Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԵՂԵԳԻՍ

21/06/2019
- 21 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՆԱԻՐ ՅԱՆՍրանով, նույն խորագրի ներքո, սկսում ենք պարբերաբար հրատարակել մեր աշխատակցուհու ուղեգրությունները դեպի Հայաստանի տարբերՙ հատկապես ծայրամասային շրջաններ, ընթերցողներին ներկայացնելու համար այդ շրջանների գյուղերում ու նախկին ավաններում բնակվող մեր ազգաբնակչության կյանքըՙ ընդհանրապես դժվարին, չքավորական առօրյան: Զգուշացնում ենք, որ դա չի լինելու հաճելի, հովվերգական ուղեւորություն: Ընդհակառակը:Երեւանից դուրս եկանք. Արարատի մարզով ճանապարհվում ենք Վայոց ձոր: Վայքի բոսորագույն ժայռերը, կտրուկ փոփոխվող բնաշխարհը, հունիսյան կանաչն ու ճանապարհի աջ ու ահյակ բարձրացող ընկուզենիներն ու թթենիները մարդու սիրտը հրապույրով ու ջերմությամբ են լցնում: Առջեւում Եղեգիս խոշորացված համայնքն է: Այն Երեւանից 140 կմ հեռու է, ներառում է 12 գյուղ եւ ունի 6000 բնակիչ: Այս տվյալները համայնքի ղեկավարն անգիր կարող է ասել, բայց նաեւ կավելացնիՙ Եղեգիսում աղքատությունը 35-45 տոկոսի է հասնում: Մայիսին գյուղացիները դաշտ ու հանդից մանդակ են հավաքում, հանձնում «մանդակի գործ անող» համագյուղացիներից մեկին, որը մեծ ավտոմեքենա ունի, մանդակը բեռնում է, տանում Երեւանում 3-րդ, 4-րդ վերավաճառողներին հանձնում, վերադառնում, գյուղացիներին իրենց հասանելիք փողը տալիս, իր բաժինն էլ վերցնում: Ի դեպ, այս հոյակապ սցենարի հիմնական չարչարվողներըՙ մանդակը դաշտից հավաքող-հանձնողները, 1կգ-ի դիմաց 150-200 դրամ են ստանում, իսկ մանդակը երեւանյան շուկայում վաճառվում է 700-1000 դրամով: Հետո գալիս է ընկույզի սեզոնը: Նույն կերպ է իրացվում նաեւ ընկույզըՙ հավաքող-չարչարվողինՙ գրոշներ, վերավաճառողինՙ 3-4 զրոյով թղթադրամներ:Բողոքելու կամ դժգոհելու իմաստ չկա. եթե բնության տված բերք ու բարիքի վաճառքը չլինի, եղեգիսցիների գրպանը տարիներով փող չի մտնի: Իսկ գնալ Երեւան հասնել, թե ինչ է մանդակն ու ընկույզը թանկ գնով վաճառել են ուզում, հազարից մեկն է ի վիճակի: Աշխատած ամբողջ գումարը ճանապարհածախս կդառնա: Եղեգիսցին Երեւան հասնել չի կարող, Վայոց ձորի մյուս հեռավոր գյուղերից էլ հազարից մեկ են քաղաք գնում: Ճանապարհները սարսափելի են, դիվային, ահասարսուռ: Որքան հեռանում ես մայրաքաղաքից, կենսական խնդիրներն այնքան բազմաշերտ ու արմատացած են դառնում: Իսկ խնդիրների խնդիրը ճանապարհներն են: Դժվարանցանելի ճանապարհների պատճառով գյուղերը մեկուսի, ներամփոփ կյանքով են ապրում:Քաղաքակրթությունը, 21-րդ դարի կենցաղավարությունը դեռ չեն թափանցել մեր երկրի հեռավոր բնակավայրեր: Ու աղքատություն ասվածը ոչ ոք լիարժեք չի կարող պատկերացնել, մինչեւ սեփական աչքերով չտեսնի մեր հեռավոր գյուղերում արմատները խրած ընչազրկության իրական դեմքը:Օրինակՙ շատերիս համար աղքատությունը մաշված, հին կահույքն է, խունացած հագուստը, խոնավ բնակարանը, համեստ ճաշն ու ընթրիքը: Այսպես ենք պատկերացնում, երբ լսում կամ կարդում ենքՙ Հայաստանում 40 տոկոս աղքատություն կա: Իրական աղքատությունը մարզերում է, երբ հաշմանդամ ծնողների 3 արու զավակների կերածն օրական մեկ շերտ հացն է: Երբ հաշմանդամության թոշակ ստանալու համար ընտանիքի մայրն ի վիճակի չէ հիվանդանոցում պառկել, որպեսզի բժիշկները նրան լիարժեք հետազոտեն ու հիվանդության անունը գրեն փաստաթղթերումՙ էպիլեպսիա: Հիվանդանոցում պառկելու համար 170 հազար դրամ է պետք, իր երեխաներին օրական 3 շերտ հաց տվող մորն այդքան գումար որտեղի՞ց: Իսկ բժշկական հանձնաժողովը հաշմանդամության կարգ տալու համար պահանջում է տարբեր բժիշկների հետազոտության հավաքական արդյունքը: Էպիլեպսիայով հիվանդ կինը շաբաթը մեկ անգամ երեք երեխաների ներկայությամբ ուշագնաց թավալվում է գետնին, իսկ իրենից պահանջում են, որ նա հիվանդության պահին շտապօգնություն կանչի, որ բժշկական բրիգադան գա, նրա ուշագնացության ականատեսը լինի ու էպիլեպսիան արձանագրի թղթին: Իսկ քանի որ կինը հաշմանդամության կարգ չունի, հետեւաբար զրկվում է ե՛ւ թոշակից, ե՛ւ պետպատվերով բուժումից:Ժամանակակից աշխարհում, երբ մարդիկ արտառոց հաճույքների հետեւից գնալովՙ բառացիորեն երկնքում կախված ռեստորանում ընթրելու համար մի քանի հազար դոլար են ծախսում, երբ նախահեղափոխական ու հետհեղափոխական մեր երկրում հազարումի սեմինարների, քննարկումների, փառատոների, տոնակատարությունների վրա միլիոնավոր դրամներ են ծախսվում, ուզում ես այնպես ճչալ, որ հայրենի կառավարության, ԱԺ-ի բոլոր խոսափողները միանգամից լռեն, ուզում ես ամպագոռգոռ բոլոր ելույթներն ու ելույթ ունեցողներին ուղարկել գրողի ծոցը:Այլ բան է, երբ մարդն ուղղակի չի ուզում աշխատել, նպաստառուի արմատացած հոգեբանություն ունի ու ձեռքը տնկածՙ սպասում է, թե երբ են իրեն խղճալու ու փող ողորմալու: Բայց ի՞նչ բացատրություն տալ, ի՞նչ ելք առաջարկել, երբ մարդիկ ուղղակի ապրելու, գոյատեւելու հնարավորություն չունեն, աշխատում են, դառը դատում, դատարկ նստում, եւ ամեն բացվող օրը դժոխային է նրանց համար: Պետական ոչ մի օղակը այդ մարդկանցով չի հետաքրքվում, դուռը չի թակումՙ հարցնի, թե ինչի՞ կարիք ունեն: Բայց հենց որ մի հրաշքով աշխատանք գտնեն, անմիջապես հարկերը կգանձեն: Հատկապես տղա երեխաներ մեծացնող ծնողներն են վիրավորված նկատում. «Հենց 16-ը լրանա, ծանուցագիր կգա, որ զինծառայության համար հաշվառման կանգնեն, հենց 18-ը լրանա, թեւերը կոլորեն ու հայդե՜ սահման, առաջնագիծ: Իսկ թե ինչ տանջանքով ենք մեծացրել-հասցրել 18-ի, ոչ մեկին չի հետաքրքրում: Պետությունը ոչ մի պարտք չունի մեր առաջ, բայց մենք պետության առաջ միշտ պարք ունենք կատարելուՙ առաջինըՙ մեր տղա երեխաներին պետությանը նվիրել»:Աղքատությունը մեր հեռավոր մարզերում հազար երես ունի, հազարն էլՙ սարսափելի, տխեղծ, անմարդկային, հուդայական: Եղեգիսում աղքատությունը նաեւ Սումգայիթի, Բաքվի փախստականներով է առանձնանում: Տասնյակ ընտանիքներ անգամ 30 տարի հետո դեռ բնակարանային խնդիր ունեն: Ապրում են գյուղերի դատարկ տներում. իսկ եթե տանտերը Ռուսաստանից կամ Եվրոպայից որոշի տունը ծախել, ուրեմն դեգերումները շարունակվելու են անժամկետ: 1990-ականներից ի վեր մեր երկրում Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային հարցերը լուծված չեն: Գյուղից գյուղ, տնից տուն դեգերող այդ ընտանիքները, բնականաբար, նաեւ սոցիալական լուրջ խնդիրներ ունեն: Պարզ է, եթե մշտական բնակության հարցն օդում կախված է, կայուն եկամտի, ամուր տնտեսություն հիմնելու մասին խոսելն էլ ավելորդ է:Որպես կանոնՙ աղքատ ընտանիքներում շատ երեխաներ են ծնվում: Ոչ ոք այդ ֆենոմենի բացատրությունը դեռ չի տվել: Ընտանիքը բառացիորեն քաղցած օրեր է անց կացնում, բայց երկու տարին մեկ երեխաներ են ծնվում: Այս պարադոքսը հասկանալու համար անդրադառնանք պետության հերթական ծրագրինՙ 3-րդ երեխային տրամադրվում է մեկ միլիոն դրամ եւ այսպես շարունակՙ նաեւ հաջորդ երեխաներին: Այո՛, շատ հաճախ այդ մեկ միլիոն դրամն է դառնում բազում երեխաներ ունենալու դրդապատճառ: Իշխանությունները մինչեւ ծրագրի ներդրումը ճիշտ մոնիտորինգ չարեցին: Եթե անեին, կպարզեին, որ միջին խավի ընտանիքները, որոնց վրա է հենվում պետությունը բոլոր, այդ թվում ժողովրդագրական առաջընթացի հասնելու հարցերում, 3-րդ երեխայի համար 1 միլիոն դրամ ստանալու գայթակղությանը կուլ չեն գնացել: Միջին խավը հասարակության այն ինտելեկտուալ հատվածն է, որը նաեւ պլանավորում է իր կյանքըՙ գիտակցելով, որ եթե 3-րդ երեխայի դեպում այդ 1 միլիոնը ստանա, միեւնույն է, հետագայում այդ երեխային պահել-մեծացնելու խնդիր է ունենալու: Իսկ երեխային բախտի քմահաճույքին թողնել հանուն այդ մեկ միլիոնի, տեսականորեն ու գործնականորեն անհնար է:Մեկ միլիոն դրամով միջին խավի ընտանիքներին շահագրգռել պետությանը չհաջողվեց, փոխարենը մեկ միլիոնով շարունակում են գայթակղվել աղքատ ընտանիքները: Մեծ հաշվով, միջին խավի ընտանիքները եթե 3-րդ երեխայի ցանկություն ունենան, մեկ միլիոն դրամին չեն էլ նայի: Հենց այստեղ է տեղի ունեցել միջին խավի ըանտնիքների աճի վերաբերյալ մեր պետության ակնկալիքների ու իրականության բախումը:Թեեւ մեծ հաշվով միգուցե վերեւի դիտարկումն այնքան էլ ճիշտ չէ. միգուցե պետությունն այդ մեկ միլիոնի թակարդը հենց անապահով ընտանիքների համար էլ լարել է: Ի՞նչ կա որ. տալիս ես միանվագ մեկ միլիոնՙ իմանալով, որ բազմազավակ աղքատ ընտանիքները կրթական, իրազեկվածության ցածր մակարդակի պատճառով որեւէ պահանջ չեն ներկայացնելու, իրավիճակին հարմարվածՙ գոյատեւելու ենՙ երբեմն դառնալով էժան աշխատուժ, ու միշտՙ զինվոր: Աղքատ ընտանիքները պահանջկոտ չեն լինում, իրենց իրավունքները պաշտպանող չեն լինում, ապրում են բոլորից մեկուսացած, իրենց իրականությունն աշխարհի իրականությանը չխառնելով: Ու կողք կողքի զուգահեռ իրականություններ են ապրում: Այդ զուգահեռները երբեք չեն հատվում. այդպես է ծրագրել մեր պետությունը:Վայոց ձորի Եղեգիս համայնքում բոլորը մեկը մյուսին ճանաչում են: Աղքատ ընտանիքները վարժվել են, որ հարեւանները չեն խառնվելու իրենց կյանքին, երբեմն-երբեմն ինչ-որ բանով օգնելու են, բայց արմատական բարեփոխում ոչ ոք իրենց կյանքում չի անելու: Իրականում այդ արմատական բարեփոխման գիտակցությանը աղքատ ընտանիքները չեն էլ հասնում: Կյանքի նկատմամբ պահանջմունքների նրանց չափաբաժինը նվազագույնն է. ցավալին այն է, որ այդ նվազագույն չափաբաժնի պահանջմունքը փոխանցվում է սերնդեսերունդ, դառնում ժառանգական առանձնահատկություն ու տոհմային բնավորություն:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

«+3ԳԲ» ԻՆՏԵՐՆԵՏ ՓԱԹԵԹՙ «Viva» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԲՈԼՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 622 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԹԱԻԼԱՆԴԻՆ Է ՎԱՃԱՌԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀՈԼԴԻՆԳԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 622 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԹԱԻԼԱՆԴԻՆ Է ՎԱՃԱՌԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀՈԼԴԻՆԳԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Եկեղեցու դեմ ռեպրեսիաներն օրինակ են, թե ինչի է բերում անձնիշխանությունը. բոլոր գործողությունները համընկնում են Փաշազադեի հայտարարությունների հետ. Թաթոյան

15/10/2025

Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների դեմ այսօր շարուակվող հետապնդումները քաղաքական սցենարի մի արարն են: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ...

ԿարդալDetails

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական