Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐ

28/06/2019
- 28 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Մադրիդյան սկզբունքները շարունակվում են

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո (որի հետ հակամարտ կողմերից մեկը, ըստ երեւույթին, որոշակի հույսեր էր կապում, թերեւսՙ ԼՂ հակամարտության գոտում ԱՄՆ գործողությունների հնարավոր ակտիվացման ակնկալիքով) բավական անկեղծ հայտարարությամբ հանդես եկավ նախարար Էլմար Մամեդյարովը : Նա հայտնեց, որ Վաշինգտոնում հունիսի 20-ի հանդիպումը տեւել է 3 ժամից ավելի: Նրա խոսքերով, միջնորդները քննարկման համար իրենց ներկայացրել են առաջարկություններ, որոնք ինքը գնահատել է որպես դրական պահ: Նա ինքն իրեն հարց է տվելՙ արդյոք դրանք նոր, թե՞ հին փաստաթղթեր են, որոնք «մենք քննարկում ենք վերջին 15 տարիներին»: Այսինքն, որեւէ նոր բան չկա, եւ բանակցային վազքը շարունակվում է փակ շրջանի մեջ:

Այդուհանդերձ, Ադրբեջանի արտգործնախարարը ակնարկել է որոշ նոր նրբերանգներ: «Հայկական կողմն ամեն անգամ պնդում է, որ իրեն պետք են կարգավիճակ եւ անվտանգություն: Այդ հարցը քննարկվել է նաեւ Վաշինգտոնում», ասաց Մամեդյարովը: «Ինչ վերաբերում է անվտանգության եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխման հարցերին, համանախագահները պարտավոր են է՛լ ավելի ճշգրտել իրենց առաջարկությունները եւ հանդես գալ դրանցով: Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցերի վրա»: Սրանից կարելի է հետեւություն անել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբեը վերադարձել է հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխման հարցի քննարկմանը, եւ, ինչպես հայտարարեց Մամեդյարովը, առաջիկա 2-3 ամիսների ընթացքում իրենք քննության կառնեն համանախագահների առաջարկությունները: Նա ավելացրեց, որ իրեն հայտնի չէ արտգործանախարարների հաջորդ հանդիպման ժամկետը:

Անմիջապես ի հայտ եկավ սուր ինտրիգ: Բանն այն է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը վաշինգտոնյան հանդիպման քննարկումների մասին խոսելիս չի անդրադարձել Մամեդյարովի նշած հարցերին: Այս կապակցությամբ, հայկական «Լրագիր» էլեկտրոնային հրատարակությունը Մամեդյարովին մեղադրել է սադրանքի մեջ, նրա գործողությունները գնահատվել են որպես Հայաստանի եւ միջնորդների արձագանքները հարուցելու դիտավորությունՙ այն ակնկալությամբ, որ նրանք կա՛մ կհաստատեն, կա՛մ էլ կհերքեն իր պնդումները: Ո՞ւմ խաղն է խաղում Մամեդյարովը, եւ ո՞ւմ է ձեռնտու Արցախում միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխումը, հարց է տալիս հրատարակությունը: ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ակնհայտորեն հավանություն են տալիս զսպման մեխանիզմների ստեղծմանը, որոնց մասին խոսելուց ձեռնպահ է մնում Ռուսաստանը:

Փորձագետները քանիցս նշել են, որ Ռուսաստանը դեմ չէր լինի ԼՂ հակամարտության գոտում միջազգային խաղարարների կամ իր եւ ՀԱՊԿ-ի ուժերի տեղաբաշխմանը: Այդ դեպքում ռուսական զորքը անմիջականորեն կհայտնվեր Իրանի սահմանի մոտ: Ի դեպ, Իրանը բազմիցս հայտարարել է, որ ինքը դեմ է տարածաշրջանում երրորդ երկրների ուժերի ներկայությանը:

Վերջապես, հայկական հրատարակությունը տալիս է եւս մեկ հարց. «Մամեդյարովը իր հայտարարությունը համաձայնեցրե՞լ է արդյոք Սերգեյ Լավրովի եւ Մայք Պոմպեոյի հետ, եւ ո՞ր խաղաղարարների մասին կարող է խոսք լինել: Արցախի հակամարտությունը արդեն քառորդ դար գոյություն ունի առանց օտարերկրյա խաղաղարարների»: Ինչպես այս կապակցությամբ նշում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը , Էլմար Մամեդյարովը տարիներ շարունակ զբաղվել է Արցախի հակամարտության հարցերով, բայց մինչեւ վերջերս աչքի չէր ընկել սադրիչ գործողություններով, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով: Այժմ նրա հայտարարությունը չի հերքվում Մինսկի խմբի համանախագահների կողմից: Սա առաջին:

Երկրորդն այն է, որ հակամարտության գոտի խաղաղարար ուժերի կորպուս մտցնելը արձանագրված է Մադրիդյան համաձայնագրերում, որոնց հիման վրա վարվում են բանակցությունները: Այս թեման քանիցս արծարծվել է եւ դիվանագիտական շրջանակներում լրամշակվել ընդհանուր գծերով: Խաղաղարար ուժերի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը անցյալում արտահայտել է այդ երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը . «Տարածքների ազատման մեջ որպես հիմք պետք է դրված լինի տրամաբանական համապատասխանությունը, այսինքնՙ որպես հիմք ընդունվի տարածքների ապաօկուպացումը: Պետք է ազատվեն առաջին հերթին Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրաիլի, Զանգելանի, Կուբաթլիի շրջանները»:

Ինչ վերաբերում է Երեւանին, ժամանակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում հավանություն էր տվել ԼՂ հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղաբաշխելու գաղափարին, բայց դժգոհել էր, թե ադրբեջանական կողմը դա չի ուզում: Բայց հիմա, դատելով Մամեդյարովի հատարարություններից, Բաքուն պատրաստ է երկխոսություն ծավալել այդ ուղղությամբ: Տարասովի կարծիքով, պատճառը ներկայումս Մերձավոր Արեւելքում ստեղծված բարդ իրադրությունն է եւ Երեւանում ու Թբիլիսիում նկատվող քաղաքական փոփոխությունները: Իսկ եթե առավել կոնկրետ խոսենք խաղաղարար ուժերի մասին, դրանց կազմը, կարգավիճակը եւ իրավասությունները կախված կլինեն ստորագրված համաձայնագրից ու կողմերի միջեւ գոյություն ունեցող վստահությունից: Տարասովը ենթադրում է, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Իրանը եւ Թուրքիան սկզբունքորեն դեմ չեն լինի ԱՊՀ խաղաղարար ուժերի տեղաբաշխմանը:

Մի խոսքով, տարածաշրջանում իրադրությունը փոխվում է, եւ պատահական չէ, որ արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ որեւէ հղում չի արվում Վիեննայի պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են հետաքննության միջազգային մեխանիզմների կիրառություն; Վերջինս այլեւս հրատապ չէ: Այժմ խնդիրը Երեւանի արձագանքն է, որտեղ գերակշռում է Արցախի հետ վերամիավորման գաղափարը: Եթե ելնենք ուրվագծվող գործընթացի տրամաբանությունից, ապա Ստեփանակերտը ստանում է առայժմ միջանկալ կերպով նկատվող սուբյեկտության իրավունք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈԳԵԲԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻՑ ԼԻՆԵԼ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՐՈՒՇԵՎ – ԲՈԼԹՈՆ – ԲԵՆ-ՇԱԲԱԹ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏՐՈՒՇԵՎ - ԲՈԼԹՈՆ - ԲԵՆ-ՇԱԲԱԹ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական