Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՏՈՒՑՈՂԸ

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն սրճարան իր պատմությունն ունի: Կապ չունիՙ սիրո՞, թե՞ բաժանումի: Երեւի ավելի շատ սիրո, քանի որ այն մարդիկ, որոնք սրճարան են գնում, որպեսզի բաժանվեն, միայն ցույց են տալիս, որ սերը դեռ կա եւ այն հենց դիմացդ կամ կողքիդ նստած է:

Սրճարանների պատմությունները կրում են մատուցողները: Ինձ թվում է, որ եթե մեկը գրի քաղաքի բոլոր մատուցողների հուշերը, կկարողանա նկարել քաղաքի դեմքըՙ ժպիտի բոլոր փոսիկներով ու ցավի ամենաբարակ կնճիռներով: Ի դեպ կա վարկած, որ սրճարանները ոչնչացրեցին արաբական հսկա-հզոր խալիֆայությունը: Բանն այն է, որ երբ արաբները սուրճ խմելու համար հատուկ վայրերում էին հավաքվում, սկսում էին ցածրաձայն բողոքել իշխանությունից: Հետո արաբական սրճարանների խոսակցությունները համազգային, նույնիսկ հեղափոխական աղմուկ դարձան, եւ խալիֆայությունը տապալվեց: Համաձայն եմ, սիրողական վարկած է, բայց սրճարանների ուժն, ամեն դեպքում, խորհուրդ չէի տա կասկածի տակ դնել:

Օրինակ դրանցից մեկում, որտեղ Երեւանում ամենահամեղ կարտոֆիլն են տալիսՙ գյուղական ձեւով, եւ որտեղ հավաքվում էր քաղաքի բոհեմը, երբ քաղաքը բոհեմ ուներ, բոհեմն էլՙ հավաքվելու կարիք, մի մատուցող կա: Ամենակարեւորըՙ հումորով, նույնիսկ այն ժամանակ, երբ կեղտոտ մոխրամանի պարունակությունը թափում է օգտագործված ափսեների մեջ: Հենց նա բացեց դուռը, որի բանալին ոչ մի կերպ չէի գտնում: Գիտե՞ք, ասաց նա, բերելով մեր պատվերը, լինում են շատ հաճախորդներ, որոնք, բարի ցանկություններով, անշուշտ, վերցնում են սինիի միջից իրենց սուրճի գավաթը, փորձելով օգնել մեզ, բայց դրանից սինիի հավասարակշռությունը խախտվում է եւ դրա ամբողջ պարունակությունը թափվում:

Հետաքրքիր են մտածում մատուցողները: Կարծում եմՙ այս մատուցողի խոսքը պետական-քաղաքական, նույնիսկ ազգային նշանակություն ունի: Պետք չէ անել բաներ, որոնցից ոչինչ չես հասկանում, նույնիսկ բարի ցանկությունները կարող են հավասարակշռություն խախտել, փլուզման պատճառ լինել,պետական գործերում, հասարակական գործերում, ընտանիքներում եւ ամեն մեկիս ներսում: Մենք չենք թողնում, որ մատուցողն աշխատի, ինչպե՞ս կթողնենք, որ պետության ղեկավարն աշխատի, կամ ընդդիմությունը, կամ դատավորները, օպերային թատրոնը, դրա շրջակա սրճարանները, կամ շրջիկ սրճարանները:

Պետք է գրել քաղաքի բոլոր մատուցողների հուշերը: Նրանցից մեկն օրինակ, որի ամենասիրած գրողը Մարկեսն է, մի երեկո, երբ կողքի սրճարանում դադարեց մարդկանց տանջել անտաղանդ սաքսաֆոնահարը, ժպտաց ու ասաց, որ լավագույն բաները տեղի են ունենում անսպասելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԻ

Հաջորդ գրառումը

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» ԳՐԱԿԱՆ ՉԷ՞

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» ԳՐԱԿԱՆ ՉԷ՞

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական