Արդեն մոտ մեկ շաբաթ շարունակվում է «ՎԵՏՕ»-ի բողոքի ցույցըՙ Սորոսի գրասենյակի դիմաց։ Այս օրերի ընթացքում ոստիկական ուժերն ամուր պատնեշ են ստեղծել ցուցարարների ու գրասենյակի միջեւ։ Բայց այստեղ մի տարօրինակություն կա։ Պատնեշ ստեղծողներն այն նույն ոստիկաններն են, ովքեր հանգիստ նայում էինՙ ինչպես են ոմանք փակում դատարանների դռները, ջարդում շենքերի ապակիները, հայհոյում ու քաշքշում դատավորներին։