Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԳՈՒՇԱՎՈՐ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆՄենք միշտ էլ մեր հարեւան Վրաստանին բնութագրել ենք որպես «բարեկամական թշնամու», որին Հայաստանը չափազանց զգուշավորությամբ պետք է վերաբերվի:Պատմականորեն երկու պետությունների ժողովուրդները շատ գծերով են նման եւ անցել են համանման փորձությունների միջով: Որոշ ժամանակ միեւնույն թագավորն է իշխել նրանց, մեկ այլ ժամանակՙ գաղութացվել են միեւնույն կայսրությունների կողմից:Հայերս հակված ենք շենացնելու այլ երկրներ, եւ Վրաստանը մեր այդ առանձնահատկությունից գլխավորապես օգտվող երկրներից մեկն է եղել: Ամբողջ 19-րդ դարի ընթացքում հայերս Վրաստանի քնած մայրաքաղաք Թբիլիսին (Թիֆլիսը) դարձրել ենք մշակութային առումով կոսմոպոլիտ կենտրոն: Բոլշեւիկյան իշխանության տարիներին վրացիները, պրոլետարական հեղափոխության քողի ներքո, մեծ ուրախությամբ խլեցին հարուստ հայերի ունեցվածքը: Իսկ դրանից հետո նրանք սկսեցին հայերին վերաբերվել որպես երկրորդ կարգի քաղաքացիների, նույնիսկ խորհրդային շրջանի հավասարության պայմաններում:Խորհրդային կայսրության փլուզումից հետո, Վրաստանի հայկական փոքրամասնությունը ենթարկվեց խտրականության եւ ճնշումների, ի հակադրություն այն փաստի, որ տեղի իշխանությունները ձգտում էին անդամակցել Եվրոմիությանը եւ ՆԱՏՕ-ին, որոնք սովորաբար այլ ստանդարտներ են պահանջում իրենց անդամակցած երկրներից:Առեւտուրի բնագավառում, փաստ է, որ Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը, ինչպես նաեւ մարդկանց տեղափոխությունները կատարվում են Վրաստանի տարածքով: Ավելին, Եվրոպայի հետ որեւէ ապրանքային գործարք կատարվում է վրացական նավահանգիստների միջոցով: Վրաստանի իշխանությունները յուրացրել են հատկապես Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը խոչընդոտելու նուրբ մեթոդների կիրառումը:Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանությունը, նա պաշտոնական այցով առաջինը Վրաստան այցելեց. նա նաեւ սահմանային քաղաքներում բարեկամական հանդիպումներ ունեցավ վրացի ղեկավարների հետ: Իր վերջին այցելության ժամանակ նա հիշեցրեց իր պաշտոնակիցներին, որ Հայաստանն ու Վրաստանը միակ քրիստոնյա երկրներն են, որոնք տարածաշրջանում պահպանում եւ գործադրում են քրիստոնեական արժեքներ: Բայց Վրաստանի թշնամանքը Ռուսաստանի հանդեպ ստիպում է, որ Վրաստանը անհամերաշխ քաղաքականություն վարի նաեւ Հայաստանի հետ, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է:Վրաստանը միշտ էլ Հայաստանի դեմ է քվեարկել ՄԱԿ-ի նիստերի ընթացքում: Այդուհանդերձ, վերջերս ՄԱԿ-ում կայացած մի քվեարկության ժամանակ, որը վերաբերում էր իրենց պատմական վայրերը վերադառնալու վրացի փախստականների իրավունքներին, Հայաստանը, որպես բարեկամական ժեստ, ձեռնպահ մնաց քվեարկելուց: Ավելին, Հայաստանը, ճիշտ է, ճանաչել է Ղրիմի միակցումը Ռուսաստանին, բայց ոչ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պետությունները, որոնց անկախությունները ճանաչել են Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն եւ Արցախը:Հայաստանի առեւտրաշրջանառությունն ու տարածքային քաղաքականության մեծ մասը տուժում են հայ-վրացական հարաբերությունների պատճառով: Հունիսի 20-ից զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում Թբիլիսիում որպես հետեւանք խորհրդարանական նիստերից մեկում ռուսական ներկայության: Իրականում, ուղղափառ միջխորհրդարանական նիստում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը , զբաղեցնելով խոսնակի աթոռը սկսեց խոսել ռուսերեն, ինչը կատաղի ցույցերի առիթ տվեց, որոնց ընթացքում ցարդ տուժել են 240 անձեր, որոնցից 80-ը ոստիկաններ են:Սա ցույց է տալիս, թե ինչքան խորն են հակառուսական տրամադրությունները Վրաստանում: Խռովությունները պատճառ դարձան, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ստիպված լինի հրաժարական տալ:Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի թիկունքում կանգնած է նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որ դեռեւս կուլիսների ետեւից վերահսկում է իշխանության լծակները, խռովությունների սանձազերծման մեջ Ռուսաստանին է մեղադրել, պատճառաբանելով, որ Մոսկվայի շահերից է բխում Վրաստանում ապակայունացման զարգացումներ հրահրելը, «որովհետեւ Ռուսաստանը նվաճողական քաղաքականություն է վարում եւ մեր թշնամին է»:Ռուսաստանն, իհարկե, անտարբեր չէ այդ երկրում կատարվող զարգացումների նկատմամբ: Հակառուսական տրամադրությունների բռնկմանն ի պատասխան նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է չեղյալ համարել դեպի Վրաստան բոլոր թռիչքները:Նախագահ Զուրաբիշվիլիի բարկությունը ուղղված է նաեւ Ադրբեջանին, որը Թուրքիայի պաշտպանության ներքո տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին: Ճիշտ է, նա բառերով չի արտահայտել իր այդ բարկությունը, բայց դա բոլորին հասկանալի է: Վրաստանի իշխանության կուլիսներում «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Իվանիշվիլին գիտակցում է, որ դեպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ իր ձգտումների մեջ Թբիլիսին քաղաքական շատ մեծ ազդեցություններ է զիջել Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչը նպաստելու փոխարեն վնաս է հասցրել իր երկրին: Թուրքիան գրեթե ամբողջությամբ իրեն է մենաշնորհել Վրաստանի տնտեսությունը, իսկ Ադրբեջանն այժմ համարձակվում է ներկայացնել տարածքային պահանջներ:Ռուս-վրացական միջադեպի հետեւանքում սերտացել է թուրք-ազերի կապը, որովհետեւ այդ միջադեպը պատճառ է դարձել, որ ընդհատվեն Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ սկսված ցածր մակարդակի բանակցությունները, որոնց արդյունքներից մեկը լինելու էր աբխազական տարածքով վերականգնել Հայաստան-Ռուսաստան երկաթգծի հաղորդակցությունները:Քանի որ Հայաստանը պարտական է Վրաստանին, Ռուսաստանի հետ իր առեւտրաշրջանառությունը Լարսի անցակետով կատարելու համար, աբխազական այլընտրանքային այդ հնարավորությունը մեծապես թուլացնելու էր Հայաստանի տարածքային առեւտրի վրա դրված թուրք-ազերիական ճնշումը:Թբիլիսիի կառավարությունն այժմ դժվարին կացության է մատնված: Հակառակ թուրք-ադրբեջանական ուժերի հեղձուցիչ ողջագուրմանը, երկրի արեւմտամետ որոշ շրջանակներ դեռեւս պաշտպանում են այդ երկու երկրների հետ սերտ հարաբերությունները շարունակելու քաղաքականությունը, անտեսելով մինչ այժմ երկրին պատճառված վնասը: Այդ շրջանակների ներկայացուցիչներից մեկը արտգործնախարար Դավիթ Զալկալիանին է, որ վերջերս հայտարարեց, որ Վրաստանի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները համահունչ են Մ. Նահանգների, Եվրոմիության եւ Թուրքիայի շահերի հետ: Նա նաեւ հայտարարեց, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ավելացնելովՙ «ներկայիս, երբ մեր տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող վտանգի ենթարկել հարաբերությունները մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ հետ»:Թբիլիսիի քաղաքականությունը մշակողները քաջ գիտակցելով Հայաստանի դժվարին կացությունն ու խոցելիությունը, ոչ մի դրամատիկական հակազդեցություն չեն ակնկալում նրանից:ԵԱՀԿ-ի շրջանակներում Վաշինգտոնում վերջերս կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ոչ մի արդյունք էլ չարձանագրեց, բացի այն սովորական արտահայտություններից, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները եւ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:Սակայն, հակառակ նման հորդորներին, պատերազմի սպառնալիքը շատ ավելի զգալի է դառնում:Վրացիները հստակորեն ակնկալում են, որ պատերազմը տեղի կունենա եւ Հայաստանը, որպես թուլակամ, կլինի պարտվող կողմը: Վերջերս, նրանք մուտքի վիզա չտվեցին պատմաբան Աշոտ Մելքոնյանին: Անցյալում նրանք նույն ձեւով էին վարվել պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: Այս բոլոր հրահրիչ արարքներին, նաեւ ջավախքահայության նկատմամբ որդեգրված ճնշիչ միջոցներին, հայկական կողմը ոչ մի ձեւով չի արձագանքել:«Aysor.am» կայքի լրագրողին պատասխանելիս Վրաստանի հարցերով փորձագետ Ալիք Էրոյանցը նշում է, որ հաշվի առնելով զարգացումները կովկասյան տարածաշրջանում եւ հայ-վրացական հարաբերությունների զգայուն բնույթը, թուրք-ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցությունը պետք է մտահոգության պատճառ դառնա, սակայն Հայաստանի հակադարձությունը պետք է լինի խիստ հավասարակշռված:Այնպես որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է ծայրահեղ զգուշավորությամբ ճշգրտել իր քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, նախ ապահովելով բաց պահել արտաքին աշխարհի հետ իր առեւտրային ճանապարհները, եւ երկրորդՙ որեւէ առիթ չընձեռելով վրացական կողմին, որ է՛լ ավելի թեքվի դեպի թուրք-ադրբեջանական դաշինքը:Տարածաշրջանում Վրաստանի նման «բարեկամներ» ունենալով Հայաստանը թշնամիների կարիքը երբեք չի զգա:Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator, 29.06.19)
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՏԵՂԱՊԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

760 ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

760 ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական