Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ 2020 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

21/06/2019
- 21 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Վերընտրվելու հնարավորություններ

Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, որոնք ինքն անցկացնելու է «Ամերիկան հզոր պահենք» կարգախոսով: Միեւնույն ժամանակ, Թրամփը դեմոկրատներին քննադատել է «Ամերիկան կործանելու» ցանկության եւ իրեն դրվատել Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ կոշտ դիրքորոշման համար: ԱՄՆ նախագահի թիմը արդեն իսկ պատկառելի գումար է հավաքել նրա վերընտրության նպատակով, նախապատրաստել է հազարավոր կամավորների, նախընտրական շտաբներ է բացել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում: Թրամփի կարծիքով, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը եւ սենատոր Բեռնի Սանդերսը, որոնք, հանրային հարցումների համաձայն, զգալիորեն գերազանցում են գործող նախագահի վարկանիշը, չեն կարողանա լուրջ մրցակիցեր լինել, գրում է RT գործակալությունը:

Թրամփը խստիվ քննադատել է դեմոկրատներին, որոնք, իր խոսքերով, ձգտում են կործանել Ամերիկանՙ սահմանները բացելով ներգաղթյալների առջեւ: Թրամփը քննադատել է նաեւ նախագահության նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին եւ նախկին նախագահ Բարաք Օբամային: Թրամփը հիշեցրել է նաեւ դատախազ Մյուլլերի անցկացրած քննությունը Ռուսաստանի հետ Թրամփի իբր ունեցած կապերի վերաբերյալ: Քննության արդյունքները նախագահը համարում է իր հաղթանակը: Թրամփը ընդգծել է, որ որեւէ մեկը Ռուսատանի հանդեպ իրենից ավելի կոշտ դիրքորոշում չի դրսեւորել: Նա հիշեցրել է, որ հենց ինքը պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի դեմ, հզորացրեց ԱՄՆ-ի զինված ուժերը, եվրոպացիներին առաջարկեց էներգիայի այլընտրական աղբյուրներ:

Թրամփը խոսել է նաեւ Չինաստանի հետ առեւտրային պատերազմի մասին: Ըստ նրա, Չինաստանի հետ կատարվող առեւտրում ԱՄՆ-ը կորցնում է տարեկան 500 մլրդ դոլար, բայց ինքը մտադիր է փոխել իրավիճակը եւ Պեկինի հետ առեւտրի նոր համաձայնագիր ստորագրել առավել ձեռնտու պայմաններով: Բացի դրանից, Թրամփը նշել է, որ չնայած Իրանի հետ հարաբերությունների վատթարացմանը եւ տարածաշրջան ամերիկացի 1000 հավելյալ զինծառայող ուղարկելու մասին նախօրեին իր կայացրած որոշմանը, ինքը Իրանի դեմ պատերազմ չի ուզում:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թրամփի նախագահական ընտրարշավը փաստորեն սկսվել է դրա պաշտոնական հայտարարումից մի քանի ամիս առաջ: «Դա չի լինի ընտանեկան ընտրարշավ, ինչպես եղավ 2016 թվականին: Ընտրարշավը մարտավարական առումով կլինի առավել կշռադատված, քանի որ ներկայումս Թրամփը զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը», նշում է բրիտանական The Guardian թերթը:

Ինչ վերաբերում է Դեմոկրատական կուսակցությանը, 2020 թ. նախագահական ընտրություններին մտադիր է մասնակցել 26 դեմոկրատ քաղաքական գործիչ: Ամերիկացի քաղաքագետները կարծում են, որ սոցիալիստների հետ դեմոկրատների կապերի պատճառով ամերիկացի ընտրողների զգալի մասը կանցնի հանրապետականների կողմը եւ կքվեարկի Թրամփի օգտին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ ՈՒՐԱՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵՈՆԻԴԱՍ ԼԱԶՈՍ-ՍԵՐԵՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵՈՆԻԴԱՍ ԼԱԶՈՍ-ՍԵՐԵՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական