Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» ԳՐԱԿԱՆ ՉԷ՞

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Բոլորովին վերջերս, անցած շաբաթ, ձեռքս առա «Գրական թերթի» վերջին համարն ու անակնկալի եկա:

Քանի որ գրական բովանդակությամբ թերթ էի գնել, մտադիր էի հենց առաջին էջում ծանոթանալ շաբաթվա գրական անցուդարձին: Բայց առաջին էջն ինձ ոչ մի գրական տեղեկություն չտվեց: Ավելինՙ տպավորություն էր, որ հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպի հերոսներիցՙ գերապատիվ բժիշկը, պատիվ անելով մեզ, ժամանել է Երեւան ու «զրույց բռնել Աբիսողոմ աղայի հետ»:

Լավ, բացեմ չակերտները, մի շարք գրողներ, գրականության հետ առնչություն ունեցող անձինք, թերթի առաջին էջում հանդես էին եկել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, դատական համակարգի փոփոխման մասին ունեցած իրենց պատկերացումներով: Ներողությու՛ն, տիա՛րք, «Գրական թերթն» այլեւս գրական չէ՞:

Եթե գրական է, ապա ինչպե՞ս բացատրել այս երեւույթը. բացում ես մեր երկրի գրական աշխարհը լուսաբանող առաջադեմ թերթերից մեկն ու այնտեղ բախվում բացառապես իշխանահաճո հայտարարությունների մի մեծ շարանի, շարան, որի նույնիսկ մոտիկ էջերում ոչ մի հակադիր կարծիք չես գտնում: Դա արդեն ոչ թե կարծիք է, այլՙ իշխանության ջրաղացին ջուրլցնոցի, որովհետեւ բերված տեսակետների հեղինակները, ըստ էության, կարծեսՙ ողջունում էին դատական համակարգը փոփոխելուՙ իշխանության գործելաոճը: Համակարգն իրոք պետք է փոխվի, որովհետեւ փտած է եւ փտում է, բայց այն, ինչ վերջերս տեղի ունեցավ իշխանության հրահանգով, եւ գովերգվեց «Գրական թերթում», իր մեջ սահմանադրական կարգի տապալման տարրեր է պարունակում: Ներեցե՛ք հանդգնությունս, բայց այդ ամենն ինձ թերթի 1930-ականների համարները հիշեցրեց, որի գրեթե բոլոր համարների առաջին էջերը ողողված էին «արեւափառ Ընկեր Իոսիֆ Վիսարոնովիչ Ստալինի», «Ընկեր Վլադիմիր Իլյիչ Ուլյանով Լենինի» ու իշխանության մյուս անդամների մասին գովքերով:

Գրելով այս տողերը, քաջ գիտակցում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր «Գրական թերթի» ապագրականացումը կբացատրեն «որպես մտավորականության հասարակական-քաղաքական հույզերը լուսաբանելու գործընթաց»: Դեմ չեմ: Չեմ էլ պնդում, որ գրականության աշխարհի մարդը պետք է միշտ «ընդդիմադիր» լինի եւ չնկատի երկրում կատարվող դրական տեղաշարժերը, կամ չխոսի հասարակական-քաղաքական թեմաների մասին, ավելինՙ գտնում եմ, որ նա պարտավոր է մատը այդ ոլորտի զարկերակի վրա պահել, բայց, կրկին ներողություն, ամեն թեմա ունի իրեն համապատասխան մամուլը, չէ՞: Գրականըՙ գրական, քաղաքականըՙ քաղաքական, մանկականըՙ մանկական եւ այլն: Այդ դեպքում ինչու է գրականության համար ֆինանսավորվող մամուլը դառնում քաղաքական հարթակ, այն էլՙ իշխանահաճո: Չնայած իմ մաշեցրած տարիները շատ չեն, բայց ես հասցրել եմ հասկանալ, որ մտավորականը, ինչ վիճակ էլ որ լինի, այսպես ասած, պետք է մի փոքր «ընդդիմադիր» լինի, որովհետեւ նրա իդեալը պետք է անհաս մնա, նա չպետք է բավարավի եղածով, եթե իրապես մտավորական է: Նախկինները վատն են եղել, նորերը, եթե կուզեք, լավն են, բայց անհաշվելի բացեր ունեն, ինչո՞ւ դրա մասին արձագանք չկա: Պարոնա՛յք, եթե նոր իշխանություններն իրենց հռետորական խոսքերով ու ոսկյա հայտարարություններով ձեզ դուր են եկել, դա դեռ չի նշանակում, որ մտավորականությունը, որը, որպես այդպիսին, ըստ իր գործառույթի, գրեթե բացակայում է, պետք է դառնա պալատական աշուղ ու երգի «տիրակալների համար»: Դա մտավորականին վայել բան չէ: Եվ ես այստեղ չեմ կարող մեջ չբերել մեր թերթի նախորդ համարում տպագրվածՙ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի հոդվածի այս հատվածը.

«Եթե ստիպված ես անվերապահորեն համաձայնել ամեն հաջորդող կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ, ապա միայն պրոպագանդա ես անում, ինչն այլեւս ոչ թե արվեստի տիրույթում է, այլՙ ստրկամտության» :

Որքան էլ հակառակվեք, միեւնույն է, ներքուստ բոլորդ էլ համաձայնելու եք Սերժ Ավետիքյանի հետ. հիմա կամ հետո:

Ես չգիտեմՙ սրանով ուր եւ ինչպես է պատրաստվում գնալ «Գրական թերթի» խմբագրությունը, բայց ասեմ, որ լավ տեղ չի հասնելու: Ի դեպ, եթե թերթի հարգարժան խմբագրակազմը իրոք ցանկացել է հենց գրական թերթում լսել մտավորականության հասարակակն-քաղաքական մտահոգությունները, ապա կարո՞ղ է ասել, թե ամիսներ առաջ ինչո՞ւ ոչ մի էջով, ոչ մի պարբերությամբ, ոչ մի նախադասությամբ ու բառ-ակնարկով չանդրադարձավ ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնումՙ ԱԺ-ում հայտնված սեռագարի մասին, մի երեւույթ, որը ռումբի պես պայթեց հասարակության մեջ: Ինչո՞ւ անդրադարձ չեղավ, երբ իշխանությանը շատ մոտ կանգնած մի կին հայ կնոջը դասեց սեռագար, այլասեր կնոջ կողքին: Եւ վերջապես, ինչո՞ւ անդրադարձ չեղավ, երբ մշակույթի հետ կապ չունեցող, մշակույթից ոչինչ չհասկացող աղջնակը դարձավ մշակույթի նախարար… այդ նախարարության լուծարմանն էլ անդրադարձ չեղավ: Ինչու՞: Մտավորականությունն ասելի՞ք չուներ, թե՞ խմբագրությունը հարմար չգտավ անդրադառնալ մի թեմայի, որն իսկական գլխացավանք է դարձել իշխանության համար: Կոպիտ չհնչի, բայց մեր ազգին պատեհապաշտ ու մորթապաշտ մտավորականություն պետք չէ…

Հ.Գ. Հայաստանի տարբեր բնակավայրերում անձամբ ես ճանաչում եմ տասնյակից ավելի շնորհալի գրողների, որոնք հնարավորություն չունեն իրենց ստեղծագործությունները գոնե հատվածաբար տպագրելու, բայց արի ու տես, որ այդ ամենը շրջանցելով, «Գրական թերթի» խմբագրությունը որոշել է զբաղվել իրավաբանությամբ, իսկ իր գործը կարծեսՙ ուրիշները պետք է անեն, որին, ի պաշտոնե, հենց կոչված է այդ թերթը:

Ի դեպ, վաճառքով երբեք աչքի չընկնող «Գրական թերթը» այդ շաբաթ «անհասկանալիորեն» ոչ մի տեղ գտնել հնարավոր չէր… նույնիսկ Գրողների միությունում: … Աասում են, «աջ ու ձախ» ընթերցասերներ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՏՈՒՑՈՂԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական