Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ՈՐՈՇԵՔ ՏԵՍՆԵԼ ԱԼՄԱԹԻ ՔԱՂԱՔԻ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ…

19/07/2019
- 19 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Արդյոք վերջերս եղե՞լ եք Ղազախստանում: Գնացե՞լ եք արդյոք գործուղում, մասնակցե՞լ համաժողովների կամ ուղղակի մեկնել հանգստանալու: Եթե լինեք այդ երկրի հարավումՙ ձեզ կդիմավորի արեւոտ Ալմաթի քաղաքը:Առաջին հերթին, անպայման, կհիշվեն հյուրընկալ ու բարի մարդիկ, ովքեր որտեղ էլ ձեզ հանդիպեն, ուրախությամբ կհուշեն ճիշտ ճանապարհը, կօգնեն առաջնորդվել զբոսաշրջային քարտեզներով:Ալմաթին ունի հարուստ պատմություն, ինչն արտահայտված է քաղաքի ճարտարապետության մեջՙ բավական հին կառույցներ, փորագիր փեղկերով եւ նկարազարդված պատուհանների շրջանակներով: Դրանք հաջողությամբ գոյատեւում են ժամանակակից ապակեպատ բարձրահարկերի կողքին: Այդ գեղեցկությանը նայելով, դուկ կստանաք հարուստ տպավորություններ եւ կանեք շատ լավ լուսանկարներ: Թե ո՞ւր գնալ Ալմաթիումՙ կօգնի ձեզ «TripAdvisor» հայտնի ծառայությունը: Պարզվում է, որ հիանալի տեղեր կան ոչ միայն բուն քաղաքում, այլեւ նրա շրջապատում ամենուրեք: Ինքն Ալմաթին գտնվում է իջվածքում, ինչպես եւ Երեւանը Արարատյան դաշտում, եւ բոլոր կողմերից շրջանակված է լեռներով: Հենց այդ պատճառով էլ որեւէ կետից բացվող համայնապատկերը ուղղակի ցնցող տպավորություն է թողնում:Այդ լեռներն, իմիջիայլոց, այդքան էլ հեռու չեն: Ընդամենը կես ժամ մեքենայի ճանապարհ անցնելուց հետո դուք հայտնվում եք դրանցից մեկիՙ Կոկ-Տոբեի վրա: Այստեղից հատուկ պատրաստված դիտակետերից բացվում է Ղազախստանի հարավային մայրաքաղաքի հիանալի ողջ համայնապատկերը: Այն կարելի է տեսնել նաեւ թռչնի բարձրությունից, եթե քաղաքի կենտրոն իջնես ուղիղ ճոպանուղով:Քիչ հեռու, համարյա 1700 մետր բարձրության վրա է գտնվում հայտնի բարձրալեռնային մարզական համալիրը եւ Մեդեու սահադաշտը: Իրականում, խնդիր չէ, թե դուք գիտեք սահել չմուշկներով, թե ոչ, որովհետեւ նույնիսկ չիմացողների համար այստեղ նայելու ու հիանալու շատ բան կա: Դուք անպայման կհավանեք թարմացնող զբոսանքը եւ մաքուր լեռնային օդի շունչը: Ձեր ուշադրությունը նաեւ կգրավի աղմկոտ լեռնային գետը, որի հոսքերը սրընթաց ներքեւ են վազում, ասես շտապում են ինչ-որ տեղ…Եթե բարձրանաք էլ ավելի վեր, կհասնեք գեղատեսիլ Շիմբուլակ դահուկային հանգստյան գոտուն: Ճիշտն ասած, երբ բարձրանում ես ճոպանուղով, քամին երբեմն չափազանց շատ է ուժգնանում: Ոմանք գուցե նաեւ մի քիչ վախենան, հատկապես, եթե նայեն ներքեւ: Բայց, անկասկած, այդ ճանապարն արժե անցնել, որովհետեւ աչքիդ առաջ է հառնում մի հիանալի պատկեր: Շունչդ մի պահ կանգ է առնում Շիմբուլակի գագաթին: Նրա ամենաբարձր կետը ամպերից բարձր է: Այնպիսի տպավորություն կա, թե դու թռչում ես անտեսանելի մի օդանավում:Լինելով Ալմաթիում, անպայման արժե այցելել նաեւ Մեծ Ալմաթիի լիճը, որը նույնպես գտնվում է բարձրավանդակում եւ այն շրջապատում են միանգամից երեք լեռնագագաթներ: Դուք կտեսնեք հետաքրքրական բնապատկերՙ հաճախ փոփոխվող եղանակ, ինչի պատճառով արեւի վառ ճառագայթները պարբերաբար ծակում-անցնում են ծանր ու թավ ամպերը, լուսավորելով լճի ջուրը ինչ-որ կախարդական երանգներով: Այն բոլորին էլ շատ է դուր գալիս: Եվ այստեղ այցելողներից շատերն են հետաքրքրվում, թե այս կողմերում կա՞ն արդյոք էլի նման գեղեցիկ ջրամբարներ: Եվ անկեղծ ուրախանում են, երբ իմանում են, որ էլի կան:Ալմաթիում ձեր այցելության ծրագրում անպայման նախատեսեք նաեւ ազգային զբոսայգինՙ տեսնելու Կոլսայան լճերը: Բնությունն այստեղ աննկարագրելի գեղեցիկ է: Դուք անպայման այդպես էլ կմտածեք, երբ տեսնեք այդ երեք հիանալի լճերը, որոնք շրջապատված են եղեւնու անտառներով: Այս կողմերի ձայները, հոտերը, համերը դուք կհիշեք երկար: Իզուր չէ, որ այդ տեղն անվանում են «Հյուսիսային Տյան-Շանի մարգարիտ»: Այդ մասին շատ հետաքրքրական պատմում են ուղեկցորդները: Թվում է, թե հատկապես այդ տեղերում բնությունը, որ պահպանել է իր կուսական տեսքը, հանգիստ ու անխռով է…Հարավային Ղազախստանի հատուկ այցելության վայր է Չարընի ազգային պարկը: Արժե սեփական աչքերով տեսնել Չարընի գետահովիտը: Սա բնության հուշարձան է, որ կերտված է նստվածքային ապարներից: Դրանց տարիքը 12 միլիոն տարի է: Գետահովտի տարածքում առ այսօր պահպանվել է սառցե դարաշրջանը վերապրած հնադարյան հացենին: Իսկ քիչ այն կողմ ասիական բարդու պուրակն է: Այցելուն անպայման կտպավորվի բույսերի եւ կենդանիների բազմազանությամբ, որոնք ներկայացված են պարկում: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ այստեղ հոգատարությամբ են վերաբերվում բնությանը: Այստեղ այն լիարժեք տիրուհի է:Ալմաթի քաղաքը կմնա ձեր հիշողության մեջ, կտպավորվի երկար ժամանակով եւ դուք կսիրեք այդ քաղաքը: Շատերն են ցանկանում կրկին գալ այստեղ: «Ընդհանրապես շատ քիչ է պատահում, որ մեկ քաղաքի շուրջ այսքան գեղատեսիլ վայրեր լինեն: Սա բնության կողմից կազմակերպված զբոսաշրջիկներին ձգել-բերելու ինչ-որ կենտրոն լինի»,- կմտածեք դուք, եթե ուզենաք ձեր տպավորությունները կիսել տեղացի գիտակների հետ: Նրանք էլ ձեզ անպայման կպատասխանեն, որ Ղազախստանում շատ կան այսպիսի տեղեր եւ խորհուրդ կտան այցելել նաեւ երկրի այլ տարածաշրջաններ:Ղազախստանում սիրում եւ պաշտում են բնությունը: Ձգտում են պահպանել այն եւ պաշտպանում են ամբողջ ուժով, որպեսզի հաջորդ սերունդները նույնպես շնչեն թարմ մաքուր օդ, շրջապատվեն կանաչով եւ բազմազան կենդանական աշխարհով:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՓԻՆ ԵՎ ԳՎԱԴԱԼԿՎԻՎԻՐԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍՆԵՐՆ ԱՍԱԴԻՆ ՓՈԽԱՐԻՆՈ՞Ղ ԵՆ ԳՏԵԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍՆԵՐՆ ԱՍԱԴԻՆ ՓՈԽԱՐԻՆՈ՞Ղ ԵՆ ԳՏԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական