Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՆԻՖԱ-ՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵՑ Arzach-Ի ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

21/06/2019
- 21 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՀունիսի 9- ին Արցախում ավարտվեցին ԿՈՆԻՖԱ-յի առաջնության խաղերը, իսկ գերմանական լրատվամիջոցները դեռ անդրադառնում են ոչ հերթապահ այդ իրադարձությանը։ («Ազգ-ի» հունիսի 7-ի համարում անդրադարձել ենք դրան)։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին գերմանական մամուլը քիչ չի գրում. Մեկ տարի է, ինչ Հայաստանը խաղաղ հեղափոխության հոմանիշն է, իսկ Ղարաբաղի մասին տեղեկատվական նյութը հիմնականում չի շեղվում միջազգային ընդունված բառապաշարից։ Արդեն քանի տարի մեր հոդվածներում նկատել ենք տվել մի շատ մեծ բացՙ գերմանալեզու տարածքում ուղղակի չկա հայկական պետական պաշտոնական լուրըՙ ի՞նչ եղավ մեր սահմանին, ո՞ր կողմը խախտեց զինադադարը, փոխարենը համարյա ամեն օր կարելի է կարդալ «Ազերթաջի» լրատվությունը, որի մատուցմամբ, բնականաբար, հայկական զինուժն է հրադադարի խախտման միակ մեղավորը։ Այդ տեքստը սովորաբար պերճախոս չի կազմվում, տպավորություն է, թե ամսաթիվն է փոխվում միայն, բայց «թշնամի», «թշնամական» բառերը միշտ անխախտՙ առաջին գծում իրենց տեղն ունեն, եւ, որքան հետեւել եմ, երբեւէ չեն փոխարինվում «հակառակորդ» կամ այլ բառերով։ «Ազերթաջի» մատուցման մեջ շեշտված վերաբերմունք կա նաեւ հայկական տեղանունների հանդեպ, բնականաբար շրջանառվում է Ղարաբաղ ձեւը։Գերմանալեզու ԶԼՄ-երում, առցանց մեդիա հարթակում գերմանացի հեղինակների արդեն չորրորդ հոդվածն ենք կարդում ԿՈՆԻՖԱ- յի առաջնության խաղերի մասին, որտեղ ԼՂ տարբերակից առավել շրջանառվեց Արցախ տեղանունը։ Միայն դա չէր նկատելի դրականը։ Առցանց «Ցայթ»- ի երկար ռեպորտաժն օրինակ Արցախում ապրող մարդկանց շատ անկեղծ դիմանկարներ էր կերտել, նաեւՙ անթաքույց համակրանքով։Հունիսի 19- ին առցանց «Ռայնիշե փոստը» անդրադառնալով ֆուտբոլային մրցաշարին, գրում էՙ Արտգործնախարարության անհապաղ խորհուրդն է ԼՂ չմեկնելը։ Եվրոպային սահմանամերձ Հարավային Կովկասում ինքնիրեն Արցախ անվանակոչած հանրապետությունն աշխարհի որեւէ պետության կողմից չի ճանաչվել։ 11 458 քառակուսի կմ տարածքն այդ միջազգայնորեն Ադրբեջանին է պատկանում, բայց համարյա ամբողջովին հայաբնակ է։ Իրականում գոյություն չունեցողՙ նախագահական այդ հանրապետությունում զինված հակամարտությունն անընդհատ շարունակվում է։ Թերթն այնուհետ ներկայացնում է ԿՈՆԻՖԱ- յի վարչության անդամ 29-ամյա Յենս Յոքելի կարծիքն Արցախում անցկացված ֆուտբոլային Եվրոպական առաջնության մասին։ «Այնտեղ ժողովրդական տոնախմբության մթնոլորտ էր տիրում, ինչպես 2006- ին Գերմանիայում էրՙ աշխարհի առաջնության խաղերի ժամանակ, միայն շրջանակն ավելի փոքր էր»։ «Մարզական մակարդակի, հանդիսատեսի հետաքրքրության եւ կազմակերպչական տեսակետից ԼՂ-ում անցկացված առաջնությունը լավագույնն էր մեր պատմության մեջ», գնահատում է Յոքելը, որ 2015-ից ի վեր Եվրոպայի եւ աշխարհի 6 առաջնություն է ուղեկցել։Գերմանացիների լուսաբանման կողքին հայկական լրատվամիջոցներն ու մանավանդ հեռուստատեսությունը ծույլ գտնվեցին։ Այնինչ առիթ էր գոնե արձանագրել այն օտարերկրացիների կարծիքը, որ հիացած հաստատում էին, թե Արցախի խաղաղությանն այլընտրանք չկա։
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ե՞ՐԲ Է ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ ՉՔՆԱՂ-ԹԹՈՒՋՈՒՐ-ՁՈՐԱԳԼՈՒԽ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

Հաջորդ գրառումը

ՊՐՈՖ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՐՈՖ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական