ երանելի սարքը լուրջ գումար կարժենան: Իսկ նրա ընտանիքը պարտքերի տակ կքած է: Սառնարան չունեին. ծնողները որոշեցին սառնարան գնել: Մի մարդ եկավ, պայմանագիր ստորագրել տվեց ու թուղթ-թանաքով իրենք սառնարանի տեր դարձան: Հետո պարզվեց, որ հսկայական տոկոսներ են կուտակվել, ու էժան սառնարանը նրանց վրա կես միլիոն դրամից ավելի նստեց:

Մեր մարզերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի. առանձնահատուկ խնդիրների կծիկը: Օրինակՙ երեւանամերձ մարզերում չկա մի ընտանիք, որ վարկերի տակ կքած չլինի: Հատկապես շատ են խաբեբաների թակարդն ընկնողները: Կենցաղային տեխնիկա ձեռք բերելու ցանկությունը նրանց տանում-հասցնում է դրամաշորթների ու կեղծարարների դուռը: Պարզ է, տեխնիկայի դարում բոլոր կանայք էլ ուզում են կենցաղային պարզ միջոցներ ունենալ, մանավանդ երբ ուրիշները 4-րդ սերնդի լվացքի մեքենան են փոխում, իսկ իրենց դեռ բախտ չի վիճակվել 1-ին սերնդինն ունենալ: Պայմանագրեր, փաստաթղթեր, ստորագրություններ, եւ երազանքի սառնարանը կամ լվացքի մեքենան մեկ էլ հայտնվում է կացարանի շեմին: Այ քեզ ուրախություն, այ քեզ զարմանք… Բայց ուրախությունը շուտով չքանում է, զարմանքը վերածվում հիասթափության, երբ առք ու վաճառքի գործարքը ձեւակերպած մարդը հայտնվում է նույն կացարանի շեմին, որտեղ մեկ ամիս առաջ փառավոր կերպով դրված էր լվացքի մեքենան ու խիստ դեմքով սպառնում, որ եթե աստղաբաշխական տոկոսները չփակեն, հարկադիրը կգա, ունեցած-չունեցածները կհավաքի-կտանի: Ու կացարանի բնակիչների քթին դեմ է տալիս ինչ-որ թղթերի տրցակ, որի ամեն էջի վրա լվացքի մեքենայի նորընծա տերերի ստորագրությունն է: Օրավարձով աշխատող դժբախտ հայրը գլխին է տալիս, հարեւանների բուրդն ու պատուհանները մի-երկու կոպեկով լվացող մայրն աղերսում. «Ձեզ լինի լվացքի մեքենան, հանեք-տարեք, չեմ ուզում. մինչեւ հիմա մեր շորերը ձեռքով եմ լվացել, էլի կլվամ, միայն թե այս պատժից ազատեք մեզ»: Հոնքերն իրար վրա բերած խիստ դեմքով մարդն անդրդվելի է. «Յուղը վրան լվացքի մեքենան օգտագործել եք, հավեսներդ հանել, հիմա էլ թեՙ տարեք, չենք ուզում: Կաշիներդ կքերթեմ, մայր գումարն ու տոկոսներն ամեն ամսվա այսինչ օրը գամ-տանեմ, իմ գործը չի»: Բազմազավակ ընտանիքն արյան ծովն է ընկնում. մարդ ու կին տան եղած-չեղածը մտովի ծախում են, որ տեսնեն տակից ո՞նց են դուրս գալու: Լվացքի մեքենան էլ հետըՙ չհաշված իրենց հագի շորերը, միասին 100-150 հազար դրամ հազիվ է անում, իսկ իրենք կես միլիոն պիտի փակեն: Անչափահաս, գրկանոց երեխաներին տանը թողածՙ մարդ ու կին ընկնում են համայքապետարանի, իրավաբանների դռները, թեՙ տուններս քանդվում է, փրկե՜ք: Բայց ով տեսնում է ստորագրված պայմանագրերը, գլուխը տարուբերելով ասում է. «Ձեզ խաբել են, բայց թուղթ ու թանաքով, ձեր կամքով են խաբել, եթե դատի տաք, անիմաստ քաշքշոցի մեջ եք ընկնելու, լավ կանեք կես միլիոնը կամաց-կամաց տաք-պրծնեք»: Բայց կես միլիոնը բերանով եք ասում, կես միլիոնը կամաց-կամաց տալ կլինի՞, երբ տանը հաշմանդամ երեխա կա, մյուսներն էլ անչափահաս են, դպրոց-մանկապարտեզ են գնում, իսկ աշխատող ձեռը մեկն էՙ հայրը: Նա էլ մի օր մեկի հողն է մշակում, մյուս օրըՙ պատ շարում, իրիկնադեմին մի քանի հազար դրամն առնում, մտնում խանութ, երեխաների համար ուտելիք առնում ու տուն գնում: Եթե այդ երկու-երեք հազար դրամով էլ լվացքի մեքենաի տոկոսը փակի, ընտանիքը սովի կմատնվի:

Միայն շառլատանների տոկոսները չեն, բանկերն էլ իրենց տոկոսներն են դեմ տալիս գյուղացիներին: Հողը մշակելու, ցանելու համար շատերը վարկ են վերցնում ու տուն-տեղ, ունեցած-չունեցածը գրավ դնում: ԴԱՀԿ-ի անունը լսելիս հուժկու բազուկներով առնական տղամարդիկ մի բուռ են դառնում ու Աստծուն աղաչում, որ տարին բարեբեր լինի, անձրեւ շատ գա, կարկուտ ընդհանրապես չգա, ոռոգման ջուր լինի, ցեցն ու մորեխը գնան-կորչեն, արեւը շատ չվառի, շուկայում իրենց բերքին լավ գին տան, մթերման ժամանակ էլ գործարանի տերն իր խոսքից հետ չկանգնի, թեՙ էժան եմ վերցնելու, փող չկա:

Եթե Աստված միայն հայ գյուղացու աղոթքն ու խնդրանքը լսի, էլ ուրիշներին լսելու ժամանակ չի ունենա: Թումանյանը բոլոր ժամանակների համար է ասել. «Մեր ապրուստն ի՞նչ էՙ մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա, երկնքից կախված»:

Դարձյալ Արտաշատ. 4-րդ հարկի բնակարանի դուռը երիտասարդ հղի կին է բացում ու 4 տարեկան որդուն ձայն տալիս: Տղան աստիճաններին նստածՙ խաղալիք մեքենա է քշում: Բակում շոգ է, շենքի միջանցքներումՙ համեմատաբար հով: Տղայի տարեկիցները մանկապարտեզում են, իսկ ինքը տանն է, որովհետեւ մանկապարտեզում խուսափում են իրեն իր տարեկիցների խմբում տեղավորել: Տղան սրտի արատ ունի, ուշաթափության դեպքերը վերջերս ավելի հաճախակի են դարձել: Հաշմանդամության նպաստից էլ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողոը զրկել էՙ պատճառաբանելով, թե երեխայի երկրորդ վիրահատության ժամանակն է, տարեք-վիրահատեք, հետո թոշակը կվերականգնենք:

Ընտանիքի հայրը պայմանագրային զինծառայող է: Ընդհանրապես կյանքի դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների հայրերը հաճախ են ինքնակամ պայմանագրային զինծառայող դառնում: Ամսվա մեջ 15 օր առաջնագծում են. թեկուզ կյանքը վտանգվի, բայց գոնե կայուն աշխատավարձ կունենան: Բայց այդ աշխատավարձով մեծ մասամբ բանկերի տոկոսներն են փակում:

Հղի կինը հույս ունի, որ 3-րդ երեխան ունենալովՙ պետության տված գումարով բանկի պարտքը կփակեն ու վերջապես ամեն ամիս իրենց գլխին ճոճվող դամոկլյան սրից կպրծնեն: Սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների պլանավորումը հիմնականում այս սկզբունքով է կատարվում, կամ էլ պլանավորում ընդհանրապես չի կատարվում. կինը հղիացավ, ուրեմն կունենա 7-րդ երեխան: 7-րդը կմեծանա մյուս 6-ի նման: Ամռանը քույրերի ու եղբայրների հետ սոցիալական ծրագրով մի-երկու շաբաթ ճամբար կգնա, կուշտ փորով հաց կուտի, իսկ ձմռանը, գարնանն ու աշնանը… Չարժե գլխին այդքան զոռ տալ, իսկ միգուցե 7-րդն ու 8-րդը միասին ծնվեն, այսինքնՙ զույգ:

Աստված ողորմած է, մի բան կմտածի-կանի… Աստված հենց դրա համար էՙ որ ինքը մտածի-անի, իսկ գլխներին ծածկ, հացամանում հաց, գրպանում մի քոռ կոպեկ չունեցող կանայք տարին մեկ մի սիրուն երեխա լույս աշխարհ բերեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ

Հաջորդ գրառումը

ՎԵՐՍՏԻՆ ԳԵՂԱՄԱ ԾՈՎԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐՍՏԻՆ ԳԵՂԱՄԱ ԾՈՎԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական