Այս օրերին քննարկվող գլխավոր հարցը Ստամբուլյան կոնվենցիան է, Ազգային ժողովի կողմից դրա ընդունումը կասեցնելու խնդիրը: Զգուշանալով հայ ընտանիքի ամրությանը, ազգային նկարագրի պահպանմանը սպառնացող վտանգներից, Մայր աթոռ Սբ. Էջմիածինը հուլիսի 16-ին ներքին եւ փակ քննարկման առարկա դարձրեց հարցը, Հանրային խորհուրդըՙ բաց քննարկմամբ երեկ բանավիճային մթնոլորտում շարունակեց քննարկումները, իսկ «Կամք» հասարակական կազմակերպությունը շարունակեց ստորագրահավաքը փաստաթուղթը չվավերացնելու պահանջով:
Ամենայն հավանականությամբ, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը կհետաձգվի մինչեւ սեպտեմբերի սկիզբՙ Ազգային ժողովի արձակուրդից վերադարձին:
Մինչ այդ, առաջիկա շաբաթ կհրապարակվի Ռամկավար Ազատական կուսակցության տեսակետը հարցի վերաբերյալ: