Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻՆ, ԿԱՄՙ ԱՆՑՅԱԼԸ ԴԵՌ ՆԵՐԿԱ Է

12/07/2019
- 12 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

«Եվ նաՙ Թուրքիան, դիմել է, դիմում է եւ կդիմի ամենահրեշավոր միջոցներիՙ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը ընդմիշտ փակելու համար», -սրանք Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերն ենՙ գրված դեռ Առաջին աշխարհամարտից առաջ: Իրՙ «Հայոց հարցն ու իր լուծումը» հոդվածում Թումանյանն արդեն կանխատեսել էր երիտթուրքերի հրեշավոր ծրագիրը: Ի խորին դժբախտություն հայ ազգի եւ առաջադեմ մարդկությանՙ այդպես էլ եղավ: Եվ հայ ազգը, որ մարդկության քաղաքակրթության արշալույսից եղել է բարձր մշակույթի կրող եւ արարողՙ իր իսկ պատմական բնօրրանում ենթարկվեց ցեղասպանության եւ հայրենազրկման: Բնավեր դարձած, մահվան ճիրաններից փրկված հազարավոր հայորդիներ սփռվեցին աշխարհով մեկՙ իրենց հետ տանելով Հայոց ցեղասպանության մասին կենդանի վկայություններն ու ընտանեկան պատմությունները…

1995 թ. ապրիլի 24-ինՙ Մեծ եղեռնի 80-ամյա տարելիցին, բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը. ավելի քան երկու տասնամյակ թանգարանն աշխարհին ներկայացնում է անցած դարի առաջին ցեղասպանությանՙ Հայոց Մեծ եղեռնի պատմական անհերքելի իրողությունը, որը չդատապարտվեց եւ հիմք դարձավ հետագա ոճրագործությունների համար: Թանգարանում պահվող վավերագրերն ու «հիշողությունը» միայն Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների ժառանգներին չեն պատկանում. դրանք պատմաքաղաքական մեծ արժեք ունեն, որոնք պետք է մեզ օգնեն ոչ միայն պաշտպանելու Հայ դատն ու մեր պատմական արդարությունը, այլեւՙ մարդկության դեմ նման հանցանքների կրկնությունները կանխարգելելուն: Իսկ մարդկության դեմ գործադրվող հանցանքներիՙ էթնիկ զտումների, պատերազմների ժամանակ հարձակման առաջին թիրախում հայտնվում են հենց երեխաները:

Վերջերս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում բացվել էր մի բացառիկ ցուցադրությունՙ «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» խորագրով, նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողներին նվիրված երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված էին Ազգերի լիգայի արխիվի հայ երեխաների որոշ հարցազրույցները, ինչպես նաեւ թանգարանի արխիվում ու ֆոնդերում պահվող եւ թեմային վերաբերող նյութերը:

Բացման խոսքով հանդես եկավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ.ՙ Հարություն Մարությանը , բանախոսեց գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ.ՙ Էդիտա Գզոյանը , ապաՙ Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.ՙ Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց ցուցադրությունը:

Մենք զրուցել ենք «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» ցուցադրության հեղինակներից մեկիՙ Թեհմինե Մարտոյանի հետ: Նա ներկայացրեց, թե ինչպես է ծնվել այս ցուցադրության գաղափարը:

– Աշխատանքի բերումով առիթ ունեցա կարդալու Ազգերի լիգայի արխիվում պահվող հայ փոքրիկ վերապրողներիՙ երեխաների հարցազրույցները, եւ հենց նրանց իրավունքների պաշտպանության ցանկությունից ծնվեց նմանօրինակ ցուցադրության կազմակերպումը:- պատմում է Թեհմինե Մարտոյանը:- Սկզբնաղբյուրային կարեւոր նշանակություն ունեցող հարցազրույցների կրկնօրինակները ՀՑԹԻ հիմնադրամի արխիվ պահպանման է հանձնել գիտության գծով փոխտնօրեն, պ.գ.թ.ՙ Էդիտա Գզոյանը: Ցուցադրության բացման օրն Էդիտա Գզոյանը ներկայացավ «Երեխաները եւ Ցեղասպանությունը. հայ երեխաների բռնի տեղափոխումը Մեծ Եղեռնի տարիներին» թեմայով բանախոսությամբ:

Որպես ցուցադրության հիմնանյութՙ օգտագործել ենք նաեւ թանգարանի արխիվում ու ֆոնդերում պահվող անձնական իրեր, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ եւ այլն:

– Գիտենք, որ Հայոց ցեղասպանությունը չի սկսվել ու սահմանափակվել 1915-23 թվականներով: Այդ ծրագրված ծանրագույն հանցանքի հետեւանքները մարդկությունը կրում է մինչ օրս: Հիշենք Դարֆուրը, Ռուանդան, ներկայիս Իրաքն ու Սիրիան, որտեղ մեր աչքի առաջ էթնիկ զտումների են ենթարկվում եզդիները, ասորիները, ալավիները, որոշ դեպքերումՙ անգամ շիա մահմեդականները …

Արդյո՞ք ցուցադրության բացումը հենց հունիսի 1-ին նպաստավոր չէր, որ հայ ազգի մեծագույն ողբերգության լուսաբանման շնորհիվ մեկ անգամ եւս բարձրաձայնվի երեխաների իրավունքների մասին, երբ աշխարհում ամեն օր նրանք ենթակա են ահաբեկչական խմբավորումների կողմից գերեվարվելու, իրենց ազգային ինքնությունից կտրվելու, բռնի կրոնափոխվելու, մահվան վտանգներին հանձնվելու, որոնք եւս ցեղասպանության դրսեւորումներ են:

– «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» խորագրով ցուցադրությունը բացվեց հունիսի 1-ին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա ընտրությունն ու խորհուրդը պատահական չէին: Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ մեծապես կարեւորվում է երեխաների պաշտպանությունըՙ 1949 թ. նոյեմբերի 4-ին, «Կանանց միջազգային ժողովրդավարական դաշինք» կազմակերպությունը Մոսկվայի համաժողովին հնչեցնում է կայուն խաղաղության պահպանման պայքարի անհրաժեշտությունըՙ հանուն երեխաների առողջության եւ երջանկության: Մեկ տարի անցՙ 1950 թ. հունիսի 1-ին, առաջին անգամ տոնվում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989 թվականի նոյեմբերի 20-ի 44/25 բանաձեւով ընդունվում է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան:

Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողների մի մասը բռնի իսլամացվեց, տասնյակ հազարավորներն էլ ապաստան գտան որբանոցներում: Համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի (հոդված 2-րդ, կետ 5-րդ)ՙ ցեղասպանություն նշանակում է նաեւ երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսը: Ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության օրինակով երեխաների իրավունքների ոտնահարման դատապարտումն ու նրանց իրավունքների պաշտպանության հարցի բարձրացումն էր,- ասում է Թեհմինե Մարտոյանը:

Ցուցադրության մեջ ներառված էին նաեւ հայ ազգի մեծ բարեկամներինՙ Կարեն Եփփեին, Բոդիլ Բյորնին եւ մյուսներին նվիրված վավերագրեր: Պատմության էջերում բազում անուններ կան, որոնց մենք դեռ պետք է վերագնահատենք մեր կյանքում: Նրանց շնորհիվ է, որ առաջադեմ մարդկությունն իմացավ աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի կրող ազգիՙ հայերի հանդեպ իրականացվող ծանրագույն հանցանքի մասին: Պատմական արդարությանը հասնելու ճանապարհին մենք միշտ պետք է հիշենք մեր ազգի մեծագույն բարեկամներին: Նման ցուցադրությունները, գիտաժողովները կարեւոր առիթ են նրանց անուններն ու գործը մեզՙ այսօր ապրողներիս հաղորդելու համար:

– Կարո՞ղ ենք ասել, որ «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» ցուցադրությունը նաեւ հարգանքի ու հիշատակի տուրք էր բոլոր նրանց, ովքեր եղան մեր կողքին եւ մեր մեծ ցավի մասին պատմեցին մարդկության առաջադեմ հատվածին: Եվ նման ցուցադրությունների շնորհիվ չէ՞ արդյոք, որ այսօր էլ նորոգվում է բարեկամությունը նրանց սերունդների եւ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի միջեւ,-հարցնում եմ զրուցակցիսՙ Թեհմինե Մարտոյանին: Եվ նա, գնահատելով ցուցադրության, ներկայացված եզակի վավերագրերի արժեքը, ասում է.

– Ցուցադրությունն իրապես հարգանքի յուրատեսակ տուրք էր նաեւ սկանդինավցի միսիոներուհիներ Կարեն Եփփեին, Մարիա Յակոբսենին, Բոդիլ Բյորնին, Ալմա Յոհանսոնին եւ բոլոր այն մարդասերներին, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին եւ հետցեղասպանական շրջանում ոչ միայն կիսեցին մեր ցավըՙ արժանանալով «հայ որբերի մայրեր» կոչմանը, այլ նաեւ անմահացանՙ որպես Հայոց ցեղասպանության պատմության ժամանակագրերՙ թողնելով օրագրային գրառումներ, վկայություններ, հուշագրություններ:

Եթե լիբանանցի գրող եւ փիլիսոփա Խալիլ Ջիբրանը գտնում էր, որ մարդկությունն իր ընտանիքն է, ապա փոքրիկ վերապրողների անունից կարող եմ համոզված նշել, որ հենց ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐԵՆՑ ՈՒ ԲՈԼՈՐԻՍ ԸՆՏԱՆԻՔԸ:

Լուսանկարներըՙ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կայքից
https://www.facebook.com/armeniangenocidemuseum/photos/a.2622298971115587/2622301057782045/?type=3&theater&-rdc=1&-rdr

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԼԱՎ ՍԿԻԶԲԸ ԼԱՎ ՎԵՐՋ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԵՐՕՐՅԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԵՐՕՐՅԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական