Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԵՏԱԽՈՒՅԶ

21/06/2019
- 21 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐՄԵՆ ԱԼՈՅԱՆ, Պահեստի գնդապետII մասԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ի, Սոցիալիստական ճամբարի եւ Արեւմտյան Դաշինքի կազմմանը զուգընթաց զարգանում էին այդ պետությունների հասարակությունները:Միայն ռազմական գիտելիքները արդեն չէին բավարարում նոր պատերազմներ վարելու համար, հարկավոր էր նաեւ նոր ռազմավարություն. դիվանագիտություն, հասարակական գիտություններ, իհարկեՙ հետախուզություն եւ պատերազմի ոչ ռազմական ստվերագծեր:Ավելի կոնկրետ` եթե երկար ժամանակ ամբողջ հասարակությունը եւ ռազմա-քաղաքական էլիտան մտածում էին, որ պատերազմում կարելի է հաղթել հերոսությամբ, քաջությամբ, դիմացկունությամբ, մոբիլիզացիայով, ապա հասկանալի դարձավ, որ հաղթանակի համար անհրաժեշտ է բանականություն, մտածելու ունակություն, կրթություն, զարգացած գիտություն: Մի խոսքովՙ ինտելեկտուալ պատերազմի բոլոր անհրաժեշտ բաղադրամասերը: Իհարկե, հրաժարվել այնպիսի որակներից, ինչպիսիք են քաջությունը, հայրենասիրությունը, ռազմաճակատում անձնուրացորեն զոհաբերել քեզ` փրկելու ընկերոջդ կյանքը, նույնպես շատ պետք է հասարակության գոյությունը պահպանելու համար: Մեր պապերը, հայրերը եւ մենք դա տեսել ենք, կարդացել` սկսած Մեծ եղեռնից, Սարդարապատից, Մեծ Հայրենականից, Արցախի պատերազմից մինչեւ 2016 թ. Քառօրյան պատերազմը: Սակայն հիմա, այսքանը միայն բավարար չէ:Վերադառնանք հետախուզությանը: Ինչպես ասացինք, հետախուզությունը մտքերը հասկանալու եւ կառավարելու արվեստ է: Հետախուզության գործիքակազմը` կազմակերպված միջոցառումներն են, որոնց արդյունքում ստացվում է տեղեկատվություն, այնուհետեւ այդ տեղեկատվության ստուգումն է ամենայն մանրամասնությամբ, համակարգումը` որպես ամբողջականի մաս: Այս ամենը հնարավորություն է տալիս կանխատեսել իրադարձությունների ընթացքը:Մի խոսքով, դա շարունակական փորձ է ներթափանցելու մշտական պատերազմի եւ դիվանագիտության մշուշի մեջ եւ ուրվագծելու ապագան:Երբ Նոյը ուղարկեց աղավնուն, որպեսզի հասկանա, թե ջրերը հեղեղից հետո ետ քաշվե՞լ են, թե՞ ոչ, նա փաստորեն աշխարհում առաջին անգամ օգտագործեց օդային հետախուզությունը: Դեպի Ավետյաց Երկիր հրեաների առաջնորդելը կազմակերպելիս, Մովսեսը հետախուզական խնդիրները առաջադրեց Օսին Բեն Նույույի առջեւ: Արքայից արքա Տիգրան Մեծի հետախուզական խնդիրները իրագործում էին նրա դեսպանի պատմուճաններ հագած ենթակաները: Նապոլեոն Բոնապարտը միշտ հետաքրքրվում էր այն գեներալների բնութագրով, ովքեր ղեկավարում էին իր դեմ մղվող ճակամարտերը: Նրա հետախուզության ղեկավարը` Կառլ Շուլմայսթերը պարտավոր էր զեկուցել իրեն ամեն ինչ այդ գեներալների անձնական կյանքի եւ սովորույթների մասին:1945 թ. մարտի 28-ին ԽՍՀՄ հետախույզը Կանադայում հանդիպում է տեղեկատուի հետ եւ մի շարք տեղեկատվությունների հետ լուր է ստանում այն մասին, որ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա եռյակը գիտական փորձարկումներ է սկսում ատոմային էներգիան ռազմական նպատակներով օգտագործելու նպատակով: Եվ այսպես, առաջին անգամ, խորհրդային հետախուզությունը զեկուցում է Ստալինին ատոմային զենքի ստեղծման մասին: Ստալինի հրամանով ամբողջ խորհրդային հետախուզական հսկա «մեքենան» սկսում է աշխատել այդ ուղղությամբ: Երեք ամսվա ընթացքում ձեռք բերվեց բավականաչափ ինֆորմացիա, որը հնարավորություն տվեց խորհրդային գիտնականներին սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ:Գալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանաշրջանին, վերադառնանք հոդվածիս հիմնական հերոսին` Գեւորկ Վարտանյանին: Նա չէր սիրում, երբ իրեն անվանում էին «ռուսական լրտես», գերադասում էր ներկայանալ որպես «պրոֆեսիոնալ ոչ լեգալ հետախույզ»:2007 թ. հոկտեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության մամլո ծառայությունում (Մոսկվա), Գեւորկ Վարտանյանին այցելեց Ուինսթոն Չերչիլի թոռնուհին` բրիտանական լրագրող, պրոդյուսեր Սելիյա Սանդեսը: Նա շնորհակալություն հայտնեց Վարտանյանին իր պապու կյանքը 1943 թ. Թեհրանում փրկելու համար: Անգլիական նկարահանող խմբին Գեւորկ Վարգանյանը մեծ հարցազրույց տվեց (անգլերեն լեզվով), որը օգտագործվեց Ստալինի եւ Չերչիլի փոխհարաբերությունների մասին ֆիլմում:…1943 թ. ամռան վերջին Երրորդ Ռայխի վեց հոգանոց ռադիոհաղորդողների մի խումբ հայտնվեց Թեհրանից 70 կմ հեռավորության վրա գտնվող Ղոմ քաղաքի մերձակայքում: Մեկ տասնյակ ուղտերով այդ քաղաք տեղափոխվեցին նաեւ զենք, զինամթերք եւ ռադիոհաղորդիչներ: Տասն օր հետո, նրանք եւ ամբողջ բեռն արդեն Թեհրանում էր: Այդ խմբի հիմնական խնդիրն էր պատրաստել ռազմահենադաշտ Վերմախտի ամենահայտնի դիվերսանտ Օտտո Սքորցեննիի եւ նրա դիվերսիոն խմբի Իրան ժամանման համար:Հետախույզ Նիկոլայ Կուզնեցովը Ուկրաինայի Ռովնո քաղաքից արդեն հաղորդել էր այն մասին, որ «Աբվերը» եւ Գերմանիայի Անվտանգության Չորրորդ բաժինը (ՍՍ) Արեւելքում մեծ դիվերսիոն գործառույթներ են պատրաստում դաշնակից պետությունների ղեկավարների դեմ: Հետագա վերլուծությունները եւ կանխատեսումները հաշվարկեցին թիրախ քաղաքը` Թեհրանը, որտեղ 1943 թ. աշնանը պատրաստվում էր Մեծ կոնֆերանս` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, որին մասնակցելու էին Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը: Այդ ժամանակ Թեհրանում խորհրդային հետախուզության գլխավոր ռեզիդենտը Իվան Աղայանցն էր, որն էլ ստեղծում է երիտասարդ հետախույզների մի ջոկատ «թեթեւ հեծելազոր» անվամբ: Ջոկատը ղեկավարում էր 19-ամյա Գեւորկ Վարտանյանը: Իմիջիայլոց, ջոկատում էր նաեւ նրա ապագա կինը` Գոհարը (հետախույզ «Անիտան»): Ջոկատի առաջ խնդիր էր դրված Մեծ Բրիտանիայի (MI-6) գործակալների հետ համատեղ (այդ ժամանակ անգլիական հետախուզության գլխավոր ռեզիդենտը Իրանում Սփենսերն էր) կազմակերպել որոնումներ եւ հայտնաբերել Երրորդ Ռայխի հետախուզական կայանների գործակալական ցանցը: Հանձնարարությունը հաջողությամբ կատարվեց, ձերբակալվեցին գործակալների մեծ մասը, նույնիսկ գլխավոր ռեզիդենտ Ֆրանց Մայերը, որը կերպարանափոխվել եւ աշխատում էր Թեհրանի հայկական գերեզմանատանը որպես գերեզմանափոր:Նացիստական ծրագրերը ձախողվեցին, Սքորցեննին եւ նրա դիվերսիոն խումբը Թեհրան «չժամանեց»: «Երկար թռիչք» դիվերսիոն հետախուզական օպերացիան, որը կարող էր փոխել երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքը եւ կանխատեսելի վերջաբանը, չիրականացավ:Ներկայացնեմ մի հետաքրքրաշարժ դրվագ այդ կոնֆերանսից: Կոնֆերանսի ժամանակ Ստալինը նկատում է, թե ինչպես Ռուզվելտը մի երկտող է գրում Չերչիլին: Չերչիլը կարդալուց հետո մի շարժում է անում եւ պատասխան երկտող ուղարկում: Ստալինը լինելով շատ կասկածամիտ մարդ, մտածում է, որ նրա երկու «գործընկերները» ինչ-որ դավադիր որոշում են ընդունում: Ընդմիջմանը անմիջապես իր մոտ է կանչում ռեզիդենտ Իվան Աղայանցին եւ հրամայում գետնի տակից էլ գտնել այդ գրությունները եւ զեկուցել դրանց բովանդակությունը: Մեծ դժվարությամբ հաջողվում է գտնել պատռտված թղթի կտորները, դրանք կպցնել եւ վերականգնել բովանդակությունը: Պարզվում է հետեւյալը. Ռուզվելտը գրում է. «Ձեր անդրավարտիքի շղթան բացվել է»: Չերչիլը պատասխանում է. «Ծեր արծիվը իր բնից ցած չի ընկնի»:Սակայն սա միակ օպերացիան չէր, որ Գեւորկ Վարտանյանը եւ նրա ջոկատը հաջողությամբ իրականացրին Թեհրանում:…«Կենտրոնում»` ստույգ տեղեկատվություն կար, որ երկրորդ համաշխարհայինի հենց սկզբից, Թեհրանում գործում է գերմանական «Աբվերի» ռեզիդենտուրաներից մեկը, որը բավական հաջող շփումներ է հաստատում եւ հավաքագրում Իրանի բարձրաստիճան զինվորականների շրջանակներում: Այդ զինվորականներից ստացվող ինֆորմացիան օգտագործվում էր Երրորդ Ռայխի դիրքերի ամրապնդման օգտին (առանց այդ էլ Իրանում գործում էին 20000 գերմանացիներ տարբեր «ծածկերի» տակ):Այդ ռեզիդենտը Վարտանյանի «հեծելազորի» կողմից բացահայտվեց. պարզվեց որ նա Թեհրանում գործող գերմանացի հայտնի դեղագործ էր: Վերջինս օգտագործում էր հետախուզությունում ընդունված, բայց ոչ հաճախ օգտագործվող հնարքներից մեկը: Նրա երկվորյակ եղբայրը իր հետեւից տանում էր արտաքին դիտարկումը, իսկ ինքը` դեղագործ ռեզիդենտը, այդ ընթացքում անցկացնում էր օպերատիվ հանդիպումները: Այդ ռեզիդենտը ձերբակալվեց:Սակայն Թեհրանում Գեւորկ Վարտանյանի ամենահաջող օպերացիան կարելի է համարել 1942 թվականին նրա ներթափանցումը անգլիական հետախուզական դպրոցի վեցամսյա դասընթացներ, որն Իրանում կազմակերպել էր նույն ինքը` Սփենսերը: Այդտեղ պատրաստվում էին հետախույզներ, որոնք հետագայում պետք է աշխատեին Մերձավոր Արեւելքում եւ ԽՍՀՄ-ում: Դպրոցը լուծարվեց ` ինքներդ եք հասկանում ում շնորհիվ:1946 թ. Գեւորկ Վարտանյանն ամուսնացավ Գոհարի հետ: Նրանց առաջին պսակադրությունը տեղի ունեցավ Թեհրանի հայկական եկեղեցում, իսկ պաշտոնապես նրանք ամուսնացան 1952 թ. Երեւանում: Հետագայում, իրենց «կենսագրական առասպելը» ամրացնելու համար, նրանք եւս երկու անգամ ամուսնացան տարբեր երկրներում, տարբեր անուններով: Հետագա անլեգալ հետախուզական աշխատանքի ընթացքում, Գոհար Վարտանյանը- «Անիտան» իրականացնում էր կապը Կենտրոնի հետ: Նա համարվում էր հմուտ ռադիոհաղորդող:…«ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով, Հայրենիքի հատուկ առաջադրանքները կատարելու համար, Ձեզ շնորհվում է Խորհրդային Միության Հերոսի կոչում, «Անիտան» պարգեւատրվում է Կարմիր Դրոշի շքանշանով: Շնորհավորում ենք: Հաջողություններ ենք մաղթում հետագա աշխատանքում: «Կենտրոն»:Պարզ, կարճ եւ անշուք ծածկագիր, որով 1984 թ. մայիսի 28-ին «Կենտրոնը» (ԽՍՀՄ ՊԱԿ-ը) տեղեկացրեց Գեւորկ Անդրեյի եւ Գոհար Լեւոնի Վարտանյաններին պարգեւատրման մասին:Ավելի քան հարյուր երկրներում անլեգալ հետախուզական աշխատանք կատարելուց հետո, Վարտանյան ամուսինները վերադարձան Հայրենիք:Չէի ուզենա, որ ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվի, որ որեւէ երկրում աշխատելիս, հետախույզը պարտադիր վնաս է հասցնում այդ պետության պաշտպանունակությանը, տնտեսությանը, ժողովրդի անվտանգությանը: Բոլորովին պարտադիր չէ, ամեն ինչ կախված է «թիրախ» պետության եւ հետախույզի Հայրենիքի հարաբերություններից եւ հետախույզի առջեւ դրված խնդիրներից: Դրանք կարող են լինել ռազմա-քաղաքական, տնտեսական, գիտա-տեխնիկական եւ այլն եւ այլն:Բացի վերը նշածից, հետախույզը կարող է «դիրքավորվել»ՙ ասենք պետությունում եւ աշխատել այդ դիրքերից իր երկրի գլխավոր հակառակորդի դեմ: Ամեն դեպքում հետախույզի աշխատանքը չի կարելի տեղավորել օրենքների շրջանակներում:Իր դասախոսություններում Գ. Վարտանյանը նշում էր, որ այսօրվա հետախուզությունում իհարկե մեծ դեր է խաղում տեխնիկական հագեցվածությունը, սակայն միեւնույն է` հետախուզության գլխավոր դերը պատկանում է մարդուն, հոգեպես ուժեղ, զարգացած, հայրենասեր մարդուն: Հետախուզությունը բիզնես չէ, որ մի տեղ կորցնես, մի ուրիշ տեղ շահես: Հետախույզը ականազերծողի նման սխալվում է մեկ անգամ: Հիմնական ձախողումները այդ արվեստում լինում են հիմնականում դավաճանության արդյունքում:«Ես եւ Գոհարը շատ երջանիկ ենք, որ մեր կյանքը նվիրաբերեցինք այս մասնագիտությանը` հետախուզությանը»:Գեւորկ Վարտանյանը վախճանվեց 2012 թ. հունվարի 10-ին, 88 տարեկան հասակում: Հուղակավորությանը ներկա էին Ռուսաստանի եւ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: ՌԴ նախագահ Պուտինը անձամբ մասնակցում էր հուղարկավորությանը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԻՍՏԻՆԱ, ՄԱՐԻՆԱ, ԱՆԳԵԼԻՆԱ

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական