Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԿՐԿՆԵԼ ՀԻՆ ՍԽԱԼԸ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ՀՅԴ ակտիվիստների ցուցադրական քայլին, երբ մի քանի տասնյակ մարդ ներկայացել էր ոստիկանության բաժինՙ ինքնախոստովանական ցուցմունք տալու, իբր անձամբ ի՛նքն է ծեծել այն ամբարտավան երիտասարդին, որը մինչ այդ իրեն թույլ էր տվել ամեն տեսակետից անթույլատրելի հահոյաբանություն հասցեագրելու Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանին, ապա եւ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, երբ վերջինս թոռների հետ զբոսնում էր Ազատության հրապարակում, չափազանց հատկանշական էր:

Համաձայն եմ վարչապետի այն մտքին, որ Հայաստանում այլեւս երբեք չպետք է լինեն այսպես կոչված արդարություն հաստատելու ինքնաբուխ դրսեւորումներ, որ ամեն տեսակի անօրինական բռնություն հարկավոր է բացառել մեր կյանքից: Այդ համատեքստում ինձ թույլ եմ տալիս հրապարակավ հարց ուղղելու արգո վարչապետին: Իսկ ինչո՞ւ է նա զլանում սաստել սեփական ֆանատներին, ովքեր, միգուցե եւ անգիտակցաբար, երախներից մաղձ են թափումՙ հարձակվելով բոլոր նրանց վրա, ովքեր վարչապետի հետ այս կամ այն հարցում համաձայն չեն եւ համարձակվում են քննադատել նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականության այս կամ այն դրսեւորումը: Դա ի՞նչ տարօրինակ իրավահավասարություն է, երբ մեկի խուլիգանությունը խրախուսվում կամ չտեսնելու է տրվում, մյուսինըՙ դատապարտվում է: Արդարությունն ու արդարադատությունը ընտրովի չեն լինում: Եթե մեկին մի բան կարելի է, իսկ մյուսինՙ ոչ, ապա դա արդեն արդարության ու իրավահավասարություն ծա՛ղր է: Մինչդեռ երկրի ղեկավարը իր հրապարակային հայտարարություներով, ելույթներով, հնչեցրած գնահատականներով միշտ պիտի ձգտի օրինակ ծառայել մյուսներին: Խորհուրդ եմ տալիս բոլոր դեպքերում մնալ օրենքի շրջանակներում, հարգել անմեղության կանխավարկածը եւ առանց բավարար հիմքերիՙ նախկին կառավարող կուսակցության անխտիր բոլոր անդամներին չհասցեագրել երկիրը 20-25 տարի անխնա թալանածների ընդհանրական մեղադրանք: Թալանողը պիտի պատժվի, այո՛, սակայն այն մարդը, որի մեղքն ընդամենն այն է, որ եղել է միեւնույն կուսակցության անդամ, պիտի ազա՛տ լինի նման կասկածներից:

Ընդհանրական մեղադրանքները, մանավանդ երբ շրջանցվում է մեր ազգային ունեցվածքի Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակների ահռելի եւ համընդհանուր կողոպուտը, կներեք, պրն Վարչապետ, ամբոխավարության տիպիկ դրսեւորում են, ոչինչ ավելի: Դուք վա՛տ օրինակ եք տալիս ձեր հաջորդներին: Վաղը, երբ արդեն իշխանություն չեք լինի, միանգամայն հնարավոր էՙ նույն կարգի հրեշավոր մեղադրանքներ հասցեագրվեն նաեւ անձամբ ձեզ, ինչպես նաեւ այսօր ձեզ հետ միասին իշխանության պատասխանատվությունը կիսող մյուս բոլոր պաշտոնատարներին: Որովհետեւ աշխարհում դեռ չի եղել եւ երբեք չի լինի այնպիսի իդեալական իշխանություն, որն իր գործունեության մեջ սխալներ չանի, կամայականություններ թույլ չտա: Դեռ նոր-նոր մեկ տարի է, ինչ իշխանության եք, եւ արդե՛ն իսկ ձեզ հետ եկածներից լուրջ դժգոհություններ կան: Հայտարարում եք, թե թող ոչ ոք ձեր քաղաքակիրթ լինելը թուլության տեղ չդնի: Բայց մի՞թե կա մեկը, ով չի հասկանում, որ իշխանությունը բոլոր պարագաներում ընդդիմադիրներից ուժեղ է: Հոխորտանքն ուժեղին չի՛ սազում, հարգելի՛ս, թողնում է արջն իր ահից գոռալու առածի տպավորություն: Ուստի տարիքով ավագի իրավունքով հորդորում եմՙ վե՛րջ տվեք զգացմունքային պոռթկումներին, որեւէ մեկի հասցեին հասարակական լսարանի առաջ քամահրական տոնով մի՛ արտահայտվեք: Միգուցե ամբոխի մակարդակի իջածները ձեր այդ տոնը հրճվանքով ընդունեն, սակայն ավելի զգաստ դատողները չեն կարող չհասկանալ, որ պետության ղեկավարի շուրթերից հնչող նույնիսկ տարերայի՛ն սպառնալիքը ընդունակ է հակազդեցություն հրահրելու: Ի դեպ, երբեւէ ՀՅԴ անդամ չեմ եղել, բայց երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հրամանագրով Հոհիդայի գործունեությունը կասեցրեց, ես «Ազգ»ում ամիսներով ու տարիներով հրապարակավ պաշտպանում էի բռնադատվածներին:

Մի՛ կրկնեք Լեւոն Տեր-Պետրոսյանի հին սխալը, պարո՛ն վարչապետ, դա ձեզ ու մեր երկիրը լավ տեղ չի՛ տանի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆԿԵՐՈՋՙ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 65-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ.

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ.

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական