Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՄՈՏ Է

19/07/2019
- 19 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Երեք շաբաթից ավարտվում է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի գործողության ժամկետը: Ռուսաստանն աշխատում է միջին հեռահարության նոր հրթիռների ստեղծման վրա, որպեսզի կարողանա պատերազմ վարել մասնավորապես Եվրոպայում, գրում է գերմանական Die Welt թերթը: ՆԱՏՕ-ի կողմից պայմանագրի երկարաձգման վերաբերյալ նոր որոշման ընդունումը քիչ հավանական է:

Հոդվածի հեղինակները իրենց հարց են տալիս, թե միջին հեռահարության նոր հրթիռներ մշակելով Ռուսաստանը ի՞նչ նպատակներ է հետապնդում: Երկու փորձագետների կարծիքով, Ռուսաստանը ձգտում է գերիշխող դիրք գրավել Եվրոպայում հակամարտության ծավալման մեջ: Սա նշանակում է, որ միջին հեռահարության միջուկային հրթիռները Եվրոպայում Ռուսաստանի համար պաշտպանական անհրաժեշտություն չեն: Ավելի շուտ, դրանք հարձակման սցենարի բաղկացուցիչ տարր են:

Հաշվարկն արվում է այն նպատակով, որ սովորական զինատեսակների կիրառմամբ սրընթաց գրոհներով Արեւելյան Եվրոպայում կամ Սեւծովյան տարածաշրջանում նվաճվեն նոր տարածքներ եւ հետագայում դրանք պահվենՙ սպառնալով առանձին տարածքներով սահմանափակվող կանխիչ միջուկային հարվածներով: Welt and Sonntag հրատարակությանը տված հարցազրույցում երկու հոդվածագիրներից մեկըՙ Բրաուսը , ասել է, որ Ռուսաստանը նախապատրաստվում է Եվրոպայում տարածաշրջանային պատերազմների, որոնք ինքն ուզում է հաղթականորեն ավարտել միջուկային ուժի գործադրման շնորհիվ: Ըստ որում, նշում է հոդվածագիրը, թեեւ հակահրթիռային պայմանագրի ժամանակն ավարտվում է երեք շաբաթից, Գերմանիայում այս կապակցությամբ նույնիսկ քննարկումներ չեն անցկացվում:

Դժվար է պատկերացնել, որ Գերմանիայում մեկ անգամ եւս կարող է հաստատվել երկարաձգման վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումը, որով դաշինքը 1970-ականների վերջերին արձագանքեց Եվրոպայում SS-20 հրթիռների տեղաբաշխմանը: Այլընտրանք կարող է դառնալ սովորական զինատեսակների ավելացումը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը Ռուսաստանի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար:

Վտանգավոր են ինչպես Գերմանիայի կառավարության կողմից հավանական վտանգի անտեսումը, այնպես էլ նԱՏՕ-ի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հակասական ելույթները, քանզի դա միայն նոր գործողությունների է դրդում Կրեմլի ղեկավարներին: Եվ դա առավել հավանական է դարձնում Ռուսաստանի պատերազմը եվրոպական որեւէ երկրի դեմ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի պահպանման համար պատասխանատու է համարում Ռուսաստանին: Այդ մասին նա գրել է Frankfurter Allgemeine Zeitung թերթում հրապարակած հոդվածում: «Մոսկվան պետք է իր վերջին հնարավորությունն օգտագործի պայմանագիրը պահպանելու համար, այլապես լիովին պատասխանատվություն կկրի դրա համար»: Նրա խոսքերով, պայմանագրի գործողության դադարեցումը ուղղակիորեն կսպառնա Եվրոպայի անվտանգությանը: Ավելի վաղ, Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պաշտպանությունն ուժեղացնելով, կհակազդի պայմանագրի խախտմանը:

Այս տարվա սկզբներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դադարեցրել էր իր երկրի մասնակցությունը հակահրթիռային պայմանագրինՙ որպես պատճառ նշելով դրա պայմանների խախտումը Ռուսաստանի կողմից: Հուլիսի սկզբներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հերթին կասեցրել էր Ռուսաստանի մասնակցությունը պայմանագրին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

C-400-ՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

Հաջորդ գրառումը

ԱՂԱՎՆԱՁՈՐՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՏԱՆ ԵՎ ԹԵՔԱՀԱՐԹԱԿԻ ԽՆԴԻՐ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՂԱՎՆԱՁՈՐՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՏԱՆ ԵՎ ԹԵՔԱՀԱՐԹԱԿԻ ԽՆԴԻՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական