Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԲԳԱՐԻ ԾՈՌՆՈՒՀԻՆ ԱՐԺԱՆԻՆ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ՆՐԱՆ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Ազգ»ի մայիսի 17-ի համարում տեղեկացրել էինք, որ Ուոթերթաունի հայկական թանգարանում տեղի է ունեցել Յոկոհամայում (Ճապոնիա) բախտակիցներ դարձած երկու հայուհիներիՙ դիվանագետ Դայանա Աղաբեկ Աբգարի (1859-1937) եւ նկարչուհի Պերճուհի Քաիլյանի (1914-2014) անցած ուղու մասին պատմող ցուցահանդեսի բացումը:

Այժմ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Դայանա (Գայանե) Աբգարի ծոռնուհինՙ Միմի Մալայանը վավերագրական ֆիլմ է պատրաստել իր հեղինակավոր ազգականուհու մասինՙ հույս ունենալով իր ծառայությունների համար արժանին մատուցել նրան:

«The Stateless Diplomat: Diana Apcar՛s Life» (Պետականազուրկ դիվանագետը: Դայանա Աբգարի կյանքը) ֆիլմը հանդիսատեսին է ներկայացնում հավանաբար առաջին կին դիվանագետի անցած ուսանելի ճակատագիրը, օգտագործելով ճապոնական ոճի գծանկարներՙ գրիչով ու թանաքով արված թվային դիզայներ Լու Կեյի կողմից: Միմիի խոստովանությամբ դժվար է եղել ամբողջական ներկայացնել նրա մարդասիրական կերպարը, բավականաչափ նյութերի բացակայության պատճառով: Բարեբախտաբար Աբգարը կանոնավոր նամակագրություն է պահպանել Ստանֆորդ համալսարանի հիմնադիր-նախագահ Դեյվիդ Սթար Ջորդանի հետ: Նամակները պահպանվել են Ստանֆորդի արխիվներում: Դրանցից բացի, որոշ փաստաթղթեր գտնվել են նաեւ Ամերիկյան կարմիր խաչի եւ ՄԱԿ-ի Ժնեւում գործող գրասենյակներում:

Ըստ Ալին Գրիգորյանի («Միրորի» խմբագիր) ֆիլմն սկսվում է նոր այրիացած Դայանի այն դրվագով, երբ մի կողմից ծնունդ է տալիս իր վեցերորդ զավակին, իսկ մյուս կողմից պարտատերերը կահույքն են տանում իր տնից: Այս ամենին գումարած նա պարտավոր էր վերականգնել իր ամուսնու անհաջող բիզնեսը, որպեսզի կարողանար ապահովել ընտանիքի գոյատեւումը: Հոգսերը բազմազան էին, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա չէր կարող անտարբեր մնալ Ադանայի ջարդերի հետեւանքով անտեր մնացած հայ ընտանիքների ճակատագրի նկատմամբ:

Ֆիլմում, բացի փաստթաղթերից ու նամակներից, կան հարցազրույցներ որոշ դիվանագետների եւ պատմաբանների հետ, ինչպես օրինակ Առլինգտոնի (Մասաչուսեթս) Հայկական մշակութային հիմնադրամից դոկտ. Արա Ղազարյանի, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանդ Պողոսյանի եւ պրոֆ. Քիթ Ուոտենպոյի հետ: Ճապոնիայի Տոհոկու համալսարանում դասավանդող Մելինե Մեսրոպյանը մեծապես նպաստել է ֆիլմի պատրաստմանը: Մելինեն թեզ է պաշտպանել Աբգարի մասին եւ շուտով գիրք կհրատարակի ճապոներենով:

Միմի Մալայանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, բայց հոր աշխատանքի պատճառով (հայրը եղել է ՀԷԿ-եր նախագծող), հասակ է առել ճանապարհորդելով տարբեր երկրներումՙ Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ասիական եւ հարավամերիկյան երկրներում: Հաճախել է Ջորջ Վաշինգտոն համալսարանը նախքան ամուսնանալը, հետո ապրել Չիկագոյում, Դետրոյթում, Ատլանտիկ Սիթիում եւ Ատլանտայում: 1983ից դարձյալ Սան Ֆրանցիսկոյում է ապրում: Մասնագիտությամբ ճարտարապետ է: 2012-ին որոշել է, որ լավագույն ձեւը Աբգարի մասին պատմելու վավերագրական ֆիլմ պատրաստելն է: Նրան այդ հարցում օգնել է ֆիլմարտադրիչ Արթուր Մուրադյանը :

Ֆիլմը, ըստ հոդվածագրի, անցյալ նոյեմբերին ցուցադրվել է Տորոնտոյի նռան կինոփառատոնի ընթացքում, ինչպես նաեւ այս տարվա ապրիլի 24-ին Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարանում: Առաջիկա ցուցադրումը կայանալու է հուլիսի 21-ին Փենսիլվանիայի «Նյու Հոփ» կինոփառատոնի օրերին: Կանադայում կայացած ցուցադրմանը ֆիլմը երկու մրցանակի է արժանացելՙ մեկը հանդիսատեսի ընտրության եւ մյուսըՙ պատվարժան հիշատակման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆԱՎԹԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԼՑԱՆԱՎԵՐ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆԱՎԹԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԼՑԱՆԱՎԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական