Նիկոլ Փաշինյանը հունիսի վեցինՙ կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է նաեւ, այսպես կոչված, «սեւազգեստ խմբերին»։ Փաշինյանը կարծում է, որ ո՛չ ավել, ո՛չ պակաս, պետք է «լուծել այդ մարդկանց հարցերը» եւ համապատասխան գույնի հագուստ հագցնել նրանց։
Անկեղծ ասած, կառավարության նիստերի ժամանակ ես ավելի լուրջ քննարկումներ էի ակնկալում, քանՙ քաղաքացիների հագուստի գույները։ Մանավանդ որ Աժ պատգամավորների մեծ մասը, ինչու չէ, հենց ինքըՙ Նիկոլ Փաշինյանը, մշտապես սեւ կոստյումներով են շրջում. արժե՞ խլել նրանց կոստյումներն ու փղիկի կամ նապաստակի ձեւավոր հագուստ հագցնել։
Չիրականացված խոստումները չի կարելի պարտակել, պարտակելու դեպքում էլ, գրողը տանի, քաղաքացիների հագուստի գույներո՞վ, սա աբսուրդ է. թզենու տերեւներո՞վ շրջենք։