Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԻՍՏԻՆԱ, ՄԱՐԻՆԱ, ԱՆԳԵԼԻՆԱ

21/06/2019
- 21 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հետաքրքրական է. երբ Մովսեսը 40 օր եւ 40 գիշեր մնաց լեռան գագաթին եւ իջնելով բերեց տասը պատվիրանները, որոնցից մեկն էլՙ «Մի՛ սպանիրն» էր, որեւէ հայր իր դստերը դաժանաբար ծեծե՞լ էր եւ նրան սեռական կապերի դրդե՞լ էր:

Անցյալ տարվա հունիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արելքում տեղի ունեցավ դաժան սպանություն: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերեցին տղամարդու դի, որը պարզվեց 47-ամյա գործարար է, հայ, անունըՙ Միխայել Խաչատուրյան, եւ մարմնի վրա բութ եւ սուր գործիքների հետքեր կան: Ընդ որում ոստիկաններին կանչել էին Խաչատուրյանի դուստրերՙՔրիստինան, Մարինան եւ Անգելինան, որոնցից ամենափոքրը անչափահաս էր: Քույրերը խոստովանել են, որ իրենք են սպանել իրենց հորըՙ դանակներով ու մուրճերով հարվածելով նրան: Սպանել են, որովհետեւ նրա հետ վատ հարաբերություններ են ունեցել եւ քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես ու ֆիզիկապես տանջել է իրենց: Քույրերն ամաչել են բացահայտ ասել, թե ո՞ր դեպքում է, երբ ֆիզիկական ու բարոյական տառապանքը դառնում է միեւնույն գործողության հետեւանք: Ըստ հարեւանների երեքն էլ համեստ ու զուսպ աղջիկներ են, ի տարբերություն հորը, որն ավելի վաղ ատրճանակի սպառնալիքով տնից վռնդել է կնոջը, ապաեւ մի անգամ, կրկին ատրճանակի օգնությամբ, փորձել է հարցեր պարզել հարեւաններից մեկի հետ:

Խաչատուրյան քույրերին ձերբակալել էին, նրանք մեկ ամիս մնացել են կալանավորված, հետո դատարանի որոշմամբ փոխվել էր նրանց խափանման միջոցը: Խաչատուրյանի հարազատները բողոքարկել են դատարանի այս որոշումը: Տեսնե՞ս որ հարազատները, քույրերի հորաքույրնե՞րը, թե՞ հորեղբայրները, գուցե տատիկն ու պապի՞կը…Օրերս մեղադրող կողմը ամբողջացրեց քույրերի մեղադրանքը. նրանք մեղադրվում են սպանության համար, որը, ճիշտ է, տեղի է ունեցել հոր գործողությունների հետեւանքով: Պաշտպանները եւ մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ պահանջում են, որ քույրերն ազատվեն որեւէ մեղադրանքից, քանի որ նրանք մարդ չեն սպանել, նրանք պարզապես որոշել են չմեռնելՙ ֆիզիկապես կամ հոգեպես: Հիմա ստորագրահավաք է սկսվելՙ Խաչատուրյան քույրերին քրեական հետապնդումից ազատելու նպատակով…Ես միացել եմ: Որովհետեւ Խաչատուրյան քույրերը պետք է սովորեն, շատ կարդան: Նրանք պետք է շատ ճանապարհորդեն, որ տեսնեն աշխարհը, որտեղ մարդիկ նաեւ սիրում են իրար, որտեղ ինքնապաշտպանությունը ամենակարեւոր բանն է դարձել, կապ չունիՙ մանկապիղծ հորից, թե ռոբոտ Սոֆյայից: Աղջիկ երեխաներ ու համարձակ կանանց չհանդուրժող որձապետություններից, թե՞ ազատ խոսքը քնքուշ ճնշող մայրենիքներից: Պատերազմում, թե՞ սիրո մեջ: Քարկոծող ամբոխի դիմաց, թե՞ պատուհաններն ամուր փակ ընտանիքում: Նրանք պետք է հրաշալի մայրեր դառնան, որովհետեւ նրանք չեն սպանել իրենց հորը, որ նա մեռնի, այլ դա արել են, որ իրենք ապրեն:

Խաչատուրյանների շենքի վրա, այնտեղ, որտեղ հայրը ֆիզիկական ու հոգեկան տառապանք է պատճառել իր դստրերին, եւ այնտեղ, որտեղ քույրերը մուրճով ու դանակով հարվածել են իրենց հորը, ռուսերեն գրված էՙ ԴՈԲՌՈՙ Բարի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՐՈՖ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԵՏԱԽՈՒՅԶ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԵՏԱԽՈՒՅԶ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական