Հայաստանի Հանրապետությունը երկրորդ անգամ անարգվեցՙ ՀԱՊԿ-ի մակարդակով: Տպավորություն է, որ այդ կառույցը միտված էՙ ամեն պատեհ առիթով անարգելու եւ նսեմացնելու ՀՀ-ին ու նրա ղեկավարությանը: Սա արդեն այն հարցն է, որ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր, պետք է լինեն միասնական ու փորձեն գտնել հնարավոր տարբերակՙ համարժեք վերաբերմունք ցույց տալու, ընդունելով հանդերձ, որ ՀՀ նոր իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդեն մեկ տարի սխալներ է թույլ տալիս մեր դաշնակիցների հանդեպ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին պաշտոնավարման ընթացքում ձերբակալելու դեպքից սկսած: Ահա թե ինչու Աստանայում վարչապետը չարժանացավ ՀՀ ղեկավարին արարողակարգով նախատեսված հարգանքին: Սակայն մեր դաշնակիցներն էլ պետք է իմանան, որ դրանով անարգում են Հայոց պետությանը, մեր ժողովրդին: