Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԸՙ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

28/06/2019
- 28 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Պառավաքարում առաջին անգամ զգացել են երեք տարի առաջ: Տավուշի մարզի սահմանապահ գյուղը դարձյալ հայտնվել է գործընկերների ուշադրության կենտրոնում: Տան վերանորոգման ու կառուցման անհրաժեշտությունն այստեղ ունեն շատերը: Աշոտ Բուլղադարյանի ընտանիքն, օրինակ, տարիներ շարունակ ստիպված է եղել ապրել անհուսալի հարկի տակ: Հակառակորդի գնդակներից շարքից դուրս եկած տանիքն անգամ պարզ ծածկի դեր չի կատարել: Ընտանիքն ավելի քան երկու տասնամյակ ստիպված է եղել ապրել խոնավության մեջ: Խնդիր, որը սպառնալիք է դարձել առողջության համար:

Գործընկերների աջակցության շնորհիվ, Բուլղադարյաններն արդեն ակտիվ շինարարություն են սկսել: Գործն առաջ է գնում կամավորների օգնությամբ, միայն թե այս անգամ շինարարությանը կամավորագրվել են տանտիրոջՙ Աշոտի հարեւանները: Բոլորը տեղյակ են. նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներն աշխատում են մեկ ուրիշ մարզում: Կողմերը կարեւոր են համարում դրական տրամադրվածությունն ու խնդիրը լուծելու պատրաստակամությունը: Կարեւորը արժեհամակարգ դարձած մոտեցումն է. ֆիզիկապես ու հոգեպես մարդուն օգնելու ձգտումը: Շահառու ընտանիքն ու աջակցող կազմակերպությունները միմյանց ուղերձ են հղել տեսախցիկների միջոցով:

«Այս օրերին, տարբեր մարզերում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ժամանակ առ ժամանակ, երբ աշխատանքային ժամանակացույցս թույլ է տալիս գտնել փոքրիկ պատուհան, մասնակցում եմ շինարարությանը: Իհարկե դժվար է լինել բոլոր վայրերում, բայց ձգտում եմ հնարավորինս ներկա լինել եւ գործընկերներիս հետ աշխատել: Նյութական աջակցությունից բացի, շատ կարեւոր է հեռավոր մարզերում ապրող մեր հայրենակիցներին նաեւ հոգեբանորեն աջակցելը: Կամավորության սկզբունքով կատարվող աշխատանքներն այդ նպատակն են հետապնդում: Իսկ երբ ֆիզիկապես ներկա չեմ լինումՙ հետեւում եմ եւ տեղեկացվում: Առիթից օգտվելովՙ դիմում եմ բնակարանաշինության ծրագրից օգտվողներին եւ հորդորում չհուսահատվել, քանի որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ կամավորներին շնորհակալություն եմ հայտնում սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Թեեւ մեր կողքին չեք, բայց մեզ հետ եք, ինչի համար շնորհակալ ենք: Շարունակեք աջակցել սահմանապահ գյուղերի բնակիչներին: Նրանք դրա կարիքը շատ ունեն», – ասել է տանտերըՙ Աշոտ Բուլղադարյանը :

«Այս տարի ծրագրում զգալի տեղ են զբաղեցնում Պառավաքարի բնակիչները: Շատ կարեւոր է սահմանապահ գյուղերին աջակցելը: Այստեղ ապրողները կենդանի վահան են դարձել հակառակորդի անկանխատեսելի վարքագծի դեմ: Նրանք, սակայն, այնքան ամուր են ու հաստատակամ, որ շարունակում են ապրել հայրենի գյուղում, ձգտում շենացնել այն եւ իրենց կամքով վստահություն են փոխանցում սահմանին կանգնած մեր զինվորներին: Պառավաքարն այդ գյուղերից մեկն է: Գործընկեր կառույցի հետ, ձգտում ենք հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Պառավաքարում միմյանց սիրով են աջակցում: Գիտենՙ գյուղ կանգնիՙ գերան կկոտրի: Առջեւում շինարարական աշխատանքներ կսկսվեն գյուղի նաեւ այլ տներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԺԼԱՏ Է ԵՂԵԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԺԼԱՏ Է ԵՂԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական