Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՎԱՂՎԱ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Ինչպես են գործերդ, բուժհաստատություն

Երեւանի թիվ 12 պոլիկլինական գտնվում է Ավան համայնքում: Սպասարկում է համայնքի բնակչությանը: Ավան համայնքի տարածքը կազմում է 812 հեկտար: 2013 թվականի հունվարի դրությամբ համայնքի բնակչությունը կազմում է 50300 մարդ:

Այցելությունս թիվ 12 պոլիկլինիկա պատահական չէր: Պարզվում է, որ այս բժշկական հաստատությունը, որտեղ աշխատում են իրենց գործին նվիրված բարի եւ ազնիվ մարդիկ, երկար տարիներ կապիտալ նորոգման չի ենթարկվել: Շենքի ներքին հարդարանքը գտնվում է աղետալի վիճակում: Վերելակն աշխատում է խափանումներով, հատակի մանրահատակը խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած,վատթար վիճակում գտնվող փոսորակներ է հիշեցնում: Մի խոսքովՙ վիճակը ծայր աստիճան անմխիթարական է: Հատկապես այն ավելի զգացնել կտա աշնանը եւ ձմեռային ամիսներին:

Հարկ է նշել, որ պոլիկլինիկայի աշխատակիցները նույնիսկ այսպիսի աշխատանքային պայմաններում աշխատում են բարձր պահել բժշկի վեհ անունն ու հեղինակությունը: Օրինակ, վիրաբույժ Արտակ Պետրոսյանը եւ ուրիշներ մեծ պատվով եւ բծախնդրությամբ են աշխատում:

Հասկանալի է, թերեւս պետական միջոցներով կապիտալ նորոգել պոլիկլինիկանՙ ներկայումս դժվարությունների հետ է կապված: Գուցե գտնվեն բարեգործական կազմակերպություններ այս հարցին լուծում տալու համար: Շատ շնորհակալ գործ կլինի եւ Ավանի բնակչությունը կունենա բարեկարգ բուժհաստատություն, իսկ բժշկական անձնակազմըՙ լավագույն պայմաններ աշխատելու համար: