Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պգթ

Մայիսը հաղթանակների ամիս է: Սա մի պարզ ճշմարտություն է, որ մեզ սովորեցնում էին երիտասարդ տարիներից: Արցախյան հաղթանակները եկան հաստատելու այդ փաստըՙ մայիսը իսկապես հաղթանակների ամիս է:

Մեր տասնյակ հաղթանակներ ինչ-որ մի անհասկանալի զուգադիպությամբ համընկնում է հենց այդ ամսվա հետ: Այս ֆենոմենը քննարկելը իհարկե անիմաստ է, քանի որ այստեղ մեծ է պատահականության գործոնը:

Նույն հաջողությամբ հաղթանակների ամիս կարող էր լինել ե՛ւ հունիսը, ե՛ւ հուլիսը, հետեւաբար խնդիրը վատ կամ լավ ամսվա մեջ չէ, խնդիրն այն է, թե ե՞րբ ենք մենք հաղթանակներ տոնում եւ ե՞րբՙ պարտություններ: Խնդիրը այն է, որ պետք է հասկանանք, թե ինչն է մեզ հաղթանակների տանում եւ ինչը պարտության:

Մայիսը իսկապես հաղթանակների ամիս է, Ավարայրից սկսած մինչեւ Արցախյան հերոսամարտ: Մի զարմացեք, իսկապես Ավարայրը իրակա՛ն հաղթանակ էր, քանի որ նույնիսկ սպարապետ Վարդան Մամիկոնյանի զոհվելուց հետո էլ զորքերը չլքեցին մարտի դաշտը եւ չհեռացան, երբ հետ քաշվեցին պարսիկները, իսկ երբ սկսեցին զոհերի թիվը հաշվել, ապա պարզ դարձավ, որ մեր թշնամիները 3 անգամ ավելի զինվոր են թողել մարտի դաշտում: Հայկական զորքերը հետ քաշվեցին ճակատամարտի ավարտից 2 օր հետո միայն, երբ պարսիկները ունենալով թվային առավելություն եւ նույնիսկ իմանալով Վարդանի զոհվելու մասին, այլեւս չհամարձակվեցին հարձակվել հայկական ուժերի վրա: Իսկ հայ իշխաններն էլ 2 օր շարունակ խորհրդակցելուց հետո որոշեցին հրաժարվել թշնամուն մեկ ճակատամարտում հաղթելու մարտավարությունից, հետ քաշվել ու արդեն հայկական լեռներում ու ձորերում ոչնչացնել հակառակորդի ուժերին:

Սարդարապատում այլ իրավիճակ էր, եւ հետ քաշվել չէր կարելի, Հայաստանից մնացել էր Էջմիածինը եւ Երեւանը, դրանք էլ զիջեին, այլեւս ոչինչ չէր մնա: Կանգնեցին մինչեւ վերջՙ կանոնավոր բանակը, աշխարհազորը, թուրքահայը թե ռուսահայըՙ բոլորը, ուղղակի նահանջելու տեղ այլեւս չկար:

Նույնը կրկնվեց արդեն Արցախյան հերոսամարտում: Զիջել հայոց աշխարհի այս կտորը չէր կարելի, դա այն վերջին պատառիկն էր Մեծ Հայքի, որը դեռ ի վիճակի էր դիմադրել, որը դեռ ուժ ուներ դիմադրելու, որը չէր ցանկանում եւ չէր պատրաստվում հանձնվել:

Կորցնել այդ պատառիկը նշանակում էր կորցնել Հայաստանը: Արցախը մեր պատվի տարածքն է, հայ ժողովրդի հպարտության ու զենքի ուժի, այն կարելի էր պահել միայն միասնաբարՙ իրեն հայաստանցի, ղարաբաղցի կամ սփյուռքահայ կոչող հայը, ու այստեղ կարեւոր չէր, թե որտեղից ինչքան մարդ էր եկել, հարյուր, հազար, թե՞ տաս հազար: Նույնիսկ մեկի ներկայությունը հայության ամբողջականության ու միասնության խորհրդանիշն էր: Մեկ հայաստանցու, մեկ սփյուռքահայի, մեկ ջավախքցու կամ մեկ կամավորի ու կադրային սպայի, եւ այսպես շարունակ:

Մենք շատ ենք սիրում գրել մեր հաղթանակների մասին, դրա պատճառների, հաղթական մարտերի, եւ այսպես շարունակ, սակայն չենք սիրում անդրադառնալ մեր պարտություններին: Իսկ, հավատացեք, դրանք շատ ավելի կարեւոր են հետազոտողի համար, քան հաղթանակները, քանի որ պարտությունն է լավագույն «ուսուցիչը» մարդկության համար, քանի որ ոչ մի բան այնպես չի սթափեցնում եւ ստիպում իրականությանը նայել լայն բացված աչքերով, քան անհաջողությունները:

Հետեւաբար հենց դրանք պետք է լինեն ուսումնասիրող գիտնականի հետաքրքրությունների ծիրում, հենց դա է հնարավորություն տալիս հասկանալ, թե ինչ սխալներ ենք գործել, ինչն էլ հանգեցրել է պարտությունների: 20-րդ դարի մեր ամենախոշոր ռազմական պարտությունը Կարսի անկումն էր, որի մասին քիչ ենք սիրում խոսել:

Այդ պարտությունը առավել քան տարօրինակ է, քանի որ դրանից բառացիորեն 2 տարի առաջ ունենալով շատ ավելի անբարենպաստ պայմաններ ու հնարավորություններ, կարողացել ենք մի քանի ճակատներում, թե՛ Սարդարապատում եւ թե՛ Ապարանում հաղթանակներ գրանցել, այն էլ ինչպիսի հաղթանակներ: Դրանից երկու տարի անց հայկական զորքերը առանց դիմադրության հանձնում են Կարսը:

Մենք որպես կանոն նմանատիպ զարգացումներում պատրաստ ենք քննադատել բոլորին, բայց ոչ մեզ: Սիրում ենք հաղթանակները միմիայն մեզ վերագրել, իսկ, այ, պարտությունները ուրիշներին, խոսել դավադրություններից, բայց չնկատել, թե ինչպես մեր իսկ ձեռքով թույլ տվեցինք, որ այդ դավադրությունները մեր շուրջ հյուսվեն:

Սիրում ենք ասել, որ հզոր Կիլիկյան Հայաստանը կործանվեց դավադիր Մամլուկների ուժերով, բայց չենք խոսում այն մասին, որ նույն այդ Եգիպտոսի Մամլուկները ժամանակին մեր իսկ դաշնակիցներն էին, եւ մենք, մեր իսկ ապերախտ քաղաքականությամբ նրանց վերածեցինք մեր թշնամիների: Մեղադրում ենք Բյուզանդիային Բագրատունյաց Հայաստանի ոչնչացման մասին, բայց չենք խոսում, թե ինչպես էին ներսից քայքայում նույն այդ Բագրատունիների հարստությունը:

Գրում ենք, թե ինչպես ռուս-թուրքական դավադրության հետեւանքով ընկավ Կարսը, բայց չենք ցանկանում խոսել, թե ինչպես կարողացանք երկու տարվա ընթացքում Սարդարապատում իրար կողք-կողքի կանգնած ու միասնաբար մարտնչող հայերին բաժանել ռուսահայերի եւ թուրքահայերի: Թե ինչպես կարողացանք այնպես անել, որ հայը սկսեց չվստահել հային, սպան իր զինվորին, իսկ զինվորըՙ իր սպային:

Թե ինչպես կարողացանք արյան գնով նվաճված հաղթանակները մսխել, եւ փոխանակ իրական թշնամու դեմ մարտնչելու, փորձեցինք թշամիներ գտնել մեր ներսում ու մեր շրջապատում: Իրավիճակը այն աստիճան սրեցինք եւ ատելությունը այն աստիճանի հասցրեցինք, որ նույնիսկ չնկատեցինք մոտեցող թշնամուն, եւ հանկարծակի գալով նրա հարձակումից` առանց կրակոցի զիջեցինք Կարսի անառիկ ամրոցը:

Ինչ հետեւություններ ենք արել այդ հաղթանակներից ու պարտություններից, ինչ դասեր ենք քաղել այդ ամենից, արդյոք հասկացե՞լ ենք մեր սխալները եւ պատրա՞ստ ենք դրանք չկրկնելու: Թե՞ նորից մոռացած ու թողած իրական թշնամունՙ մեր մեջ ենք թշնամիներ փնտրում:

Արցախյան հաղթանակից երկար ժամանակ չի անցել, սակայն արդեն մոռացել ենք, թե ինչպես էինք կողք-կողքի հաղթանակ կերտում: Մոռացել ենք, թե ինչ գին ենք վճարել դրա համար, դադարել ենք գնալ մեր հաղթանակների պանթեոնՙ Եռաբլուր, սակայն օրնիբուն անցկացնում ենք սոցցանցերում միմյանց դեմ ատելություն սերմանելով:

Հայաստանցի-ղարաբաղցի ներմուծված արհեստական դիսկուրսից շահում է միայն մեր թշնամին: Հետեւաբար այդ «քննարկումը» շարունակողները հենց թշնամու համար էլ աշխատում են, ցանկանալուվ հերթական անգամ պառակտել եւ թշնամացնել հայերին:

Ցավոք սրտի, պառակտման այդ «գործընթացը», կամա թե ակամա, խրախուսվում է ՀՀ նոր իշխանությունների կողմիցՙ ամենաբարձր մակարդակով: Նույնիսկ էմիսարներ են ուղարկվում, որոնք պառակտման եւ ատելության բացիլները ցանկանում են տարածել բուն Արցախում:

Պատերազմը դեռ չի ավարտվել. սա մի ճշմարտություն է, որի մասին պետք է հիշեցնել ամեն օր: Ու այս ճշմարտությունը, եւ մեր անցած ողջ պատմությունը հուշում է, որ մենք պետականություն ու տարածքներ ենք կորցնում ամեն անգամ, երբ իրական թշնամուն թողած մեր մեջ ենք թշնամի որոնում:

Հայության պառակտմանը եւ բաժանմանը լծված են լրջագույն ուժեր, միջազգային տարբեր հիմնադրամներից ծախսվում են հսկայական միջոցներ, ՀՀ եւ Արցախ են ուղղորդվում տարբեր էմիսարներ, որոնք միայն մի նպատակ ունեն` բաժանել ու պառակտել հայ ժողովրդին, իսկ այդ նույն ժամանակ մեր ոխերիմ հարեւան Ադրբեջանը իրար հետեւից երեք անընդմեջ զորավարժություններ է կազմակերպում, պատերազմ սկսելու անթաքույց սպառնալիքով:

Մենք ապրում ենք անկախ Հայաստանի պատմության թերեւս ամենաանորոշ ժամանակաշրջանում, լի ներքին ու արտաքին վտանգերով, անհասկանալի ներքին ու արտաքին քաղաքականությամբ: Հայությունը առավել քան երբեւէ կարիք ունի միասնության, կարիք ունի ազնիվ խոսքի ու շիտակ հայացքի, կարիք ունի միավորվելու ու դիմակայելու տարբեր տեղերից փչող պառակտման ու բաժանման քամիներին: Լինենք միակամ ու միավորված հանուն Հայաստանի ու նրա հզորության, հանուն մեր զավակների եւ նրանց ապագայի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» ԳՐԱԿԱՆ ՉԷ՞

Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒՆՙ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒՆՙ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական