Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱՊԵՏ ԲԼՈՒՄԲԵՐԳԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ի նշանավորումն Նյու Յորք քաղաքի միգրացիային նվիրված փառատոնի եւ լեգենդար ներգաղթող Էնդրու Կառնեգիի մահվան 100-ամյակի, հունիսի 10-ին քաղաքի «Փլազա» հյուրանոցի Մեծ դահլիճում ավելի քան 200 նշանավոր մարդկանց ներկայությամբ, Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը գերազանցության մեդալով պարգեւատրել է դոկտ. Վարդան Գրիգորյանին կրթության, արվեստի եւ մարդասիրության ասպարեզներում իր բազմաթիվ ձեռքբերումների եւ հետաքրքրաշարժ անցյալի համար, հաղորդում է վետերան լրագրող Ֆլորենս Ավագյանը «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

«Նրան դասում են Ամերիկայի ականավոր այն ներգաղթողների շարքում, որոնք բարձր պաշտոնների են հասել ձեւավորելով այս երկրի մտավոր պատկերը», գրում է նա, ավելացնելով, որ միջոցառման ընթացքում 1,9 մլն դոլար է հանգանակվել Կառնեգի Հոլի, որի նախագահն է Գրիգորյանը, երաժշտական եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար:

Նախկինում Վարդան Գրիգորյանը եղել է Փենսիլվանիա համալսարանի երկրորդ օտարազգի ռեկտորը, Նյու Յորքի Հանրային գրադարանի առաջին օտարազգի նախագահը, Բրաուն համալսարանի առաջին օտարազգի նախագահը:

Հանդիսավարըՙ Կառնեգի Հոլի գործադիր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Քլայվ Ջիլինսոնն իր խոսքում նշել է, որ մեծ դաստիարակ, ղեկավար եւ մարդասեր Գրիգորյանը վառ օրինակ է, թե ինչերի կարելի է հասնել բացառիկ տաղանդի, անսահման երեւակայության եւ անխոնջ նվիրվածության դեպքում: Ոչ ոք ավելի արժանի չէր այս մրցանակին, քան Վարդանը»: Ներկաների թվում են եղել Մ. Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Կառնեգի Հոլի, Ռոքֆելեր, Սթար, Ստավրոս Նիարկոս եւ Սթիվն Քելեն հիմնադրամների բարձրաստիճան պաշտոնյաներ, Նյու Յորք քաղաքի նախկին կառավարիչ Ջորջ Պատակին, Նյու Ջերսիի նախկին կառավարիչ Թոմ Մկքինը, ինչպես նաեւ բարեգործներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Կարո Արմենը, Ասո Դավթյանը, Էդուարդ Ավետիսյանը եւ Սարգիս Ջեբեջյանը:

Դոկտ. Վարդան Գիրգորյանն իր երախտագիտական խոսքում անկեղծացել է ասելով, որ փորձել է իր կյանքը ձեւավորել լեգենդար գրող եւ ժողովրդավար Ալեքսիս դը Տոկվիլի կյանքի եւ սկզբունքների հիման վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՅԳՈՒՐԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական