Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ ՊԱՇՏՈՆՙ ԵՐԿՈՒ ԸՆՏՐՅԱԼ. ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻԺԵՑՄԱՆ ՆՈՐ ՊԱՏՐՎԱ՞Կ

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Կ.Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ

Հուլիսի 4- ին հայտնի դարձավ Կ. Պոլսի պատրիարքության տեղապահի ընտրության արդյունքըՙ միաբանների փակ ժողովը 13 ձայնով տեղապահ է ընտրել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Սա տեղապահի պաշտոնի համար երկրորդ ընտրությունն է: Առաջինը կայացել է 2017- ին, ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: 2019- ի հուլիսի 4- ին մրցակցում էին երկուսը. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը անբավարարՙ 11 քվե է ստացել, փաստորեն, կամա, թե ակամա այս հանգամանքն առնչվում է մեր թերթի նախորդ համարում Հակոբ Չաքրյանի հոդվածում հրապարակված այն ենթադրությանը, թե պետությունն այս պահին միգուցե չի ուզում Աթեշյանին ( «Սոյլուի անակնկալ այցելությունը պատրիարքարան. մի՞թե պետությունն այլեւս չի ուզում Աթեշյանին» հոդվածի հեղինակը թուրք Մելինե Չափանն է): «Ազգի» նույն հոդվածում նշված էր նաեւ, թե ընտրությունը կայանալու է հունիսի 27- ին, սակայն, մեզ համար անհայտ պատճառներով, այդ օրը նախատեսված ընտրությունը հետաձգվել էր եւ անցկացվել հուլիսի 4-ին: (Այս մասին էջում կարդալ Հ. Չաքրյանի նոր հոդվածը):

Տեղապահի պաշտոնը կարեւոր է այնքանով, որ նա է կազմակերպելու Պոլսո պատրիարքի ընտրությունը, որ, թվում է, այլեւս որեւէ պատճառ չկա, որ չանցնի կանոնավոր. 1998- ից պաշտոնավարող Պոլսո աթոռի 84- րդ գահակալ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը, որ 2008- ից ի վեր Ալցհայմեր հիվանդության պատճառով այլեւս չէր կարող պաշտոնավարել, 2019- ի մարտին մահկանացուն կնքեց:

Մութաֆյան պատրիարքը հիվանդ, բայց կենդանի էր դեռ, երբ 2017- ի մարտի 15-ին տեղապահի ընտրություն անցկացվեց եւ հաստատվեց այն ժամանակվա Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որ տեւական ժամանակ մնալով Կ. Պոլսում, Թուրքիայի իշխանությունների «ընդունելի մարդը» չնկատվեց, եւ Աթեշյանի ու նրան սատարող հայ համայնքի մի մասի հյուսած խարդավանքների պատճառով ստիպված վերադարձավ Գերմանիա:

Երեկ պատասխանելով մեր հեռախոսային հարցմանՙ Քյոլնում գտնվող Գարեգին արքեպիսկոպոսը հաստատեց, թե Գերմանիա գալով չի հրաժարվել տեղապահի պաշտոնից, իսկ հուլիսի 4- ի ընտրությանը չի մասնակցելՙ պաշտոնական հրավեր չստանալու պատճառով: «Եթե կանչեին, կերթայի եւ կմասնակցեի: Կշահեի, թե ոչ, ուրիշ խնդիր է, Աթեշյանը վախեցավ երեւի, թե նորից կընտրվեմ…», ծիծաղելով ասաց Բեքչյան սրբազանը: «Այլեւս արդարություն փնտրող չիկա, ամեն տեսակ եկեղեցական պատմության վրայեն կանցնին: Խայտառակություն է, ինչպես որ թրքական կեցվածքն է»: Մեր հարցին, թե չհրավիրելու պատճառ կամ հնարավոր խոչընդոտ տեսնու՞մ է իրՙ Գերմանիայի քաղաքացիություն ունենալը, Բեքչյան սրբազանն այսպես պատասխանեց. «Եթե այդպես ըլլար, առաջին ընտրությունը տեղի չէր ունենա: Իրավունքի բացահայտ խախտում է սա: Մեր ժողովուրդն էլՙ այնտեղի հավաքականությունը սկսել է ամեն ինչ տակնուվրա ընել: Լավ է, որ Սահակն ընտրվեցավ, չարյաց փոքրագույնը»:

Գարեգին արքեպիսկոպոսը հաղորդեց, թե պոլսահայերից շատերը, որ իր համակիրներն են, նաեւ Կարո Փայլանը, խոսել են իր հետ, հաղորդել, թե «շատ կուզեին, որ երթար», բայց ինքը պաշտոնական հրավերի է սպասել: Հիշեցրինք Կարո Փայլանիՙ կիրակի օրըՙ հունիսի 30- ին Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում Գարեգին արքեպիսկոպոսին ուղղված պոլսահայ համայնքի անունից հնչեցրած հրապարակավ ներողությունը, եւ փորձեցինք հստակեցնելՙ այն ներկա՞, թե՞ անցյալ իրողություններին է վերաբերում: «2017- ին, երբ պետական միջամտություն եղավ, կրոնական ժողովը, 7- 8 քահանաները պիտի դիրք բռնեին: Իրենք ոչինչ չըրին», Փայլանի ներում հայցելու նախապատմությունն այսպես պարզաբանեց Գարեգին սրբազանը: «Դուք տեղապահի պաշտոնից չեք հրաժարվել, եւ Ձեր բացակայությամբ նոր ընտրություն է կայացելՙ արձանագրելով մեկ պաշտոնի համար երկու ընտրյալ, սա կարո՞ղ է այնուհետ ընտրությունն անվավեր ճանաչելու առիթ դառնալՙ ձգձգելով նաեւ պատրիարքի ընտրության բուն գործընթացը»: Մեր հարցին հետեւեց Գարեգին արքեպիսկոպոսի արագ պատասխանըՙ «Կրնա ըլլալ: Բայց հիմա պիտի կազմակերպեն, կարգադրեն, որ պատրիարքի ընտրություն ըլլա: Թեկնածուները ճշտելու պարագային ինծի ալ պետք է գրեն, երեւի այդ ժամանակ կմտածենՙ ինծի կանչել»:

Ո՞վ է Գարեգին արքեպիսկոպոսի համար Պոլսո պատրիարքության լավագույն թեկնածուն: «Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը», եղավ նրա պատասխանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԳՈՐԻՍ

Հաջորդ գրառումը

ԱՍՈՒՄ Էՙ ՄԱՐԴԸ… ԿԻՍ-ՎԵԼ Է.

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՍՈՒՄ Էՙ ՄԱՐԴԸ... ԿԻՍ-ՎԵԼ Է.

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական