Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎ ՍԱՏԱՆԱ

07/06/2019
- 07 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Եւ ուրեմն քաղաքում սատանա կա: Ավելի ճիշտՙ սատանաներ: Հագնվում են սեւ շորեր, հավաքվում են խմբերով ու ոչ թե մայթերի տակով են քայլում, այլ դրանց վրայով, ինչի իրավունքը ոչ մի սատանա չունի: Ավելին, ունակ են նույնիսկ հեռվից հեռու կամ էլ սոցիալական ցանցերի միջոցով ազդել սպիտակ մարդկանց հոգեբանական նուրբ թելերի վրաՙ դրդելով նրանց եւս սեւանալ ու երկրով մեկ տարածել սեւը: Այդ խմբերն, ի դեպ, այնքան զիլ են, որ միայն ոստիկանությունը բավարար չէ, որպեսզի արմատախիլ արվեն, հետեւաբար գործին միացել է ԱԱԾ-ն եւ դա տեղի է ունեցել անձամբ վարչապետիՙ Արագածից էլ բարձր հրամանով: Ցավոք պարզ չէ, թե հատկապես օրվա ո՞ր ժամերին եւ քաղաքի կոնկրետ ո՞ր փողոցներում են վխտում սատանայական այդ խմբերը, բայց վարչապետը գիտի բոլոր սեւազգեստների անունները եւ զարմանում է, թե ինչո՞ւ համապատասխան մարմինները նրանց չեն մեկուսացնում սպիտակ հասարակությունից, թիթեռնիկ չեն կապում նրանց սեւ զգեստի վրա ու չեն ուղարկում գրողի ծոցը, ցանկալի է, որ գրողը Օրուելը լինի, որի գրքերում նույնիսկ հույսը մեռնում է:Հիմա, տրամաբանում են, որ հանրապետությունով մեկ հայտարարված է տագնապ. բոլոր այն քաղաքացիները, որոնք կտեսնեն սեւազգեստների կուտակումներ, կարող են դիմել համապատասխան մարմիններին, որոնք էլ սեւ համազգեստներով ու դիմակներով կգան եւ վարչապետի հրամանն ի կատար կածենՙ երկիրն ամբողջովին սպիտակեցնելով, ինչն իմիջիայլոց, երկիրը սեւացնելու ճանապարհներից մեկն է:Չի բացառվում, որ շուտով ԱԺ փոխնախագահներից մեկը հանդես գա հայտարարությամբ, որով կոչ անի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնինՙ ավելորդ թյուրիմացությունից խուսափելու համար եկեղեցականների սքեմի գույնը փոխելՙ դարձնելով այն, օրինակ, դեղին կամ էլ կապույտ, որոնք համարվում են 2019-ի ամենանորաձեւ երանգները: Սրանից հետո Բաց հասարակություններ-Հայաստան հիմնադրամը, նույն նպատակով, կոչ կանի աշխարհի բոլոր սեւամորթներին Հայաստան չգալ, իսկ ովքեր որ արդեն եկել են, անհապաղ լքել երկրի տարածքը: Միացյալ Նահանգների դեսպանատունը, անշուշտ, կսատարի այս հայտարարություն-կոչերինՙ ընդգծելով, որ դրանք միմիայն բխում են Հայաստանի ժողովրդավարացման բուռն եւ կրքոտ գործընթացից, որն սկսվել է հատկապես անցյալ տարվաՙ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, եւ որի ամբողջ ընթացքում Միացյալ Նահանգները կանգնելու ու նույնիսկ քայլելու է Հայաաստանիՙ վճռական բարեփոխիչ կառավարության կողքին եւ նրա հետ:Եւ միայն այս հույժ կարեւոր գործընթացից հետո, երբ սեւազգեստները կվերադառնան իրենց բնակության մշտական վայրՙ մայթերի տակ, Հայաստան կժամանեն օտարերկրացի գործարարներն ու առատորեն ներդրումներ կանեն մեր ժողովրդավարական երկրում, որտեղ ամենեւին էլ կարեւոր չէ, թե մարդիկ ինչ են խոսում, առավել եւսՙ ինչ են հագնում, քանի որ երկրով մեկ բազմակարծություն է, ինչը ժողովրդավարության սյուներից մեկն է:Եւ ուրեմն, որպեսզի ներդրումները գան, պետք է սեւազգեստները գնան: Իսկ երբ ներդրումները գան, մենք կսկսենք լավ ապրել, կկարողանանք սեւ մեքենաներ գնել ու սեւ կոստյումներ կրել:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԹԶԵՆՈՒ ՏԵՐԵՎՆԵՐՈ՞Վ ՇՐՋԵՆՔ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԹԶԵՆՈՒ ՏԵՐԵՎՆԵՐՈ՞Վ ՇՐՋԵՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական