Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՃԱԽԱԿԻ ՉՎՍՏԱՀԵԼ ԵՐԿՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, ԿԱՄ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է ԴԱՐՁԵԼ

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Փորձագետ… Մի փոքր էքսկուրս դեպի ոչ հեռավոր անցյալ:11 տարի, սկսած 2004 թ. հուլիսից մինչեւ 2015 թ. հոկտեմբերը, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) ղեկավարում էր գեներալ-գնդապետ Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովը:Այդ 11 տարիների ընթացքում վերոհիշյալ նախարարությունը հետախուզությամբ եւ հակահետախուզությամբ զբաղվելու փոխարեն (այնՙ ինչով պետք է զբաղվի յուրաքանչյուր հատուկ ծառայություն) վերածվեց անսահմանափակ իշխանություն ունեցող մի կրիմինալ կառույցի,այսպես կոչված ոստիկանական մարմնի եւ մաֆիոզ կազմակերպության սիմբիոզի: Մահմուդովի նշանակումից հետո, անվտանգության նախարարությունից սկսեցին հեռանալ կադրային արհեստավարժները (որն, իմիջիայլոց, այնքան էլ վատ չէր Հայաստանի համար), նրանց տեղերը սկսեցին զբաղեցնել հատուկ ծառայության հետ որեւէ առնչություն չունեցող մարդիկ: Ահաբեկչության, լրտեսության, կոռուպցիայի, անօրինական բանկային գործառույթների դեմ պայքարի անվան տակ աշխատանքի նոր ընդունված «հետախույզները եւ հակահետախույզները» զբաղվում էին դրամաշորթությամբ, նենգաշորթությամբ, մարդկանց առեւանգումով եւ փրկագիններ ստանալով: Եվ եթե որեւէ մեկը հրաժարվում էր փրկագին վճարել, ապա մեղադրվում էր լրտեսության մեջ հօգուտ Հայաստանի եւ կամ դժբախտ պատահարի զոհ էր դառնում:Եվ այսպես, «անվտանգության նախարարություն» կոչվող կրիմինալ կառույցը սկսեց հսկել պետության բանկային համակարգը, խոշոր, միջին ու մանր բիզնեսը, մաքսանենգ արտահանումները եւ ներկրումները, թանկարժեք քարերի` հատկապես ադամանդի բիզնեսը: Բոլոր քիչ թե շատ վճռական եւ հանգուցային պաշտոնների նշանակումները երկրում կատարվում էին Մահմուդովի «օրհնանքով»:Մահմուդովի «աջ ձեռքը» եւ նրա հիմնական դրամաշորթը նախարարության էներգետիկայի եւ տրանսպորտի անվտանգության վարչության պետ գեներալ-մայոր Ակիֆ Չովդարովն էր: Նախարարությունում նրան անվանում էին «նախարարի գանձապահ», «գորշ կարդինալ» եւ այլ մականուններով:Հայտնի էր, որ երբ Չովդարովը սկսում էր որեւէ գործարարի հետապնդումը, ապա «թիրախի» հեռախոսահամարին մի զանգ էր գալիս եւ ինչ-որ մեկը վերջինիս հետ սկսում էր հայերեն խոսել: Գործարարը ոչինչ չհասկանալով, հայհոյում էր եւ կախում հեռախոսը: Որոշ ժամանակ անց, նրան կանչում էին ԱԱՆ` հարցաքննության եւ համապատասխան գումարը չստանալու դեպքում «թիրախը» մեղադրվում էրՙ հօգուտ Հայաստանի լրտեսություն կատարելու մեջ:Հետագայում, հետաքննությունը բացահայտեց նաեւ, որ Մահմուդովի դրամաշորթության թիրախներ ընտրելու հիմնական նշանառուն նախագահ Ալիեւի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովն էր, ում հետ Մահմուդովը հաճախ ընթրում էր Բաքվի կենտրոնում տեղակայված ռեստորաններից մեկում` «Նարշարաբում»: Այդ խաղա՜ղ ընթրիքների ընթացքում ընտրվում էր հերթական թիրախը:Մահմուդովին հաջողվեց նաեւ հիմնադրել մի մեծ ընկերություն` «Կասպիան Քրիստալ» անվամբ, որն ընդգրկում էր ռեստորանների, մթերային խանութների, ավտոմեքենաների վաճառքի եւ սպասարկման կենտրոնների, բացառիկ հագուստների խանութների ցանցեր: Նույնիսկ ԱԱՆ-ի ավտոպարկի բոլոր մեքենաները գնվում էին Մահմուդովի ընկերությունից:Շատ գործարարներ, նախարարներ, պատգամավորներ բողոքում ու գանգատվում էին ուղղակի պետության նախագահին, սակայն պարոն Ալիեւը «չէր նկատում» այդ բողոքները, քանի որ Մահմուդովն իր լոյալությամբ եւ անձնական նվիրվածությամբ «տիրոջը», ծածկում էր մնացած բոլոր թերություները, զանցանքներն ու հանցանքները:Սակայն 2015 թ. հոկտեմբերի 17-ին նախագահ Ալիեւի հրամանագրով անսպասելի Մահմուդովը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Ավելին` կազմվեց հատուկ քննչական խումբ, որը սկսեց հետաքննել Մահմուդովի եւ ԱԱՆ բարձաստիճան պաշտոնյաների քրեական գործունեությունը:Ինչ պատահեց, որտեղ Մահմուդովն անցավ հանցագործությունների «թույլատրելի սահմանի կարմիր գիծը»: Ունենալով անպատժելիության զգացողություն, Մահմուդովը, ելնելով անձնական շահերից, գրեթե քայքայեց Ադրբեջանի բանկային համակարգը, մեծ դժգոհություն առաջացրեց գործարարների շրջանակներում (ընդ որում, հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ), անթույլատրելի անձնական մտերմություն հաստատեց Իսրայելի հետախուզության` ՄՈՍՍԱԴ-ի հետ, իսկ ամենահետաքրքրականն այն էր, որ Մահմուդովը փորձեց Թուրքիայի նախագահ Էրդողանի օգնությամբ ստանալ Ադրբեջանի վարչապետի պաշտոնը:… Մահմուդովի` պաշտոնից հեռանալուց հետո, պաշտոնաթող եղան ԱԱՆ 80 պաշտոնյաներ: Նրանցից շատերի, այդ թվում Մահմուդովի դեմ առաջադրվեցին մեղադրանքներ: Նախագահ Ալիեւի հրամանով, Նախիջեւանի Շարուրյան շրջանում տեղադրված Ահմեդ Մահմուդովի (նախարարի հոր) հուշարձանը հանվեց:Իմիջիայլոց, Էլդար Մահմուդովը շատ լարված հարաբերություններ ուներ նաեւ Նախիջեւանի ղեկավար (Մեջլիսի նախագահ) Վասիֆ Թալիբովի հետ:2015 թ. դեկտեմբերի 14-ին նախագահ Ալիեւի հրամանագրով Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը կազմալուծվեց եւ փոխարենը ստեղծվեցին երկու նոր կառույցներ` Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) եւ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ):ՊԱԾ ղեկավար նշանակվեց արդարադատության փոխնախարար, քրեակատարողական (մեկուսարաններ, բանտեր, պատժախուցեր) ծառայության ղեկավար, Ադրբեջանի ազգային հերոս Մադաթ Գուլիեւը , ծնված 1958 թ.:Հետախուզության պետ նշանակվեց 1977 թ. ծնված Օրհան Սեդյար օղլու Սուլթանովը , որը հանդիսանում է հետախուզության կադրային սպա, աշխատել է Ադրբեջանի ԱԳՆ «ծածկի» տակ, հետո Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանության հումանիտար հարցերով առաջին քարտուղարի «ծածկի» տակ: Մեծ Բրիտանիայում ստացել է հետախուզական պատրաստություն: Այդ հետախուզական կազմը հիմնականում աշխատում է երեք ուղղություններով` Հայաստան, Իրան, Ռուսաստան:Եվ այսպես, նախագահ Ալիեւին պետք եղավ 11 տարի, որպեսզի հասկանա, որ իր պետության անվտանգության նախարարը գերատեսչությունը հասցրեց պրոֆեսիոնալ սնանկության եւ որ նրա անձնական լոյալությունը բավարար չէ, իսկ մնացած անհրաժեշտ որակները չկան եւ չեն էլ եղել, որ անվտանգության խնդիրները նրա համար ի սկզբանե վերջին տեղում են եղել: Եվ որ ոչ պրոֆեսիոնալ ղեկավարը սնանկություն է սերմանում ամբողջ կոլեկտիվում:Շարունակությունըՙ հաջորդիվՆկար 1. Էլդար ՄահմուդովՆկար 2. Մադաթ Գուլիեւ` «քիլլեր Մադաթ»Նկար 3. Օրհան Սեդյար օղլու Սուլթանով
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

760 ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՓԱԿՈՒՄ ԵՔ, ՓԱԿՈՒՄ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՔ ԲԱՑԵԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՓԱԿՈՒՄ ԵՔ, ՓԱԿՈՒՄ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՔ ԲԱՑԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական