Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՌԱՑՎԱԾ 408-ՐԴ ԴԻՎԻԶԻԱՆ

12/07/2019
- 12 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանը, ինչպես ծանոթ է «Ազգ»ի ընթերցողներին, ապրում եւ աշխատում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Արդեն երկար տարիներ նա հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում :

Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, խաչքարերը: Իսկ թե այդ պատմական ժամանակահատվածը ի՞նչ կարեւորություն ունի նրա համար` Հրաչյա Պողոսյանը տալիս է հետեւյալ մեկնաբանությունը. «Իմ երկու պապերից մեկը Հայրենական մեծ պատերազմում զոհվել է, իսկ մյուսը` ծանր վիրավորվել: Ես իմ մայրական տատիկին ժպտալուց չեմ տեսել եւ հասուն տարիքում հասկացա, թե ինչու էր նա այդպիսին: Պապս գնացել էր պատերազմ եւ չէր վերադարձել: Տատիկիս հաջողվել էր իր բոլոր երեխաներին պահել, մեծացնել, դաստիարակել, կրթության տալ, ինչը հեշտ չէր միայնակ կնոջ համար… Հայրենական մեծ պատերազմը, որը իրավամբ համարվում է մարդկության պատմության մեծագույն աղետը, շուրջ 60 միլիոն մարդու կյանք խլեց, այդ պատերազմին ընդհանուր առմամբ մասնակցել է 600 հազար հայ զինվոր, որից 300 հազարըՙ ՀԽՍՀ-ից, 200 հազարըՙ ԽՍՀՄ այլ հանրապետություններից, 100 հազարըՙ սփյուռքից: Հայ մարտիկներից ավելի քան 200 հազարը քաջի մահով ընկան մարտի դաշտում, եւ մեր սուրբ պարտքն է աչքի լույսի պես պահպանել եւ սերունդներին փոխանցել մեր պապերի հերոսական սխրանքների մասին պատմող վկայություններն ու հիշողությունները» :

Իսկ այն իրողությունը, որ Հրաչյա Պողոսյանը խոսքի եւ գործի մարդ է, հերթական անգամ վկայում է ներկայացվող պատմությունը :

Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ իր անուրանալի սխրանքներն արձանագրած 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայի անունն այսօր գրեթե մոռացության է մատնված: Դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի օգոստոսին, Երեւանում, եւ անցել մարտական հերոսական ուղի: Դիվիզիայի կազմում ընգրկված էին հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, ադրբեջանցիներ, թաթարներ, հրեաներ, օսեր եւ այլ ազգությունների մարտիկներ: Ռազմաճակատի Նովոռոսիյսկ-Տուապսե հատվածում կռվելով հակառակորդի դեմՙ փառապանծ 408-րդ դիվիզիան մեծ զոհերի գնով փակել է գերմանացիների մուտքը դեպի Անդրկոկվաս: Դիվիզիայի պատմությանը քաջատեղակ մի շարք պատմաբաններ եւ մարտիկների բազմաթիվ հետնորդներ վերջին տարիներին փորձեր են անում մաքրելու տարիների մոռացության փոշին եւ սերունդներին փոխանցելու հերոսական տարեգրության մասին հիշողությունը:

2014 թվականի գարնանը պետերբուգաբնակ բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի անվամբ նամակ ստացվեց Ռուսաստանի որոնողական ջոկատների Կուբանի մարզային ասոցիացիայի Տուապսեի ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Չելպանովից: Նամակում վերջինս պատմելով 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հերոսական ուղու եւ ողբերգական ճակատագրի մասին, նշում էր, որ դիվիզիայի մարտիկների գերակշիռ մասը զոհվել է Տուապսե քաղաքի պաշտպանության համար մղված մարտերում եւ իմանալով Հրաչյա Պողոսյանի բարեգործական լայնածավալ գործունեության մասինՙ բարերարին խնդրում եւ առաջարկում էր հավերժացնել հերոսների հիշատակը եւ վճռորոշ ճակատամարտի վայրումՙ Տուապսեի շրջանի Գոյտխ ավանում, տեղադրել հուշաքարՙ Հայաստանի Հանրապետության անունից:

Այս պատմությունը չէր կարող անտարբեր թողնել Հրաչյա Պողոսյանին, որն առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Պողոսյանի ջանքերով ստեղծվել են մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության 100-ից ավելի կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 29 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 8-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրապարակված գրքերից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգիՙ ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն: Այն կենսագրական տեղեկատու է, որը ներկայացնում է պետերբուրգցի ծագումով հայ 150-ից ավելի ռազմական գործիչներին: Եվ ահա Սերգեյ Չելպանովի նամակում նշված փաստերի մեջ հավաստիանալու եւ խնդրանքը բավարարելու համար աջակցություն ստանալու նպատակով Հրաչյա Պողոսյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մուրազ Սարգսյանին եւ նամակ է հղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին:

2016 թ. մարտին պաշտոնական արձագանք է ստացել Իվան Վոլինկինից, որին կցված էին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի կողմից տրամադրված 408-րդ հրաձգային ստորաբաժանման արխիվային փաստաթղթերի պատճենները:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականն աջակցություն են հայտնել 408-րդ հրաձգային դիվիզիայի զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի կառուցման նախագծին:

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով 2017 թ.-ին Հրաչյա Պողոսյանի անվամբ ստեղծվել եւ բացվել է բարեգործական հիմնադրամ, սակայն ամիսներ անց Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով այդ նախաձեռնության իրականացումը դադարեցվել է:

Եկող տարի նախկին Խորհրդային Միության երկրները նշելու են Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: Իրավամբ մեծ տոն, որի նախօրեին, կարծում ենք, ճիշտ կլիներ վերականգնել նշված ծրագրի իրականացումը եւ կանգնեցնել խաչքար-հուշարձան Տուապսեի շրջանի Գոյտխ ավանում:

Ըստ Հրաչյա Պողոսյանի, նման ծրագրերը, որոնք մարմնավորում են տարբեր ազգերի եւ տարբեր պետությունների, պետք է հաստատվեն եւ աջակցություն ստանան պետական մակարդակով: Այդ նպատակով պաշտոնական նամակներ են ուղարկվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Կողմերի դրական պատասխանի դեպքում Հրաչյա Պողոսյանի բարեգործական հիմնադրամը պատրաստ է ստանձնելու խաչքար-հուշարձանի պատրաստման, առաքման եւ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Գոյտխ ավանում տեղադրելու բոլոր աշխատանքները:

Տեղեկանք

408-րդ հայկական հրաձգային դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի օգոստոսինՙ Երեւանում: Հրատարակում էր «Հանուն հայրենիքի» հայերեն թերթը: 1942 թվականի մարտ-սեպտեմբերին գտնվում էր հայ-թուրքական սահմանում: 1942 թվականի սեպտեմբերի 15-ին 408-րդ դիվիզիան ժամանեց Նովոռոսիյսկի պաշտպանական շրջանը եւ դիրքեր գրավեց Ցեմեսյան ու Ռիբացկի ծովախորշերում, Կաբարդինկա տեղամասում: Ծովից Գելենջիկը գրավելու անհաջող փորձերից հետո թշնամին գրոհեց Աբինսկի բնակավայրի կողմիցՙ անտառների եւ լեռների միջով: Կանգնեցնելով թշնամու գրոհըՙ սեպտեմբերի 25-ին դիվիզիան անցավ հակահարձակման եւ ազատագրեց Երիվանսկի, Չումատովո եւ այլ բնակավայրեր: 1942 թվականի հոկտեմբերին փոխադրվեց Տուապսե եւ մարտերի մեջ մտավ Պշիշ գետի հովտումՙ Ալթուբինալ, Պերեվալնի, Պելիկո եւ Գոյտխ բնակավայրերի շրջանում: Հոկտեմբերի 14-ին թշնամին ճեղքեց խորհրդային զորքերի պաշտպանությունը, 408-րդ դիվիզիան կտրվեց թիկունքից, բայց հոկտեմբերի 21-ին կանգնեցրեց թշնամու կատաղի գրոհը եւ տասնօրյա կատաղի մարտերով ճեղքեց հակառակորդի օղակն ու դուրս եկավ շրջափակումից: Դիվիզիայի 15 մարտիկներ պարգեւատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 1942 թվականի հոկտեմբերի 25-ին 408-րդ դիվիզիան դուրս բերվեց առաջավոր գծից, իսկ նոյեմբերին վերակազմվեց 7-րդ հետեւակային բրիգադի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

C-400. ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՏՈՒՆԸՙ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՏՈՒՆԸՙ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական