Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՐՈՒՇԵՎ – ԲՈԼԹՈՆ – ԲԵՆ-ՇԱԲԱԹ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

28/06/2019
- 28 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Երուսաղեմում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պարտրուշեւի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի եւ Իսրայելի ազգային անվտանգության գծով խորհրդական Բեն-Շաբաթի եռակողմ հանդիպումը արեւմուտքցի որոշ փորձագետներ անվանում են աննախադեպ իրադարձություն: Ուրիշներն էլ կարծում են, որ դա վերադարձ է գաղտնի բանակցություններին, որոնց հիման վրա որոշվում են ազդեցության ոլորտները: Բայց ճշմարտությունն այն է, որ Երուսաղեմում ռուս, ամերիկացի եւ իսրայելցի խորհրդականների հանդիպումը կաեւոր իրադարձություն է թեկուզ այն պատճառով, որ այդ կազմով բանակցություններ անցկացվեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի առաջարկությամբ: Ենթադրվում է, որ Ռուսաստանը կարող էր քննարկման առարկա դարձնել Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի ապագան, իսկ ԱՄՆ-ըՙ Սաուդյան Արաբիայինը եւ Պարսից ծոցի պետություններինը:

Իսրայելում անցկացված բանակցությունների օրակարգը պաշտոնապես չի հրապարակվել, եւ կողմերը չեն խոսել նախապատրաստական գործընթացի մասին: Հանդիպման ավարտից հետո որեւէ հավելյալ տեղեկություն չի հրապարակվել: Սակայն ակնհայտ է, որ քննարկվել են Սիրիայի ճգնաժամի, Իրանի միջուկային գործարքի, Եմենի, Պարսից ծոցի իրադրության հետ կապված հարցեր:

Նաթանյահուի կարծիքով, ԱՄՆ-Ռուսաստան-Իսրայել ձեւաչափով հանդիպումն անհրաժեշտ է առաջին հերթին Սիրիայի հակամարտության հաղթահարման եւ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Հետպատերազմյան Սիրիայի մասին բանակցությունները մինչ այդ հիմնականում վարվել էին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւՙ առանց ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայացուցիչների մասնակցության: Գոյություն ունի նաեւ ուրիշ մոտեցում: ԱՄՆ-ը մեղմացնում կամ վերացնում է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները եւ ուրվագծում իրանական միջուկային ծրագրին վերաբերող նոր համաձայնագրի պայմաններըՙ դադարեցնելով Իրանի եւ Իսրայելի բախմանն ուղղված գործողությունները: Ըստ որում, ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին բանակցությունների սեղանի մոտ հրավիրել կամ նույնիսկ կարեւոր տեղ հատկացնել այնտեղ:

Ինչպես կարծում է The Washington Post թերթը, տեսականերեն ԱՄՆ-ը կարող է վերածնել Թուրքիա-Իսրայել դաշինքը եւ այդ երկրներն օգտագործել որպես տարածաշրջանում իր գլխավոր գործընկերներ: Սակայն ամերիկա-թուրքական հարաբերություններում սկսվել է բարդ ժամանակաշրջան, իսկ Իսրայել-Թուրքիա հարաբերություններում կարեւոր դեր է խաղում արդեն ոչ թե ԱՄՆ-ը, այլ Ռուսաստանը, որը դաշինք է կազմել Թուրքիայի եւ Իրանի հետ:

Ծագում է եւս մեկ հարց. Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ներկայիս ազդեցությունը Վաշինգտոնի համար արդյոք առավել ընդունելի՞ է, քան Իրանինը կամ Թուրքիայինը: Իսրայելը միանշանակ կերպով հասկացնում է, որ իր համար Ռուսաստանի ազդեցությունը շատ ավելի նախընտրելի է, բայց նրան հազիվ թե հաջողվի իր կողմը գրավել Մոսկվային: Ելնլենով տվյալ հանգամանքից, իսրայելական Հերցլիայի միջդիսցիպլինար կենտրոնը, ընդունելով Պատրուշեւ – Բոլթոն – Բեն-Շաբաթ եռակողմ հանդիպման կարեւորությունը, ընդգծում է, որ այդուհանդերձ չարժե դա գերագնահատել, մանավանդ որ ռուսական կողմի արած հայտարարությունները հակասում են Արեւմուտքի որոշ հրատարակությունների այն տարբերակին, որը ԱՄՆ-ը եւ Իսրայելը իբր պատրաստվում են առաջարկել Ռուսաստանին:

«Ի՞նչ է նշանակում գործարք: Դա ինչ-որ առեւտրային ձեռնարկում է: Մենք սակարկության առարկա չենք դարձնում ո՛չ մեր դաշնակցներին, ո՛չ էլ մեր սկզբունքները», կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը : Նրա խոսքերով, Սիրիայի ճգնաժամի հաղթահարմամբ զբաղվող կողմերը պետք է համերաշխորեն գործեն դրական արդյունքների հասնելու համար: Իր հերթին Պատրուշեւը , երուսաղեմյան հանդիպման նախօրեին հայտարարեց, որ իրանցիները Սիրիայում են գտնվում այդ երկրի օրինական կառավարության հրավերով եւ պայքարում են ահաբեկիչների դեմ: Այդ պատճառով ռուսական կողմը հաշվի կառնի Իրանի շահերը: Այսինքն, տարածաշրջանի բարդ խնդիրնրի լուծումը կպահանջի երկխոսության շարունակում:

Երուսաղեմի եռակողմ հանդիպումից հետո ի հայտ է եկել երեք երկրների համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի հնարավորություն: Հիմա արդեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները երկխոսությունն ու քննարկումները պետք է շարունակեն Օսակայում հունիսի վերջերին կայանալիք G20-ի գագաթաժողովի շրջանակներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐ

Հաջորդ գրառումը

ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական