Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ: «ՀԻԼՏՈՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՑԱՆՑԸ ՊԱՀՊԱՆՈՂ ՀԱՅՈՒՀԻՆ

28/06/2019
- 28 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, («AGBU-INSIDER», Vol. 104 April, 2019)

Եթե «AGBU-INSIDER» հանդեսի անցյալ համարը ամբողջությամբ նվիրված էր երաժշտական արվեստին, ապա ներկա համարը ուշադրության է արժանացրել մեր ժողովրդի առանձնահատկություններից գուցե ամենաբնորոշինՙ հյուրասիրությանը, որը մեր մշակույթի անքակտելի մասն է կազմել, սկսած մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից, երբ բարեկամ օտարականներ եւ ճանապարհորդող առեւտրականներ Հեռավոր Արեւելք էին գնում անցնելով Մեծն Հայքից: Դարերի ընթացքում ձեւավորվեց վարվելաձեւի չգրված մի օրենք, համաձայն որի տեղացիները իրենց տներն էին հրավիրում հոգնած օտարազգիներին եւ հյուրասիրում նրանցՙ այդպիսով անակնկալ այցելությունը վերածելով հիշարժան մի իրադարձության: Հյուրասիրությունը հանդիսացել է սիրո, բարեկամության, խաղաղության եւ անվտանգության ապահովման մեր ազգային կապիտալը, եւ զարմանալի չէ, որ ՀԲԸՄ-ի ծրագրերի մասնակիցներից շատերն են ընտրել հյուրասիրության արդյունաբերության (հյուրանոցներ, սպասարկման ծառայություններ, եւայլն) բնագավառը որպես մասնագիտություն: ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յագուբյանի բովանդակալից այս խմբագրականով է բացվում «AGBU-INSIDER»-ի ներկա համարը, որտեղից թարգմանաբար այսօր ներկայացնում ենք հյուրանոցային սպասարկման արվեստում բարձրագույն պաշտոնի հասած Վերա Մանուկյանին:

Երկարատեւ թռիչքներից, ճամպրուկները ստանալու հերթերից ու երբեմն դրանց ուշ տեղ հասնելուց նյարդայնացած ու հոգնած ուղեւորի համար անակնկալի ակնկալիքը վերջին տեղն է զբաղեցնում նրա ճանապարհորդական ծրագրում: Այդուհանդերձ, «Հիլտոն» միջազգային համբավ վայելող հյուրանոցներ եւ առողջարաններ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ աշխարհի որ ծայրում էլ լինի կարժանանա այդ անակնկալինՙ նախապատրաստված հարուստ տեսլականի տեր Վերա Մանուկյանի կողմից այնպիսի ձեւերով, որ ինքը չէր կարող երեւակայել 30 տարի առաջ, երբ առաջին անգամ մուտք գործեց «պահանջվում է աշխատող» ցուցանակով մի հյուրանոց եւ ընդունվեց աշխատանքի որպես ընդունարանում սպասարկող:

Շնորհիվ իր «խելացի» մարտավարության, էներգիայով լի այդ կինը այժմ նշանակվել է «Հիլտոն» հյուրանոցների եւ առողջարանների ավագ փոխնախագահ եւ գլոբալ ցանցի գլխավոր վարիչ-պատասխանատու: Նա բոլորովին նոր իմաստ է հաղորդել հյուրընկալությանը եւ ծառայություններ մատուցելուն, օգտագործելով ժամանակակից առաջավոր տեխնոլոգիաների բոլոր հնարավոր միջոցները: Այդ հարցում նրան օգնել են կենսաբանության, քիմիայի եւ մաթեմատիկայի դասընթացները, որոնք ծնողների հարկադրանքով նա ստիպված է եղել պարապել, որպեսզի բժիշկ դառնար: «Ծնողներս մի փոքր հանգամանք անտեսել էին: Արյան տեսքից սիրտս էր խառնում», հիշում է Վերան, որ Բեյրութում մեծանալով մինչեւ ութերորդ դասարան հաճախել է արաբական դպրոց, եւ երբ ծնողները նրան ՀԲԸՄ-ի Դարուհի-Հովակիմյան վարժարան են տեղափոխել, նա իրեն օտարացած է զգացել, քանի որ, ճիշտ է, հայերեն խոսել կարողացել է, բայց գրել եւ կարդալ չի իմացել եւ նվաստացած է զգացել իրեն: Այժմ նա հպարտ է, որ հաճախել է այդ վարժարանը, որովհետեւ այնտեղ սովորել է նոր միջավայրին հարմարվելու ճկունությունը: Լիբանանում ծավալված քաղաքացիական պատերազմը փոխել է ամեն ինչ եւ շատ-շատերի նման ընտանիքը նրան արտասահման է ուղարկել բարձրագույն կրթությունը ավարտելու նպատակով: Ուոլթեմ (Մասաչուսեթս) հասնելով նա նույն իրադրության մեջ է հայտնվել ինչ ՀԲԸՄ-ի հայկական վարժարան տեղափոխվելիս, բայց օտար ազգերի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելը նրան առիթ է տվել սովորելու եւ վարժ խոսելու հինգ օտար լեզուներ: Նաեւ ժամանակի ընթացքում հասկացել է, որ իր կոչումը հյուրընկալության բնագավառում աշխատելն է:

Նախքան 30 տարեկան դառնալը նրան վստահել են «Շերատոն կորպորեյշն» հյուրանոցային ցանցերի գլխավոր մենեջերի պաշտոնը, որից հետո Սթարվուդում նա ստանձնել է գործողությունների ավագ փոխնախագահի պաշտոնը: Նա հմուտ կերպով ու անթերի կարողացել է հարյուրավոր ունեցվածքային գործողություններ իրականացնել այնտեղ, որոնց թվում եղել է հիմնադրումը Սթարվուդ համալսարանի, որը համապարփակ փորձառություն է տալիս համագակարգում աշխատողներին. հյուրանոցային բիզնես-մենեջմենտի հիմնավոր գիտելիքներ, կորպորատիվ պատասխանատվության զգացմունք եւ տաղանդներին հայտնաբերելու ունակություն:

Սթարվուդից նա տեղափոխվել է փոքր հյուրանոցների օպերատոր «Դենիհան հյուրասիրության խմբավորում» կազմակերպություն, որտեղից էլ անցել է «Հիլտոն» հյուրանոցների իր ներկա պաշտոնին: Նա կառավարում է այդ ցանցի 575 հյուրանոցներ, որոնք սփռված են ու գործում են 6 տարբեր մայրցամաքներում: Նա պատասխանատու է դրանցից յուրաքանչյուրում պահպանելու «Հիլտոնի» բրենդը:

«Չափազանց դժվար աշխատանք է, բայց նաեւ խիստ հետաքրքրական: «Հիլտոնի» բրենդը միշտ էլ եղել է նորարարությունների առաջնագծում: Մենք առաջինն էինք, որ հարմարավետ հյուրանոցներ առաջարկեցինք զբոսաշրջիկներին օդանավակայաններում եւ առաջին օդորակիչներով ապահովված համարները հյուրանոցներում: Նաեւ այժմ մեծ ժողովրդականություն վայելող «Pina Colada!» կոկտեյլը: «Նորարարությունը իմ ԴՆԹ-ում մշտական «բնակություն» ունի: Ես հայտնաբերելու մարմաջից եմ տառապում, իսկ միայնակ ճանպարհորդելը հանգստանալու լավագույն միջոցն է ինձ համար», խոստովանում է նա:

Տոկիոյում փոքր հյուրանոց իջեւանած հոգնած գործարարը, որ իր բարձի վրա քնելու բուժիչ հարմարանք է գտնում, կամ կենդանիների սիրահարը, որ ժամանելուն պես նվեր է ստանում իր սիրելի շան ձագի համար համապատասխան «զամբյուղ», չի կարող պատկերացնել այն մանրամասները, որոնք կապված են այդ բոլորը ուսումնասիրելու եւ հաշվարկելու հետ: Բայց Վերա Մանուկյանը կարող է, որովհետեւ ինքն է վերահսկում այդ բոլորը: Նրա նվիրվածության շնորհիվ է, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ անմոռանալի օրեր է անցկացնում «Հիլտոն» բրենդի հյուրանոցներում աշխարհի ամեն մի անկյունում:

«Հյուրասիրության բնագավառը տաժանակիր աշխատանք է պահանջում: Դա 7-օրյա եւ 24-ժամյա աշխատանք է, որովհետեւ հյուրանոցները երբեք չեն կարող իրենց դռները փակ պահել: Բայց հենց վարակվեցիր այդ «հիվանդությամբ», չես կարող ազատվել դրանից: Ես ցանկանում եմ, որ աշխարհում ամեն մարդ զգա ինչպես իր տանը», եզրափակում է Վերան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՍ ԴԱՐԻ ԵՐԵԽԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԻՍՊԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸՙ ՄԵԿ ՀԱՏՈՐՈՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԻՍՊԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸՙ ՄԵԿ ՀԱՏՈՐՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական