Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼԲԵՐՏ ԾԱՂԻԿՅԱՆ: «ՉՓԱՌԱԲԱՆՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ»

07/06/2019
- 07 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Այս գիրքը կարեւոր է ոչ միայն այն առումով, որ սերունդներին է հանձնում 20-րդ դարի հայոց պատմության վերաբերյալ պահպանված բանավոր տեղեկություններ, այլեւ մանրամասնություններ Արեւմտյան Հայաստանի Քաչխար լեռան ստորոտին (Էրզրումի վիլայեթի գավառակում) գտնվող Խոտորջուր ինքնավար համայնքի (XVI-XX դդ) բնակիչների ճակատագրի մասին, որոնք հանգամանքներից դրդված (սակավահողություն, տեւական պայքար թուրք ավազակախմբերի դեմ) ստիպված են եղել պանդխտության դիմել եւ մեկնել Կովկաս, Ղրիմ, Ուկրաինա, եւայլն», գրում է «Միրոր-Սփեքթեյթրում» Արամ Արքունը գրախոսելով Ալբերտ Ծաղիկյանի վերջերս լույս ընծայած «Unsung Heroes» (Չփառաբանված հերոսներ) գիրքը, որի 43 էջերում ոգեկոչվում են մոռացված հերոսներ Արտաշես Գալուստ Գեւորգյանը, Թորգոմ Գալուստ Գեւորգյանը, Օննիկ եւ Գուրգեն Յանիկյանները եւ Ասատուր Մելիք Հասան-Ջալալյանը:

Գրքույկը ակադեմիական լուրջ ուսումնասիրություն չէ, այլ պարունակում է ընտանեկան լայն շրջանակի կապակցված իրադարձությունների շարադրանքը: Ծաղիկյանը ներկայացրել է Ահմեդ Ջեմալ փաշայի, ռուսական պետական գործիչ, իշխան Գրիգորի Գոլիցինի եւ այլոց սպանությունները: Նրա մորական կողմի տատիկի ավագ քույրըՙ Արփենիկ Ռոստոմյանը ամուսնացած է եղել Արտաշես Գեւորգյանի հետ: Իսկ հորական կողմից ապուպապի եղբայրը եղել է Ասատուր Հասան Ջալալյանը: Գուրգեն Յանիկյանի հայրը Խոտորջուրի գյուղապետ Վարդանի եղբայրն է: Իսկ Վարդանի որդինՙ Օննիկ Յանիկյանը ամուսնացած է եղել վերոնշյալ գրքույկի հեղինակի տատիկի ամենաավագ քրոջ հետ:

«Հույս ունեմ, որ գրքույկս նպաստելու է, որ Յանիկյան ընտանիքի ամերիկացի հետնորդները կապը վերահաստատեն իրենց հայկական արմատների հետ», նշել է հեղինակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԵՎՈՆ Ա.Ն ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական